Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված  է հանրակրթության ոլորտի գործառույթների թվայնացման  ընդլայնմամբ, արդյունքում՝ մրցույթի  հայտարարության ինքաշխատ եղանակով ձևավորման, ՀՀ ԿԳՄՍ նախարարության (յսուհետ՝ նախարարություն) պաշտոնական կայքում տեղադրելու մասին կարգավորումները հանելու և կարգում առկա որոշակի տեխնիկական բնույթի խնդիրները շտկելու անհրաժեշտությունից։

Նախարարության կայք-էջում տեղադրվում են բոլոր դպրոցներում առաջացած հայտարարությունները, որը ահռելի ծանրաբեռնվածություն  է ստեղծում և վարչարարական ռեսուրսի հսկայական ներդրում է պահանջում։

Գործող՝ Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում (այսուհետև՝ Կարգ), տնօրենն է որոշում  թափուր տեղի համար հայտարարություն տալ թե ոչ՝ հաշվի առնելով չդասավանդվող դասաժամերը։

Հաշվի առնելով, որ այս կարգում նախատեսված է կամավոր ատեստավորումը 2 անգամ չհաղթահարելու դեպքում հաստատությունից ազատված  ուսուցի՝ հաստատություն չընդունվելու  վերաբերյալ կարգավորում, որով ներկայացվող հայտում անպայման պետք  է լրացնի կամավոր ատեստավորման դրական արդյունքի վերաբերյալ տեղեկություն, անհրաժեշտություն է  առաջացել այդ սկզբունքով լրացնել տեղեկություն նաև ուսուցչի հերթական ատեստավորման արդյունքում 2 անգամ չատեստավորված, հաստատությունից ազատված և նոր հայտարարված ուսուցչի թափուր տեղի համար  անցկացվող մրցութին մասնակցելու ցանկություն ունեցող անձի վերաբերյալ։

  • Discussed

    24.10.2025 - 10.11.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3768

Print

Suggestions

Էլյանորա Միրզոյան

10.11.2025

Ողջունելի նախագիծ, այն բավականին թափանցիկ ու արդյունավետ կդրաձնի գործընթացը։

Սուսաննա Մխիթարյան

10.11.2025

Նախագիծը արդյունավետ է ։ Առաջարկում եմ , որ նախագծի շրջանակում նախատեսվի՝ գործող մանկավարժի անհրաժեշտ տվյալների ավտոմատ փոխանցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թվայնացված միասնական տվյալների բազա, ինչը էլ ավելի կհեշտացնի թափուր տեղի համար դիմող մանկավարժի հայտագրման գործընթացը և տվյալների մուտքագրումը կլինի ավելի ճշգրիտ։ Շնորհակալություն։

Աիդա Ավետիսյան

10.11.2025

Հարգելի՛ հեղինակ, շնորհակալություն անդրադարձի համար։ Անդրադառնալով նախորդ առաջարկիս ՝ դուք նշել եք ,որ նշված անձը ենթադրաբար կարող է աշխատել նաև փոխարինող ուսուցիչ, սակայն եղել են դեպքեր ,որ դա համարվել են կարգի խախտում։ Կարգում նման կետ ներառելով շատ դեպքերում կխուսափենք հետագա թյուրըմբռնումներից։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: