ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«—-»--------- 2025 թվականի N-————Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության
«----»-------2025թ․ N--------- որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
1․ Սույն պահանջներով սահմանվում են ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթակարգավարական ծառայությունները էլեկտրոնային եղանակով կազմակերպելու պահանջները։
2․ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցում կարող են իրականացնել իրավաբական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
3․ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպում է «Ավտոմոբիլային տրասնպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված երթուղային ցանցը կազմակերպող մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
4․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը պետք է իրականացվի երթուղային ցանցի կառավարման համակարգի ծրագրային ապահովման (այսուհետ՝ ծրագրային համակարգ) միջոցով։
5․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով իրականացնելու երթուղային ցանցի մոդելների մշակումը՝ երթուղիների, կանգառների, երթերի, չվացուցակների էլեկտրոնային հաշվառման հնարավորությամբ։
6․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա հաշվառելու երթուղիների մեքենաները, ինչպես նաև մոդելավորել նախատեսվող երթուղային ցանցը։
7․ Ծրագրային համակարգն իր մեջ պետք է ներառի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներն ու ծրագրային գործիքները սույն պահանջներով նախատեսված տեղեկատվության հավաքագրման և փոխանցման համար:
8․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է ապահովի հետևյալ հիմնական գործառույթները՝
- կանգառների տվյալների մուտքագրում՝ քարտեզի վրա տեղորոշմամբ․
- բնակավայրերի, մարզերի, փոխադրող կազմակերպությունների, մեքենաների մասին տվյալների մուտքագրում․
- երթուղիների, երթերի, երթուղիների չվացուցակների և սխեմաները մուտքագրում․
- երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տվյալների մուտքագրում․
- երթուղիները սպասարկող կազմակաերպությունների տվյալների մուտքագրում․
- տեղեկատվության փոխանցում և ցուցադրում։
9․ Ծրագրային համակարգը պետք է ունենա անվտանգության ապահովման բարձր մակարդակ և ապահովի անձնական տվյալների պաշտպանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
10․ Ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա փոխանցելու տվյալները երթուղային ցանցը կազմակերպող մարմնին և տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
11․ Ծրագրային համակարգում պետք է ունենա հաշվետվությունների ավտոմատացված մշակման և տրամադրման հնարավորություն (երթուղու կատարողական, բողոքների հաշվառում և այլն)։
12․ Ծրագրային համակարգում պետք է արձանագրվեն երթուղիների վթարների, միջադեպերի, արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկությունները և դրանք փոխանցվեն համապատասխան իրավասու մարմիններին։
13․ Ծրագրային համակարգի միջոցով կարող է իրականացվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովումը (էլետրոնային տոմս, փոխադրավարձի վճարում և այլն)։
14․ Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը կարող է ունենալ հավելված երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը առցանց ռեժիմով ուղևորներին հասանելի դարձնելու համար։