Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

1.                Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի  և Հայաստանի Հանրապետության վարչապետի «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 2025 թվականի օգոստոսի 12-ի N 705-Ա որոշման հավելվածի 48-րդ կետի պահանջի կատարման անհրաժեշտությունից:

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին տասնամյակներում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետները՝ երկրաշարժ, հրդեհներ, սելավներ, լուրջ սպառնալիք են առաջացրել մշակութային ժառանգության՝ պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների պահպանության համար։

Ներկայումս Հայաստանում բացակայում է համակարգված և գործնական մեխանիզմ, որը կերաշխավորի պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների արագ արձագանքման, վնասների գնահատման և վերականգնման գործընթացների կազմակերպված իրականացումն աղետներից հետո։ Թեև առկա են առանձին պետական և տեղական մարմինների գործողություններ, դրանք հիմնականում իրականացվում են իրավիճակային ձևով՝ առանց միասնական ծրագրային մոտեցման։

Այս պայմաններում անհրաժեշտ է հաստատել պետական մակարդակով համապարփակ «Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիր», որը կծառայի որպես համակարգող փաստաթուղթ՝ սահմանելով կանխարգելիչ, արտակարգ և վերականգնողական գործողությունների հստակ փուլեր և սկզբունքներ:

3 Կարգավորման նպատակը և բնույթը.

«Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման նպատակը պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների նկատմամբ աղետների ազդեցության նվազեցումն է, դրանց վնասման դեպքում՝ օպերատիվ արձագանքման, վնասների գնահատման, վերականգնման և պահպանման գործընթացների համակարգված կազմակերպումը։

   4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակել են Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:

 

5 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

«Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը կապահովի   պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման միասնական պետական քաղաքականության ձևավորումը և իրականացումը,  աղետների և հետաղետային ընթացքում արձագանքման և վերականգնման գործողությունների կազմակերպման համար իրավական, կազմակերպական և մեթոդական հիմքերի ստեղծումը, պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների վնասների գնահատման, փաստաթղթավորման և հետաղետային վերականգնման աշխատանքների համակարգումը:

6 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է: 

8 «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ «հայկական պատմամշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում», «իրավական դաշտի կատարելագործում», «մշակութային ժառանգության վերականգնման մասնագիտական դպրոցի կայացում» կետերը:

9 Այլ տեղեկություններ.

Չկան:

  • Discussed

    07.11.2025 - 28.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Preservation and use of movable cultural heritage, Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 952

Print

Suggestions

Անի Նիկողոսյան

18.11.2025

Ստեղծել առցանց հարթակ, որտեղ կհրապարակվեն բոլոր հուշարձանների ռիսկային գնահատականները և վերականգնման ընթացքը, որն ապահովվում է թափանցիկություն, միջազգային գործընկերների ներգրավում և հանրային վստահություն։

Էլլա Մարտիրոսյան

13.11.2025

Առաջարկում եմ սահմանել, որ հուշարձանների հետաղետային բոլոր աշխատանքները իրականացվեն միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան։

Էլլա Մարտիրոսյան

13.11.2025

Առաջարկում եմ իրականացնել տեղեկատվական և կրթական ծրագրեր՝ բարձրացնելու հանրային գիտակցությունը մշակութային ժառանգության արժեքների մասին և ստեղծել շտապ արձագանքման պլան, որը կգործի նոր աղետների դեպքում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: