«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի «Գործարքի առարկա բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրանց նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրանց նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը սահմանելու մասին» N 1094-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետում «արտադրության լիցենզիա ունեցող անձանց,» բառերից հետո հանել «ինչպես նաև» բառերը.
2) հավելվածի 1-ին կետում «համաձայնեցում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բացառությամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց պետական սեփականություն հանդիսացող գույքի վրա։» բառերով.
3) հավելվածի 10-րդ կետում «օգտվելու» բառից հետո լրացնել «կամ հրաժարվելու» բառերով.
4) հավելվածի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածի 12-րդ կետում «և 11-րդ» բառերը հանել, «կետերի» բառը փոխարինել «կետի» բառով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Discussed
03.11.2025 - 19.11.2025
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
-
Status
Views 813
Print