Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սիրարփի Ղանդիլյան 05.10.2025 22:06:20 | Առաջարկվում է հստակեցնել գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը՝ սահմանելով նրա գործառույթների և պատասխանատվության շրջանակը գործուղման ընթացքում, ինչպես նաև պահպանվող իրավահարաբերությունները՝ աշխատանքային պայմանագրի, վարձատրության և ենթակայության մասով։ Այս հստակեցումը կապահովի որոշման և գործուղման կարգի կիրառման ամբողջականությունը և կկանխի իրավական հակասությունների առաջացումը։ | Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է: | |||
| 2 | Մարինե Հովհաննիսյան 08.10.2025 00:26:35 | Նախագծի ընդունումը կապահովի իրավական հստակություն և կանխատեսելիություն գործուղման գործընթացում՝ նպաստելով պետական հանրակրթական համակարգի կառավարման թափանցիկության, իրավաչափության և արդյունավետության բարձրացմանը։ | Շնորհակալություն: | |||
| 3 | Լիլիթ Օհանյան 08.10.2025 19:10:53 | Աառաջարկում եմ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացնել լրացուցիչ կազմակերպչական միջոցառումներ՝ բարձրացնելու կարգի կիրառման թափանցիկությունն ու հասանելիությունը։ Մասնավորապես՝ նպատակահարմար է նախարարության պաշտոնական կայքում կամ գերատեսչական ենթաբաժնում ստեղծել մեկ միասնական տեղեկատվական բաժին կամ ուղեցույց, որտեղ հստակ կներկայացվեն գործուղված տնօրենի կարգավիճակի, գործառույթների, պայմանագրային հարաբերությունների և պատասխանատվության մասին պարզեցված տեղեկատվություն։ Բաժնում կարելի է ներառել նաև հաճախ տրվող հարցերի պատասխաններ (FAQ) և կոնտակտային տվյալներ՝ իրավաբանական խորհրդատվության համար։ | Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է: | |||
| 4 | Կարեն Հարությունյան 09.10.2025 01:55:45 | Ողջունելի է նման նախագծի նախաձեռնումը, քանի որ շատ կետեր հակասական էին և ոչ հստակեցված, և իմ կարծիքով առկա էին բացթողումներ հուսուվ եմ նախագծի ընդունումից հետո ավելի կպարզեցվի և կհստակեցվի գործընթացը։ Առաջարկում եմ նախագիծն ընդունելիս ավելի պարզեցնել և հստակեցնել գործուղվող տնօրենի իրավունքներն ու պարտականությունները՝ իրավական կարգավիճակը, որը իմ կարծիքով կնպաստի որպեսզի հետագայում խուսափենք առկա հակասություններից և կօգնի գործուղման կարգի արդյունավետ իրականացմանը։ | Ընդունվել է: Շնորհակալություն: | |||
| 5 | Lilit Naghdalyan 11.10.2025 11:18:29 | Ողջունելի նախագիծ է։ Ցանկալի կլիներ, որ կրթության մասին օրենքների փոփոխությունների վերաբերյալ շրջաբերականներ ուղարկվեին ուսումնական հաստատություններ, ինչը կնպաստեր համընդհանուր տեղեկացվածության բարձրացման և իրավագիտակցության բարձրացման։ | Բոլոր նախագծերը սահմանված կարգով շրջանառվում են: | |||
| 6 | Ռուբեն Այվազյան 11.10.2025 19:31:13 | Շնորհակալությամբ պետք է նշել, որ նման նախագծի նախաձեռնումը ժամանակին և անհրաժեշտ է, քանի որ նախկինում նկատվում էին որոշ հակասություններ, անորոշություններ և բացթողումներ։ Կարծում եմ՝ նախագծի ընդունումից հետո գործընթացը կդառնա ավելի պարզ և հստակ կազմակերպված։ Միևնույն ժամանակ նպատակահարմար է նախագծի վերջնական տարբերակում հստակ ձևակերպել գործուղվող տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև իրավական կարգավիճակը, ինչը կնպաստի հնարավոր հակասությունների բացառմանը և կօգնի գործուղումների գործընթացի արդյունավետ իրագործմանը։ | Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է: | |||
| 7 | Աննա Մեհրաբյան 11.10.2025 23:41:08 | Ի նկատի ունենալով, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարվող մրցույթը պետական հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման համակարգում կարևոր դեր ունի, նպատակահարմար եմ համարում հստակեցնել մասնագիտական հանձնաժողովի կազմը՝ այն դարձնելով առավել բազմակողմանի և ներկայացուցչական։ Առաջարկում եմ նախագծում ավելացնել նոր դրույթ, որով կսահմանվի, որ մրցույթի մասնագիտական հանձնաժողովի կազմում պարտադիր պետք է ընդգրկվի առնվազն մեկ ներկայացուցիչ տվյալ մարզի կամ համայնքի կրթական վարչությունից, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ հանրային վերահսկողության մարմնից՝ օրինակ՝ ծնողական խորհրդից կամ կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություններից։ | Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար: | |||
| 8 | Գայանե Հարությունյան 13.10.2025 16:29:44 | Հաշվի առնելով գործուղման ընթացքում կառավարման բարձր օղակների, մասնավորապես՝ տնօրենի, լիազորությունների և պարտականությունների առանձնահատուկ բնույթը, նպատակահարմար է հստակեցնել գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել նրա գործառույթների և պատասխանատվության հստակ շրջանակը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև ամրագրել այն իրավահարաբերությունները, որոնք շարունակվում են գործուղման ընթացքում՝ ներառյալ աշխատանքային պայմանագրի ուժը, վարձատրության վճարման կարգը և ենթակայության հստակ հարաբերությունները։ Նման հստակեցումը կարևոր է ոչ միայն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից, այլ նաև գործնականում որոշման և գործուղման կարգի լիարժեք կիրառման համար։ Այն կնպաստի ինչպես գործուղման գործընթացի առավել թափանցիկ և կանխատեսելի կազմակերպմանը, այնպես էլ կկանխի իրավական բախումների կամ երկիմաստությունների առաջացումը, որոնք կարող են խոչընդոտել ինչպես գործուղված տնօրենի արդյունավետ գործունեությանը, այնպես էլ գործուղման նպատակների իրագործմանը։ | Ընդունվել է: Համապատասխան իրավական ակտի նախագիծը մշակման փուլում է: | |||
| 9 | Մարինա Աթաբեկյան 15.10.2025 20:44:58 | Ճիշտ է նախագիծը ընդհանուր առմամբ դրական է, համապատասխանում է կրթության կառավարման արդիականացման և թվայնացման պետական քաղաքականությանը։Այն ուղղված է մրցույթների արդյունավետության բարձրացմանը և թափանցիկության ապահովմանը։ Սակայն առաջարկում եմ հստակեցնել փորձաշրջանի կիրառման կարգը,ապահովել էլեկտրոնային հարթակի պատրաստվածությունն ու հասանելիությունը բոլոր հավակնորդների համար,սահմանել անցումային փուլ՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների կանխարգելման նպատակով։ |
Ընդունվել է ի գիտություն: |
|||
| 10 | Արևհատ Քոլայան 15.10.2025 23:07:29 | Ողջունելի է նման նախագծի նախաձեռնումը։ Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածում, նախագծով առաջարկվող 6-րդ կետի նոր 3-րդ ենթակետից հետո, լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «4) Սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղվելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է գործուղման մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, սույն կարգի համաձայն կազմակերպել տվյալ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։ Եթե հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրեն չի ընտրվում, ապա նոր մրցույթ է հայտարարվում սույն կարգով սահմանված ընդհանուր ընթացակարգով։» | Գործուղվելուց հետո կիրառվող ընթացակարգի պայմաններն ամրագրվելու են ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով, որի նախագիծը մշակման փուլում է: |