Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Discussed

    01.10.2025 - 16.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1425

Print

Suggestions

Արևհատ Քոլայան

15.10.2025

Ողջունելի է նման նախագծի նախաձեռնումը։ Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման հավելվածում, նախագծով առաջարկվող 6-րդ կետի նոր 3-րդ ենթակետից հետո, լրացնել նոր՝ 4-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ. «4) Սույն կետի 3-րդ ենթակետի հիման վրա պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղվելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է գործուղման մասին հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում, սույն կարգի համաձայն կազմակերպել տվյալ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ։ Եթե հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրեն չի ընտրվում, ապա նոր մրցույթ է հայտարարվում սույն կարգով սահմանված ընդհանուր ընթացակարգով։»

Մարինա Աթաբեկյան

15.10.2025

Ճիշտ է նախագիծը ընդհանուր առմամբ դրական է, համապատասխանում է կրթության կառավարման արդիականացման և թվայնացման պետական քաղաքականությանը։Այն ուղղված է մրցույթների արդյունավետության բարձրացմանը և թափանցիկության ապահովմանը։ Սակայն առաջարկում եմ հստակեցնել փորձաշրջանի կիրառման կարգը,ապահովել էլեկտրոնային հարթակի պատրաստվածությունն ու հասանելիությունը բոլոր հավակնորդների համար,սահմանել անցումային փուլ՝ տեխնիկական կամ իրավական խնդիրների կանխարգելման նպատակով։

Գայանե Հարությունյան

13.10.2025

Հաշվի առնելով գործուղման ընթացքում կառավարման բարձր օղակների, մասնավորապես՝ տնօրենի, լիազորությունների և պարտականությունների առանձնահատուկ բնույթը, նպատակահարմար է հստակեցնել գործուղվող տնօրենի իրավական կարգավիճակը։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է սահմանել նրա գործառույթների և պատասխանատվության հստակ շրջանակը գործուղման ամբողջ ժամանակահատվածում, ինչպես նաև ամրագրել այն իրավահարաբերությունները, որոնք շարունակվում են գործուղման ընթացքում՝ ներառյալ աշխատանքային պայմանագրի ուժը, վարձատրության վճարման կարգը և ենթակայության հստակ հարաբերությունները։ Նման հստակեցումը կարևոր է ոչ միայն իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից, այլ նաև գործնականում որոշման և գործուղման կարգի լիարժեք կիրառման համար։ Այն կնպաստի ինչպես գործուղման գործընթացի առավել թափանցիկ և կանխատեսելի կազմակերպմանը, այնպես էլ կկանխի իրավական բախումների կամ երկիմաստությունների առաջացումը, որոնք կարող են խոչընդոտել ինչպես գործուղված տնօրենի արդյունավետ գործունեությանը, այնպես էլ գործուղման նպատակների իրագործմանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: