Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվող փոխություններով և լրացումներով վերացվում են գործնականում ի հայտ եկած իրավական անորոշությունները և անհստակությունները, հստակեցվում են պետական գաղտնիք պարունակող քրեական վարույթներով վարութային գործողությունները ամրագրելու եղանակները, լրացվում են քրեական վարույթների անջատման կանոնները, նախատեսվում է հոգեբանին բացարկելու, գրավադրված անշարժ գույքը համարժեք այլ գույքով կամ դրամական գումարով փոխարինելու հնարավորություն, հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշոման կայացման համար  նախատեսվում է յոթնօրյա ժամկետ:

  • Discussed

    25.09.2025 - 16.10.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1358

Print

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.09.2025

Հոդված 11. Օրենսգրքի 267-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1.-ին մասով՝ «1․1. Դատական նիստի տեսաձայնագրումը չի կարող տարածվել, դրա ընթացքի հեռարձակում, այդ թվում՝ ուղիղ հեռարձակում չի կարող իրականացվել մինչև տվյալ քրեական գործով ներգրավված և դատական նիստին կանչված բոլոր վկաների հարցաքննության ավարտը։»:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.09.2025

Հոդված 12. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 3-րդ մասը «հետաձգվում են» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ դատական նիստը պաշտպանի բացակայությամբ շարունակելու մեղադրյալի համաձայնությունը և միևնույն ժամանակ բացակայում են սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը» բառերով:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

29.09.2025

Հոդված 13. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետով՝ 3) միջնորդությունը մասնակի բավարարելու և գույքի արգելադրման մասին քննիչի որոշման իրավաչափությունը մասամբ հատատելու մասին»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: