Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Հիմնվելով Փարիզյան համաձայնագրի շրջանակներում նախկին հանձնառությունների վրա՝ Հայաստանի ԱՍՀ 3․0-ն կարևոր առաջընթաց է երկրի կլիմայական քաղաքականության ուղղությամբ՝ 2026–2035 թթ․ համար սահմանելով հստակ, ամբողջ տնտեսությունը ներառող մեղմման և հարմարվողականության նպատակներ։ Փաստաթուղթը սահմանում է ՋԳ արտանետումների կրճատման ինչպես ոչ պայմանական (44%), այնպես էլ պայմանական թիրախներ (52%) 1990 թ․ մակարդակի համեմատությամբ՝ արտահայտելով Հայաստանի ռազմավարական անցումը ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխությանը դիմակայուն զարգացող մոդելի՝ հանձնառու հասնելու  Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման 1.5°C-ից ցածր նպատակին։

Հանձնառությունը ներառում է մեղմման միջոցառումներ հիմնական ոլորտներում (ՋԳ արտանետումների և կլանման բոլոր աղբյուրներն ու կատեգորիաները ներառվել են՝ համաձայն ՋԳ արտանետումների ազգային ամենավերջին գույքագրման)  և հարմարվողականության պլանավորում առաջնահերթ ոլորտներում։ Այս մոտեցմամբ ընդլայնվում է կլիմայական կառավարման համակարգը՝ ապահովելով ոլորտային համադրելիություն, փոխկապակցվածություն և հաշվետվողականության բարձրացում։

ԱՍՀ 3.0-ն առաջնահերթություն է տալիս հարմարվողականությանը՝ որպես ազգային հրամայական, և ըստ հնարավորության համատեղում է մեղմման բազմաթիվ առավելությունները։ Առանցքային ոլորտներում հարմարվողականության գործողությունները նպաստում են կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանի խոցելիության նվազեցմանը, ինչպես նաև հնարավորոթյուն տալիս անցնելու զարգացման ցածր արտանետումներով ուղու։

ԱՍՀ 3.0 թիրախները հիմնված են 1990 թ․ ՋԳ արտանետումների (26,014 Գգ CO₂ համարժեք) վրա՝ որպես ելակետային տարի։ 2035 թ․ համար կանխատեսվող արտանետումները գործունեության պահպանողական սցենարի դեպքում գնահատվում են մոտավորապես 24,740 Գգ CO₂ համարժեք, ինչը գրեթե հավասար է 1990 թ․ արտանետումների մակարդակին՝ 26,014 Գգ CO₂ համարժեք։ ԱՍՀ 3.0 իրականացման արդյունքում ակնկալվում է ՋԳ արտանետումները զսպել 11,404 Գգ CO₂ համարժեք մակարդակում կամ 1990 թվականի նկատմամբ կրճատել 44% - ով:

  • Discussed

    15.09.2025 - 30.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, Education and science, Nature protection, Aviation, International relations, Social welfare, Energy and natural resources, Economy, Nuclear safety, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Cadastre, Public healthcare, Use of atomic energy, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, High tech industry

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2341

Print

Suggestions

Մարիետա Պետրոսյան

16.09.2025

Կարծում եմ՝ Հայաստանի ԱՍՀ 3․0 փաստաթուղթը կարևոր առաջընթաց է կլիմայական քաղաքականության ոլորտում, սակայն անհրաժեշտ է ավելի մանրամասն ներկայացնել այն գործիքակազմը, որով կհասնենք նշված թիրախներին։ Առավել նպատակահարմար կլինի ուժեղացնել հանրության մասնակցությունը կրթական ծրագրերի, համայնքային նախաձեռնությունների և բիզնեսի ներգրավման միջոցով։ Բացի այդ, կարելի է ապահովել մոնիթորինգի և հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմներ՝ վստահելի արդյունքներ ստանալու համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: