Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«—-»--------- 2025 թվականի N-————Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                     Ն
Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության

«----»-------2025թ․ N--------- որոշման

 

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

1․ Սույն պահանջներով սահմանվում են ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթակարգավարական ծառայությունները էլեկտրոնային եղանակով կազմակերպելու պահանջները։

2․ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցում կարող են  իրականացնել իրավաբական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։

3․ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպում է «Ավտոմոբիլային տրասնպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

4․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը պետք է իրականացվի երթուղային ցանցի կառավարման համակարգի ծրագրային ապահովման (այսուհետ՝ ծրագրային համակարգ) միջոցով։

5․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով իրականացնելու երթուղային ցանցի մոդելների մշակումը՝ երթուղիների, կանգառների, երթերի, չվացուցակների էլեկտրոնային հաշվառման հնարավորությամբ։

6․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա հաշվառելու երթուղիների մեքենաները, ինչպես նաև  մոդելավորել նախատեսվող երթուղային ցանցը։ 

7․ Ծրագրային համակարգն իր մեջ պետք է ներառի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներն ու ծրագրային գործիքները սույն պահանջներով նախատեսված տեղեկատվության հավաքագրման և փոխանցման համար:

 

8․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է ապահովի հետևյալ հիմնական գործառույթները՝

  • կանգառների տվյալների մուտքագրում՝ քարտեզի վրա տեղորոշմամբ․
  • բնակավայրերի, մարզերի, փոխադրող կազմակերպությունների, մեքենաների մասին տվյալների մուտքագրում․
  • երթուղիների, երթերի, երթուղիների չվացուցակների և սխեմաները մուտքագրում․
  • երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տվյալների մուտքագրում․
  • երթուղիները սպասարկող կազմակաերպությունների տվյալների մուտքագրում․
  • տեղեկատվության փոխանցում և ցուցադրում։

9․ Ծրագրային համակարգը պետք է ունենա անվտանգության ապահովման բարձր մակարդակ և ապահովի անձնական տվյալների պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

10․ Ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա փոխանցելու տվյալները երթուղային ցանցը կազմակերպող մարմնին և տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

11․ Ծրագրային համակարգում պետք է ունենա հաշվետվությունների ավտոմատացված մշակման և տրամադրման հնարավորություն (երթուղու կատարողական, բողոքների հաշվառում և այլն)։

12․ Ծրագրային համակարգում պետք է արձանագրվեն երթուղիների վթարների, միջադեպերի, արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկությունները և դրանք փոխանցվեն համապատասխան իրավասու մարմիններին։

13․ Ծրագրային համակարգի միջոցով կարող է իրականացվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովումը (էլետրոնային տոմս, փոխադրավարձի վճարում և այլն)։

14․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը կարող է ունենալ հավելված երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ռեժիմով ուղևորներին հասանելի դարձնելու համար։

 

  • Discussed

    04.09.2025 - 21.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1094

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. Առաջարկում եմ 3-րդ կետում ««Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կարող է համայնքի ղեկավարի որոշմամբ կազմակերպվել առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով» բառերը։ Եթե համայնքի ղեկավարը կարող է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով, առանց գնման գործընթացի կամ առանց մրցույթի, ապա ինչու չի կարող կազմակերպել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը։ Կարծում եմ, որ նման սահմանափակումը անիմաստ է, նամանավանդ որ այն Օրենքով չէ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

2. Առաջարկում եմ 4-րդ կետում «երթուղային ցանցի կառավարման համակարգի» բառերը հանել, քանի որ երթուղային ցանցի կառավարումը ծավալուն համակարգ է, որի միայն մի բաղկացուցիչ մասն է երթակարգավարական ծառայությունը։ Անհասկանալի է, արդյոք նախատեսվում է տվյալ որոշմամբ երթուղային ցանցերի կառավարումը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ պատվիրակել։ Միաժամանակ կարծում եմ, գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս երթուղայաին ցանցի կառավարումը ամբողջությամբ թվայնացնել։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

3. Պահանջների 5-րդ և 6-րդ կետերը միմյանց հակասում են, այսպես 5-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով իրականացնելու երթուղային ցանցի մոդելների մշակումը, իսկ 6-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա հաշվառելու երթուղիների մեքենաները, ինչպես նաև մոդելավորել նախատեսվող երթուղային ցանցը: Կարծում եմ, որ երթուղային ցանցերի ձևավորումը մոդելավորման միջոցով շատ կարևոր է, սակայն այն շատ ավելի լուրջ հանձնարարություն է քան էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև երթակարգավարական ծառայությունը մատուցվում է գործող երթուղային ցանցում։ Միաժամանակ, կարծում եմ, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային ապահովումը պետք է այնպես մշակված լինի, որ դրա տվյալների բազայի հիման վրա հնարավոր լինի մոդելավորված երթուղային ցանցերը կամ գործող երթուղային ցանցերը մոդելավորման միջոցով արդիականացնել՝ համապատասխանեցնել առկա ուղևորահոսքի և երթևեկության ու այլ անհրաժեշտ պահանջներին։ Նման պահանջի սահմանումը համարում եմ խելամիտ։ Առաջարկում եմ, հաշվի առնելով վերոգրյալը խմբագրել 5-րդ և 6-րդ կետերը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: