Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2026-2035 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները և դրա իրականացման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Մարիետա Պետրոսյան 16.09.2025 20:46:25

Կարծում եմ՝ Հայաստանի ԱՍՀ 3․0 փաստաթուղթը կարևոր առաջընթաց է կլիմայական քաղաքականության ոլորտում, սակայն անհրաժեշտ է ավելի մանրամասն ներկայացնել այն գործիքակազմը, որով կհասնենք նշված թիրախներին։ Առավել նպատակահարմար կլինի ուժեղացնել հանրության մասնակցությունը կրթական ծրագրերի, համայնքային նախաձեռնությունների և բիզնեսի ներգրավման միջոցով։ Բացի այդ, կարելի է ապահովել մոնիթորինգի և հաշվետվողականության թափանցիկ մեխանիզմներ՝ վստահելի արդյունքներ ստանալու համար։

Առաջարկը ընդունվել է մասնակի

ԱՍՀ-ները առհասարակ կլիմայական քաղականության վերաբերյալ փաստաթղթեր են, սակայն դրանք երբեք չեն կարող լինել պլանավորման կամ ծրագրային մակարդակի փաստաթղթեր: Սրանք պարտավորությունների, թիրախների և քաղաքականության մասին են:

Ծրագրում արդեն իսկ ներկայացված են կամ ավելացվել են մի շարք թեմային
վերաբերելի միջոցառումներ`

*Պաշտոնյաների, ոլորտային փորձագետների և տեղա­կան մարմինների կարողու­թյունների զարգացում՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության
պլանավորման, կլիմայա­կան ռիսկերի գնահատման և ոլորտային քաղաքակա­նու­թյունների մեջ ինտեգրման ուղղությամբ

* Թվային Էկոպորտալի ստեղծված է (արտանետման թույլտվություններ ստացած
կամ վարչական վիճակագրական հաշվետվություններ ներկայացրած
կազմակերպությունների քարտեզագրում՝ նշելով
 աղտոտման աղբյուրները և
մթնոլորտ արտանետումները):

* Մասնավոր հատվածին վերաբերելի 20-ից ավել թիրախ

* Երևանի քաղաքապետարանի «Էներգիայի շաբաթ», «Մոդել Երևան» քաղաքային ակադեմիայի, «Բաց կառավարման շաբաթ» տարեկան միջոցառումների շրջանակներում կլիմայական բաղադրիչի գործարկում

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: