ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 31-րդ հոդվածում՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով՝
«3.1. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նախատեսված սահմանափակումները չեն արգելում սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված անձանց դառնալ խնամատար ծնող:».
- 8-րդ մասի 11-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
- 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով՝
«12) խնամատար ծնող լինելը և որպես խնամատար ծնող՝ օրենսդրությամբ սահմանված վարձատրություն ստանալը:»:
- Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը,» բառերը։
- Օրենքի 10-րդ հոդվածում`
- 2-րդ մասից հանել «կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը,» բառերը.
- 4-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
- 18-րդ մասից հանել «և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.
- Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը։
- Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը։
- Օրենքի 17-րդ հոդվածի՝
- վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.
- 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը» բառերը։
- Օրենքի 37-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 6-րդ մասից հանել «, 11-րդ» բառերը.
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
- Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:
- Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
- Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 26-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական ՄՈՒՀ-ի տնօրենին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»։
- Օրենքի 29-րդ հոդվածի՝
- 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ մասում «և 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով։
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 14-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և 34-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը։
- Օրենքի 14.1-ին և 18-րդ հոդվածների 1-ին մասերում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «և 24-րդ հոդվածի 3-րդ» բառերով։
- Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասում՝
- «գ» պարբերությունում «.» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով.
- «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը։
- Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «աշխատանքից» բառից հետո լրացնել «(սույն կետով նախատեսված սահմանափակումը չի արգելում համայնքային ծառայողին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն)» բառերով:
- Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 34-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի» բառերը փոխարինել «և 24-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով։
- Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
- Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «լրացել է նրա 65 տարին,» բառերը։
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետից հանել «լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը), կամ» բառերը։
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո: