Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:20:15

Թվայնացման և Ինքնաշխատացման Ամբողջականացում

  • Միասնական Թվային Հարթակ. Թվայնացումը չսահմանափակել միայն հայտարարությունների ինքնաշխատ ձևավորմամբ։ Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ ("Կրթական Կադրերի Ռեգիստր/Մրցույթային Հարթակ"), որը կներառի.
  • Ավտոմատացված Հայտարարությունների Տեղադրում: Հայտարարությունները Նախարարության կայքում տեղադրելու փոխարեն, դրանք պետք է ավտոմատ կերպով տեղադրվեն և հասանելի լինեն միայն այս միասնական հարթակում։ Սա կթեթևացնի Նախարարության կայքի ծանրաբեռնվածությունը։
  • Էլեկտրոնային Դիմումներ և Փաստաթղթեր: Թույլ տալ թեկնածուներին իրենց բոլոր փաստաթղթերն ու դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ հարթակի միջոցով (CV, դիպլոմներ, ատեստավորման արդյունքներ, և այլն)։
  • Թափուր Տեղերի Կենտրոնացված Բանկ: Բոլոր դպրոցների թափուր տեղերի մասին տեղեկատվությունը պետք է լինի միշտ թարմացվող և հասանելի մեկ տեղում։

​2. Տնօրենի Որոշման Գործընթացի Թափանցիկացում

  • Չդասավանդվող Դասաժամերի Հիմնավորում. Քանի որ գործող Կարգով տնօրենը որոշում է, թե արդյոք հայտարարություն տալ, հաշվի առնելով չդասավանդվող դասաժամերը, առաջարկվում է.
  • ​Նախագծով պարտադրել թվային հաշվետվողականություն այդ որոշման համար։ Տնօրենը պետք է էլեկտրոնային համակարգում մուտքագրի և հիմնավորի չդասավանդվող դասաժամերի քանակը և որոշման տրամաբանությունը։ Սա կապահովի գործընթացի թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

​3. Ատեստավորման Արդյունքների Ինտեգրում (E-Government)

  • Միջգերատեսչական Տվյալների Փոխանակում. Ատեստավորման արդյունքների մասին տեղեկությունները թեկնածուից պահանջելու փոխարեն (որը կարող է կեղծվել), անհրաժեշտ է ապահովել ատեստավորումն իրականացնող մարմնի և մրցույթի հարթակի միջև տվյալների փոխանակում (ինտեգրում)։
  • ​Երբ թեկնածուն դիմում է ներկայացնում, համակարգն ինքնաշխատ եղանակով պետք է ստուգի նրա ատեստավորման կարգավիճակը (կամավոր կամ հերթական)՝ առանց դիմողի միջամտության։ Սա կբացառի մարդկային սխալները և չարաշահումները։

​4. Անցումային Դրույթների Հստակեցում

  • Չհաղթահարածների Կարգավիճակի Հստակեցում. Այն ուսուցիչների համար, ովքեր 2 անգամ չեն հաղթահարել կամավոր կամ հերթական ատեստավորումը, պետք է հստակեցնել.
  • Սահմանափակման Ժամկետ. Որքա՞ն ժամանակահատվածով է այդ անձը զրկվում մրցույթին մասնակցելու հնարավորությունից (օրինակ՝ 1 տարի)։
  • Վերապատրաստման Պահանջ. Սահմանել պարտադիր վերապատրաստման կուրսեր կամ որակավորման բարձրացման ծրագիր՝ մրցույթին կրկին մասնակցելու իրավունք ստանալու համար։ Սա կխթանի մասնագիտական զարգացումը

Հաշվի առնելով, որ դպրոցներում դասբաշխումը իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով, ուստի թափուր տեղը ձևավորվելու է ինքաշխատ եղանակով և հայտնվելու է նախագծով նախատեսված հարթակում։

27 Հասմիկ Սերգոյան 07.11.2025 21:10:54

Որպես մրցույթների պոտենցիալ մասնակից (դիմորդ-ուսուցիչ), ես լիովին սատարում եմ փաստաթղթաշրջանառության թվայնացման գաղափարը։ Սակայն, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի լրջագույն ռիսկի վրա, որն առաջանում է նախագծի 12-րդ կետի նոր խմբագրումից։ Նախարարության միասնական կայքից հրաժարվելը և հայտարարությունները բացառապես դպրոցների սեփական կայքերում հրապարակելու պահանջը գործնականում անհնարին է դարձնում աշխատանքի որոնման գործընթացը։

Սա, փոխանակ թեթևացնելու, կտրուկ բարդացնում է դիմորդ-ուսուցչի գործը։ Ոչ մի մասնագետ ֆիզիկապես չի կարող ամեն օր այցելել հանրապետության հարյուրավոր (կամ 1000+) դպրոցների կայքեր՝ թափուր տեղ գտնելու համար։ Սա ստեղծում է տեղեկատվական անջրպետ և խիստ սահմանափակում է ուսուցիչների շարժունակությունը։

Սա խնդիր է հատկապես մարզային դպրոցների կադրային ներգրավման տեսանկյունից։ Որպես ուսուցիչ՝ ես շահագրգռված եմ, որ մարզային դպրոցների (օրինակ՝ Տավուշի, Սյունիքի կամ Գեղարքունիքի) հայտարարությունները տեսանելի լինեն նաև Երևանում կամ այլ մարզերում բնակվող մասնագետների համար։ Եթե հայտարարությունը հրապարակվի միայն տվյալ դպրոցի կայքում, մայրաքաղաքի ուսուցիչը երբեք այն չի գտնի։ Այսպիսով, ապակենտրոնացված հրապարակումը կխորացնի մարզերի կադրային խնդիրը և կմեկուսացնի դպրոցները տեղեկատվական դաշտում։

Հետևաբար, լիովին սատարելով գործընթացը ԴԿՏՀ տեղափոխելու գաղափարը, առաջարկում եմ փոփոխություն կատարել 12-րդ կետում և սահմանել, որ ԴԿՏՀ-ում ինքնաշխատ ձևավորված հայտարարությունները ոչ միայն ուղարկվում են դպրոցի կայք, այլև ավտոմատ կերպով հավաքագրվում և հրապարակվում են մեկ՝ թափուր տեղերի միասնական ազգային պորտալում։

Այս լուծումը կապահովի երկու նպատակ միաժամանակ. նախարարությունը կազատվի վարչական բեռից, քանի որ գործընթացը կլինի ավտոմատ, իսկ դիմորդ-ուսուցիչը կունենա մեկ միասնական, որոնելի հարթակ՝ գտնելու բոլոր թափուր տեղերը՝ անկախ դպրոցի գտնվելու վայրից։ Սա կխթանի առողջ մրցակցությունը և իրապես կաջակցի մարզային դպրոցների կադրային համալրմանը։

Սույն նախագծի կարգավորումները ամենևին չեն ենթադրում որպես տեղեկատվության առաջնային ու պարտադիր աղբյուր դիտարկելու հաստատությունների կայք-էջերի հայտարարությունները։

Ներկայում գործող կարգավորմամբ որպես հավաստի աղբյուր հանդիսանում էր ԿԳՄՍՆ կայք-էջի հայտարարությունը, իսկ  սույն նախագծի հաստատումից հետո այն կդառնա ԿՏԱԿ-ի համապատասխան էջը, որից էլ նախընտրելի է իրազեկվել։

28 Լուսինե Աղաջանյան 07.11.2025 23:08:00

Ողջունում եմ այս փոփոխությունները։ Որպես ուսուցիչ կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեր կրթական համակարգը զարգանա ավելի արդար և թափանցիկ ։ Այն կթեթևացնի դպրոցի աշխատանքը, կբարձրացնի պատասխանատվությունը և կօգնի, որ յուրաքանչյուր ուսուցիչ արժանանա իր աշխատանքի իրական գնահատմանը։ 

Շնորհակալություն։

29 Սուսաննա Մխիթարյան 10.11.2025 20:51:13

Նախագիծը արդյունավետ է ։ Առաջարկում եմ , որ նախագծի շրջանակում նախատեսվի՝ գործող մանկավարժի անհրաժեշտ տվյալների ավտոմատ փոխանցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թվայնացված միասնական տվյալների բազա, ինչը էլ ավելի կհեշտացնի թափուր տեղի համար դիմող մանկավարժի հայտագրման գործընթացը և տվյալների մուտքագրումը կլինի ավելի ճշգրիտ։ Շնորհակալություն։

Դասավանդողների մասին տվյալները առկա էլեկտրոնային համակարգում, սակայն անհատականացված կամ անձնավորված տվյալները առնչություն չունեն թափուր տեղ առաջանալու հետ։ Վերջինս ձևավորվում է ուս․ պլանի համաձայն կատարված դասաբաշխման արդյունքում։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: