Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով. «2․1. Պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրվում են թղթային եղանակով՝ համակարգչով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ձեռագիր կազմված արձանագրությամբ։»:
2 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կամ մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:»:
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետից հանել «, ինչպես նաև ձերբակալման ներքո չգտնվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշման» բառերը։
4 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը «մեղադրյալը» բառից հետո լրացնել «պարտադիր» բառով:
5 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 5․ Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «թարգմանիչին» բառից հետո լրացնել «, հոգեբանին» բառով: 2) 1-ին մասը «դատական նիստի քարտուղարը» բառերից հետո լրացնել «կամ հոգեբանը» բառերով: 3) 1-ին մասի 2-րդ կետը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «հոգեբան,» բառով։ 4) 2-րդ մասը «թարգմանիչ,» բառից հետո լրացնել «, հոգեբան» բառով։
6 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2.1.-ին մասով. «2․1. Գրավատուի դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ գրավադրված անշարժ գույքը կարող է փոխարինվել համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով։»։
7 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 7. Օրենսգրքի 133-րդ հոդվածի 7-րդ մասում «գնով այդ նպատակով ներգրավված փորձագետի կողմից» բառերը փոխարինել «արժեքով» բառով։
8 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 8. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը «հսկող դատախազը» բառերից հետո լրացնել «յոթնօրյա ժամկետում» բառերով:
9 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման, դրա բովանդակության, հանձնման և բողոքարկման նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով սահմանված պահանջները և նույն հոդվածի 6-12-րդ մասերով նախատեսված կարգը:
10 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:05:45 Հոդված 10. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները, ինչպես նաև սույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը:»:
11 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 11. Օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով՝ «1․1. Դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։»:
12 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 12. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը «հետաձգվում են» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ դատական նիստը պաշտպանի բացակայությամբ շարունակելու մեղադրյալի համաձայնությունը և միևնույն ժամանակ բացակայում են սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով:
13 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 13. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝ 3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հատատելու մասին»։
14 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 14․ օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
15 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 15. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2․2.-ին մասով. «2.2. Բացառիկ վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումն իրավասու դատարանը կայացնում է բողոքն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:»:
16 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 16. Օրենսգրքի 408-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով. «1․1. Սույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով նախատեսված դեպքում բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանը փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը»։
17 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 29.09.2025 12:08:14 Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Որպեսզի նախկինում տվյալ օրենքի փոփոխության արդյունքում նույն հետևանքները և իրավական անորոշությունը չառաջանա առաջարկվում է՝ Օրենքի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ արդարադատության շահ եզրույթը շատ լայն է, և կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, որը կհանգեցնի կողմերի իրավունքների սահմանափակմանը։ Հետևապես՝ առաջարկվում է Հոդված 2-ում ավելացնել հետևյալ նախադասությունը․ «...եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ և չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա։ Վարույթների անջատումը չի կարող թույլատրվել, եթե այն հանգեցնում է կողմերի իրավունքների իրացման անհամաչափ սահմանափակմանը»։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: