Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

                                                                                          

--------    2018 թվականի N    Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ     ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, Կառավարությունը որոշում է՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կանոնադրությունը, համաձայն հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018թ,

----------------ի   N      որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԿՈՄԻՏԵԻ

 

I, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. 1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) կառավարությանը ենթակա մարմին է, որն իրականացնում է Կառավարության քաղաքականության՝ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորումը, ինչպես նաեւ աջակցում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության պետական կարգավորման՝  Կառավարության քաղաքականության մշակմանը։ 
  2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում եւ նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։ Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի իրավահաջորդն է։
  3. Կոմիտեն գործում է Սահմանադրության, ՀՀ միջազգային պայմանագրերի, օրենքների, իրավական այլ ակտերի եւ իր կանոնադրության հիման վրա։
  4. Կառավարության ենթակա մարմնի անվանումն է՝
  • հայերեն՝ Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե․
  • ռուսերեն՝ Комитет по регулированию ядерной безопасности Республики Армения .
  • անգլերեն՝ Committee on Nuclear Safety Regulation of the Republic of Armenia.
  • ֆրանսերեն՝ Comité de Régulation de la Sûreté Nucléaire de la République d'Arménie.
  1. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք,  ձևաթղթեր   և անհատականացման այլ միջոցներ։

      

  1. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են կոմիտեի ղեկավարի, կոմիտեի ղեկավարի տեղակալների, կոմիտեի ղեկավարի խորհրդականի, գլխավոր քարտուղարի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7․ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեին վերապահված է պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն։

          8․ Կոմիտեի գտնվելու վայրն է՝ քաղաք Երեւան, Տիգրան Մեծի 4։

 

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9․ Կոմիտեի  նպատակներն ու խնդիրներն  են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը՝ բնակչության եւ անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության ու Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակներով:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

 

10․ Կոմիտեի գործառույթները.

1) մշակում եւ վարչապետին է ներկայացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը․

2) իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության, ինչպես նաեւ անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը,

3) օրենքով եւ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում կասեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

4) կատարում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի աշխատանքների, օբյեկտների եւ սարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում եւ անցկացնում է փորձաքննություն.

5) կազմակերպում եւ անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

6) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային եւ ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում Կառավարության սահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, ստեղծում է խախտումների մասին տվյալների բանկ.

7) վերահսկողություն է իրականացնում լիցենզավորված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրության եւ տրված լիցենզիաների պահանջների կատարման նկատմամբ, իրականացնում է լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ իրականացնող եւ ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերի ստուգումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենքների, անվտանգության նորմերի եւ կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` խախտումներին վերաբերող նյութերը ներկայացնում է իրավապահ մարմիններին.

9) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների եւ տրված լիցենզիաների պայմանների խախտումների հայտնաբերման դեպքում տալիս է լիցենզավորված անձանց կողմից պարտադիր կատարման համար կարգադրագրեր, իսկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր։ Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատանքի անհապաղ դադարեցման լիազորությունը վերապահվում է կոմիտեի նախագահին, նախագահի համապատասխան տեղակալին, ատոմային էլեկտրակայանում կոմիտեի տեսուչին.

10) տարեկան մեկ անգամ Կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտների միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

11) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին եւ լրատվության միջոցներին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

12) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից ստանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

13) վերահսկում է լիցենզավորված անձանց պատրաստվածությունը հնարավոր վթարային իրավիճակներին.

14) վթարային իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում գնահատում է իրավիճակը եւ դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

15) կազմակերպում եւ համակարգում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի եւ այդ պայմանագրի հետ կապված` Հայաստանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

16) վերահսկողություն է իրականացնում միջուկային զենքի չտարածման երաշխիքների պահպանման նկատմամբ.

17) իրականացնում է միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների պետական գրանցումը եւ պետական ռեգիստրի վարումը.

18) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահսկողություն է իրականացնում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ.

19) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերը.

20) «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիային համապատասխան` իրականացնում է միջուկային վթարի մասին միջազգային օպերատիվ ազդարարում եւ հանդես է գալիս որպես կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

21) համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման հարցերով, կնքում է միջազգային պայմանագրեր․

22) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային մշտադիտարկում (մոնիթորինգ) եւ վերահսկողություն.

23) իր իրավասության սահմաններում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ համատեղ իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորում:

24) կոմիտեի պետական տեսուչներն անարգել անցկացնում են ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների եւ իրականացվող աշխատանքների ստուգումներ, կիրառելով անհրաժեշտ չափիչ եւ գրանցող սարքեր (ներառյալ ձայնագրող եւ տեսագրող)․

25) կոմիտեի պետական տեսուչներն անարգել մուտք են գործում ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ծառայողական եւ արտադրական տեղամասեր․

26) կարգավորող վերահսկողության աշխատանքներում օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա մասնագետներ:

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

11.Կոմիտեի կառավարումն իրականացնում է վարչապետը:

12.Վարչապետը՝

1) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ

2)  օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5)  վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6)  հաստատում է կոմիտեի տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

13․Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի   նախագահը:

     14․Կոմիտեի նախագահը հաշվետու է Կառավարությանը  և վարչապետին:

15․ Կոմիտեի նախագահը՝

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, նրա  նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

8) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, կոմիտեի ենթակա  կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

16․ Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ կոմիտեի նախագահի տեղակալը։

17․ Կոմիտեի նախագահի տեղակալը՝

1) գործում է կոմիտեի նախագահից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է կոմիտեի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

18․ Գլխավոր քարտուղարը ՝

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է աշխատանքից կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) կոմիտեի նախագահին է ներկայացնում կոմիտեի տարեկան հաշվեկշիռը․

5) կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) կոմիտեի նախագահին է ներկայացնում աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է կոմիտեի նախագահի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին,  ենթակա պետական մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի նախագահին.

9) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս  հանձնարարականներ

10) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր  անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ․

 

 

19․Կոմիտեի նախագահի խորհրդականը՝

  • առաջարկություններ է նախապատրասում ու տրամադրում կոմիտեի նախագահին՝

ա․ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծման, հրապարակի ընտրման, կառուցման, շահագործման,  շահագործման ժամկետի երկարացման, շահագործումից հանման, աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների անվտանգության  հարցերով.  

բ․ անվտանգության կարգավորման բնագավառի ռազմավարության  վերաբերյալ

     գ․անվտանգության կարգավորման բնագավառի հիմնախնդիրների եւ դրանց

 լուծումների վերաբերյալ

դ․ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում տեղի ունեցած միջադեպերի քննության, լրացուցիչ քննության  արդյունքների   վերաբերյալ

ե․կատարում  է կոմիտեի նախագահի կողմից տրվող այլ հանձնարարականներ։

 

 

 

 

 

 

  1. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

  1. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • միջուկային անվտանգության վարչություն․
  • ճառագայթային անվտանգության վարչություն․
  • լիցենզավորման բաժին․
  • տեխնիկական բաժին․
  • միջուկային տեղեկատվության եւ միջազգային համագործակցության բաժին․
  • միջուկային օրենսդրության բաժին։

 

  1. Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • անձնակազմի կառավարման բաժին․
  • ֆինանսահաշվապահական բաժին.
  • ներքին աուդիտի բաժին։

 

 

 

VII. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

22․ Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23․Կոմիտեի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

24․Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

25․Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Կոմիտեն վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է հաշվապահական, ֆինանսական, հարկային, վիճակագրական հաշվետվություններ:
  2. Կոմիտեի ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
  3. Կոմիտեի ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:
  4. Կոմիտեի ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

30․Կոմիտեի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

    

 

 

 

 

 

 

  • Discussed

    29.05.2018 - 15.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2263

Print

Related documents / links