Add to favourites
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով. «2․1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ։»: | ||||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կամ մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:»: | ||||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել «, ինչպես նաև ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման» բառերը։ | ||||
| 4 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով: | ||||
| 5 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 5․ Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «թարգմանիչին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով: 2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել «կամ հոգեբանը» բառերով: 3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով։ 4) 2-րդ մասը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «, հոգեբան» բառով։ | ||||
| 6 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով. «2․1. Գրավատուի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով։»։ | ||||
| 7 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 7. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ մասում «գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից» բառերը փոխարինել «արժեքով» բառով։ | ||||
| 8 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 8. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «հսկող դատախազը» բառերից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով: | ||||
| 9 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման, դրա բովանդակության, հանձնման և բողոքարկման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված պահանջները և նույն հոդվածի 6-12-րդ մասերով նախատեսված կարգը: | ||||
| 10 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 | Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները, ինչպես նաև սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը:»: | ||||
| 11 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 11. Օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով՝ «1․1. Դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։»: | ||||
| 12 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 12. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը «հետաձգվում են» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ դատական նիստը պաշտպանի բացակայությամբ շարունակելու մեղադրյալի համաձայնությունը և միևնույն ժամանակ բացակայում են սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով: | ||||
| 13 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 13. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝ 3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հատատելու մասին»։ | ||||
| 14 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 14․ օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: | ||||
| 15 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 15. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2․2.-ին մասով. «2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»: | ||||
| 16 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 16. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով. «1․1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը»։ | ||||
| 17 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 | Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Որպեսզի նախկինում տվյալ օրենքի փոփոխության արդյունքում նույն հետևանքները և իրավական անորոշությունը չառաջանա առաջարկվում է՝ Օրենքի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ արդարադատության շահ եզրույթը շատ լայն է, և կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, որը կհանգեցնի կողմերի իրավունքների սահմանափակմանը։ Հետևապես՝ առաջարկվում է Հոդված 2-ում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «...եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա։ Վարույթների անջատումը չի կարող թույլատրվել, եթե այն հանգեցնում է կողմերի իրավունքների իրացման անհամաչափ սահմանափակմանը»։ |