Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 1094-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-196-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն «Գործարքի առարկա գույքի, բաժնեմասի (բաժնետոմսի, փայի), և լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացնելու կարգը» սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատվել է վերոնշյալ կարգը, որտեղ հավելվածի 1-ին կետով սահմանվել է որոշման իրավահարաբերությունների շրջանակը, որի վրա տարածվում է որոշումը: Նկատի ունենալով, որ 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց դեպքում սեփականատեր է հանդիսանում Հայաստանի  Հանրապետությունը՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման 1-ին կետում իրականացնել լրացում, որով ՀՀ կառավարությունը ի դեմս Հայաստանի Հանրապետության իր իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունքը կիրացնի հաստատված կարգի հարաբերությունների մասնակից անձանց շրջանակում:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նախագծում լրացում կատարելու նպատակից, քանի որ գործող կարգավորմամբ նախատեսվում է, որ  ՀՀ կառավարությունը նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու պարագայում կայացնում է որոշում՝ այդ մասին գրավոր ծանուցելով լիցենզիա ունեցող անձին, մինչդեռ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում նույնպես անհրաժեշտ է համապատասխան իրավական հիմք: Հետևաբար, նախատեսվում է որոշումը լրացնել նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից հրաժարվելու պարագայում ՀՀ կառավարության որոշում կայացնելու դրույթով:

  • Discussed

    03.11.2025 - 19.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 797

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: