ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:20:15 | Թվայնացման և Ինքնաշխատացման Ամբողջականացում
2. Տնօրենի Որոշման Գործընթացի Թափանցիկացում
3. Ատեստավորման Արդյունքների Ինտեգրում (E-Government)
4. Անցումային Դրույթների Հստակեցում
|
Հաշվի առնելով, որ դպրոցներում դասբաշխումը իրականացվում է միայն էլեկտրոնային եղանակով, ուստի թափուր տեղը ձևավորվելու է ինքաշխատ եղանակով և հայտնվելու է նախագծով նախատեսված հարթակում։ |
|||
| 27 | Հասմիկ Սերգոյան 07.11.2025 21:10:54 | Որպես մրցույթների պոտենցիալ մասնակից (դիմորդ-ուսուցիչ), ես լիովին սատարում եմ փաստաթղթաշրջանառության թվայնացման գաղափարը։ Սակայն, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի լրջագույն ռիսկի վրա, որն առաջանում է նախագծի 12-րդ կետի նոր խմբագրումից։ Նախարարության միասնական կայքից հրաժարվելը և հայտարարությունները բացառապես դպրոցների սեփական կայքերում հրապարակելու պահանջը գործնականում անհնարին է դարձնում աշխատանքի որոնման գործընթացը։ Սա, փոխանակ թեթևացնելու, կտրուկ բարդացնում է դիմորդ-ուսուցչի գործը։ Ոչ մի մասնագետ ֆիզիկապես չի կարող ամեն օր այցելել հանրապետության հարյուրավոր (կամ 1000+) դպրոցների կայքեր՝ թափուր տեղ գտնելու համար։ Սա ստեղծում է տեղեկատվական անջրպետ և խիստ սահմանափակում է ուսուցիչների շարժունակությունը։ Սա խնդիր է հատկապես մարզային դպրոցների կադրային ներգրավման տեսանկյունից։ Որպես ուսուցիչ՝ ես շահագրգռված եմ, որ մարզային դպրոցների (օրինակ՝ Տավուշի, Սյունիքի կամ Գեղարքունիքի) հայտարարությունները տեսանելի լինեն նաև Երևանում կամ այլ մարզերում բնակվող մասնագետների համար։ Եթե հայտարարությունը հրապարակվի միայն տվյալ դպրոցի կայքում, մայրաքաղաքի ուսուցիչը երբեք այն չի գտնի։ Այսպիսով, ապակենտրոնացված հրապարակումը կխորացնի մարզերի կադրային խնդիրը և կմեկուսացնի դպրոցները տեղեկատվական դաշտում։ Հետևաբար, լիովին սատարելով գործընթացը ԴԿՏՀ տեղափոխելու գաղափարը, առաջարկում եմ փոփոխություն կատարել 12-րդ կետում և սահմանել, որ ԴԿՏՀ-ում ինքնաշխատ ձևավորված հայտարարությունները ոչ միայն ուղարկվում են դպրոցի կայք, այլև ավտոմատ կերպով հավաքագրվում և հրապարակվում են մեկ՝ թափուր տեղերի միասնական ազգային պորտալում։ Այս լուծումը կապահովի երկու նպատակ միաժամանակ. նախարարությունը կազատվի վարչական բեռից, քանի որ գործընթացը կլինի ավտոմատ, իսկ դիմորդ-ուսուցիչը կունենա մեկ միասնական, որոնելի հարթակ՝ գտնելու բոլոր թափուր տեղերը՝ անկախ դպրոցի գտնվելու վայրից։ Սա կխթանի առողջ մրցակցությունը և իրապես կաջակցի մարզային դպրոցների կադրային համալրմանը։ |
Սույն նախագծի կարգավորումները ամենևին չեն ենթադրում որպես տեղեկատվության առաջնային ու պարտադիր աղբյուր դիտարկելու հաստատությունների կայք-էջերի հայտարարությունները։ Ներկայում գործող կարգավորմամբ որպես հավաստի աղբյուր հանդիսանում էր ԿԳՄՍՆ կայք-էջի հայտարարությունը, իսկ սույն նախագծի հաստատումից հետո այն կդառնա ԿՏԱԿ-ի համապատասխան էջը, որից էլ նախընտրելի է իրազեկվել։ |
|||
| 28 | Լուսինե Աղաջանյան 07.11.2025 23:08:00 | Ողջունում եմ այս փոփոխությունները։ Որպես ուսուցիչ կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեր կրթական համակարգը զարգանա ավելի արդար և թափանցիկ ։ Այն կթեթևացնի դպրոցի աշխատանքը, կբարձրացնի պատասխանատվությունը և կօգնի, որ յուրաքանչյուր ուսուցիչ արժանանա իր աշխատանքի իրական գնահատմանը։ |
Շնորհակալություն։ |
|||
| 29 | Սուսաննա Մխիթարյան 10.11.2025 20:51:13 | Նախագիծը արդյունավետ է ։ Առաջարկում եմ , որ նախագծի շրջանակում նախատեսվի՝ գործող մանկավարժի անհրաժեշտ տվյալների ավտոմատ փոխանցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թվայնացված միասնական տվյալների բազա, ինչը էլ ավելի կհեշտացնի թափուր տեղի համար դիմող մանկավարժի հայտագրման գործընթացը և տվյալների մուտքագրումը կլինի ավելի ճշգրիտ։ Շնորհակալություն։ |
Դասավանդողների մասին տվյալները առկա էլեկտրոնային համակարգում, սակայն անհատականացված կամ անձնավորված տվյալները առնչություն չունեն թափուր տեղ առաջանալու հետ։ Վերջինս ձևավորվում է ուս․ պլանի համաձայն կատարված դասաբաշխման արդյունքում։ |