Add to favourites
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 10.10.2025 13:31:07 | Նախագիծը ողջունում ենք։ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը բազմիցս դրա անհրաժեշտության մասին բարձրաձայնել է։ Այն կվերացնի տարիքային խտրականությունը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հետ հակասությունները։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |||
| 2 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 10.10.2025 13:31:07 | Առաջարկում ենք «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված ժամկետները համապատասխանեցնել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված ժամկետներին։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծերի փաթեթի կարգավորման առարկայի շրջանակից։ | |||
| 3 | Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 10.10.2025 13:31:07 | Առաջարկում ենք կատարել օրենսդրական փոփոխություններ՝ թույլ տալով պետական ու համայնքային ծառայողներին աշխատանքային ժամերից դուրս կատարել վարձատրվող այնպիսի աշխատանք, որը չի հակասի նրանց պաշտոնեական պարտականություններին և չի առաջացնի շահերի բախում։ Նման կարգավորումներ առկա են միջազգային պրակտիկայում։ Այսպես, եվրոպական երկրների գերակշիռ մասում ներկայումս սահմանված է, որ գործատուի (ադմինիստրացիայի) կողմից համապատասխան թույլտվությամբ հանրային ծառայողները հիմնական աշխատանքից զատ կարող են կատարել այնպիսի աշխատանք, որը չի ազդում պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման, հանրային ծառայության վարկանիշի, հանրային ծառայողի անկողմնակալության վրա և տվյալ պաշտոնի հետ չի առաջացնում շահերի բախում։ Ներկայիս սոցիալական պայմանները հանգեցնում են նրան, որ պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած որ, համաձայն օրենսդրության, նրանց չի թույլատրվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Ստեղծված պայմաններում, սակայն, լրացուցիչ աշխատանք կատարելը դարձել է անհրաժեշտություն միջին և ցածր օղակի հանրային ծառայողների համար։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծերի փաթեթի շրջանակում կատարվող փոփոխություններով արդեն իսկ հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։ Ինչ վերաբերում է այլ տեսակի աշխատանքներ կատարելու հնարավորություն նախատեսելուն, ապա այն կքննարկվի օրենսդրական հետագա բարեփոխումների համատեքստում։ | |||
| 4 | Մերի Մաղաքյան 15.10.2025 12:36:50 | Առաջարկում եմ վերանայել և հանել 65 տարեկան տնօրենների տարիքային սահմանափակումը, քանի որ ղեկավարի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե տարիքով, այլ մասնագիտական փորձով, գիտելիքներով և աշխատանքի որակով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Առաջարկությունը բովանդակային առումով բավարար հստակ չէ, և պարզ չէ, թե որ «տնօրենների» մասին է խոսքը։ Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացվող փաթեթով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներից ևս հանվում է տնօրենների պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը։ | |||
| 5 | Մարինե Սողոմոնյան 15.10.2025 15:23:47 | Առաջարկում եմ վերանայել և հանել 65 տարեկան տնօրենների տարիքային սահմանափակումը, քանի որ ղեկավարի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե տարիքով, այլ մասնագիտական փորձով, գիտելիքներով և աշխատանքի որակով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Առաջարկությունը բովանդակային առումով բավարար հստակ չէ, և պարզ չէ, թե որ «տնօրենների» մասին է խոսքը։ Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացվող փաթեթով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներից ևս հանվում է տնօրենների պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը։ | |||
| 6 | Gayane Voskerchyan 15.10.2025 15:27:50 | Առաջարկությունը տեղին է,ընդունելի։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |