Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթ

«Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հանել այդ օրենքներով սահմանված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը։ Առաջարկվող փոփոխություններով տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։

«Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։

 

  • Discussed

    02.10.2025 - 17.10.2025

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2809

Print

Suggestions

Gayane Voskerchyan

15.10.2025

Առաջարկությունը տեղին է,ընդունելի։

Մարինե Սողոմոնյան

15.10.2025

Առաջարկում եմ վերանայել և հանել 65 տարեկան տնօրենների տարիքային սահմանափակումը, քանի որ ղեկավարի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե տարիքով, այլ մասնագիտական փորձով, գիտելիքներով և աշխատանքի որակով։

Մերի Մաղաքյան

15.10.2025

Առաջարկում եմ վերանայել և հանել 65 տարեկան տնօրենների տարիքային սահմանափակումը, քանի որ ղեկավարի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե տարիքով, այլ մասնագիտական փորձով, գիտելիքներով և աշխատանքի որակով։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: