Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Սիրարփի Ղանդիլյան 05.10.2025 22:06:20 Առաջարկվում է հստակեցնել գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը՝ սահմանելով նրա գործառույթների և պատասխանատվության շրջանակը գործուղման ընթացքում, ինչպես նաև պահպանվող իրավահարաբերությունները՝ աշխատանքային պայմանագրի, վարձատրության և ենթակայության մասով։ Այս հստակեցումը կապահովի որոշման և գործուղման կարգի կիրառման ամբողջականությունը և կկանխի իրավական հակասությունների առաջացումը։ Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է:
2 Մարինե Հովհաննիսյան 08.10.2025 00:26:35 Նախագծի ընդունումը կապահովի իրավական հստակություն և կանխատեսելիություն գործուղման գործընթացում՝ նպաստելով պետական հանրակրթական համակարգի կառավարման թափանցիկության, իրավաչափության և արդյունավետության բարձրացմանը։ Շնորհակալություն:
3 Լիլիթ Օհանյան 08.10.2025 19:10:53 Աառաջարկում եմ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացնել լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ՝ բարձրացնելու կարգի կիրառման թափանցիկությունն ու հասանելիությունը։ Մասնավորապես՝ նպատակահարմար է նախարարության պաշտոնական կայքում կամ գերատեսչական ենթաբաժնում ստեղծել մեկ միասնական տեղեկատվական բաժին կամ ուղեցույց, որտեղ հստակ կներկայացվեն գործուղված տնօրենի կարգավիճակի, գործառույթների, պայմանագրային հարաբերությունների և պատասխանատվության մասին պարզեցված տեղեկատվություն։ Բաժնում կարելի է ներառել նաև հաճախ տրվող հարցերի պատասխաններ (FAQ) և կոնտակտային տվյալներ՝ իրավաբանական խորհրդատվության համար։ Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է:
4 Կարեն Հարությունյան 09.10.2025 01:55:45 Ողջունելի է նման նախագծի նախաձեռնումը, քանի որ շատ կետեր հակասական էին և ոչ հստակեցված, և իմ կարծիքով առկա էին բացթողումներ հուսուվ եմ նախագծի ընդունումից հետո ավելի կպարզեցվի և կհստակեցվի գործընթացը։ Առաջարկում եմ նախագիծն ընդունելիս ավելի պարզեցնել և հստակեցնել գործուղվող տնօրենի իրավունքներն ու պարտականությունները՝ իրավական կարգավիճակը, որը իմ կարծիքով կնպաստի որպեսզի հետագայում խուսափենք առկա հակասություններից և կօգնի գործուղման կարգի արդյունավետ իրականացմանը։ Ընդունվել է: Շնորհակալություն:
5 Lilit Naghdalyan 11.10.2025 11:18:29 Ողջունելի նախագիծ է։ Ցանկալի կլիներ, որ կրթության մասին օրենքների փոփոխությունների վերաբերյալ շրջաբերականներ ուղարկվեին ուսումնական հաստատություններ, ինչը կնպաստեր համընդհանուր տեղեկացվածության բարձրացման և իրավագիտակցության բարձրացման։ Բոլոր նախագծերը սահմանված կարգով շրջանառվում են:
6 Ռուբեն Այվազյան 11.10.2025 19:31:13 Շնորհակալությամբ պետք է նշել, որ նման նախագծի նախաձեռնումը ժամանակին և անհրաժեշտ է, քանի որ նախկինում նկատվում էին որոշ հակասություններ, անորոշություններ և բացթողումներ։ Կարծում եմ՝ նախագծի ընդունումից հետո գործընթացը կդառնա ավելի պարզ և հստակ կազմակերպված։ Միևնույն ժամանակ նպատակահարմար է նախագծի վերջնական տարբերակում հստակ ձևակերպել գործուղվող տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև իրավական կարգավիճակը, ինչը կնպաստի հնարավոր հակասությունների բացառմանը և կօգնի գործուղումների գործընթացի արդյունավետ իրագործմանը։ Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է:
7 Աննա Մեհրաբյան 11.10.2025 23:41:08 Ի նկատի ունենալով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարվող մրցույթը պետական հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման համակարգում կարևոր դեր ունի, նպատակահարմար եմ համարում հստակեցնել մասնագիտական հանձնաժողովի կազմը՝ այն դարձնելով առավել բազմակողմանի և ներկայացուցչական։ Առաջարկում եմ նախագծում ավելացնել նոր դրույթ, որով կսահմանվի, որ մրցույթի մասնագիտական հանձնաժողովի կազմում պարտադիր պետք է ընդգրկվի առնվազն մեկ ներկայացուցիչ տվյալ մարզի կամ համայնքի կրթական վարչությունից, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ հանրային վերահսկողության մարմնից՝ օրինակ՝ ծնողական խորհրդից կամ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններից։ Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար:
8 Գայանե Հարությունյան 13.10.2025 16:29:44 Հաշվի առնելով գործուղման ընթացքում կառավարման բարձր օղակների, մասնավորապես՝ տնօրենի, լիազորությունների և պարտականությունների առանձնահատուկ բնույթը, նպատակահարմար է հստակեցնել գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել նրա գործառույթների և պատասխանատվության հստակ շրջանակը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև ամրագրել այն իրավահարաբերությունները, որոնք շարունակվում են գործուղման ընթացքում՝ ներառյալ աշխատանքային պայմանագրի ուժը, վարձատրության վճարման կարգը և ենթակայության հստակ հարաբերությունները։ Նման հստակեցումը կարևոր է ոչ միայն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից, այլ նաև գործնականում որոշման և գործուղման կարգի լիարժեք կիրառման համար։ Այն կնպաստի ինչպես գործուղման գործընթացի առավել թափանցիկ և կանխատեսելի կազմակերպմանը, այնպես էլ կկանխի իրավական բախումների կամ երկիմաստությունների առաջացումը, որոնք կարող են խոչընդոտել ինչպես գործուղված տնօրենի արդյունավետ գործունեությանը, այնպես էլ գործուղման նպատակների իրագործմանը։ Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է:
9 Մարինա Աթաբեկյան 15.10.2025 20:44:58

Ճիշտ է նախագիծը ընդհանուր առմամբ դրական է, համապատասխանում է կրթության կառավարման արդիականացման և թվայնացման պետական քաղաքականությանը։Այն ուղղված է մրցույթների արդյունավետության բարձրացմանը և թափանցիկության ապահովմանը։ Սակայն առաջարկում եմ հստակեցնել փորձաշրջանի կիրառման կարգը,ապահովել էլեկտրոնային հարթակի պատրաստվածությունն ու հասանելիությունը բոլոր հավակնորդների համար,սահմանել անցումային փուլ՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների կանխարգելման նպատակով։

Ընդունվել է ի գիտություն:

10 Արևհատ Քոլայան 15.10.2025 23:07:29 Ողջունելի է նման նախագծի նախաձեռնումը։ Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածում, նախագծով առաջարկվող 6-րդ կետի նոր 3-րդ ենթակետից հետո, լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «4) Սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղվելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է գործուղման մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, սույն կարգի համաձայն կազմակերպել տվյալ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։ Եթե հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրեն չի ընտրվում, ապա նոր մրցույթ է հայտարարվում սույն կարգով սահմանված ընդհանուր ընթացակարգով։» Գործուղվելուց հետո կիրառվող ընթացակարգի պայմաններն ամրագրվելու են ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով, որի նախագիծը մշակման փուլում է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: