Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված են ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման մի շարք կարգավորումներ, որոնք ժամանակին արձագանքել են ոլորտում առկա խնդիրներին և նպաստել կրթության որակի բարելավմանը: Սակայն կրթական քաղաքականության զարգացման, հասարակական պահանջների փոփոխության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխանեցման համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու գործող կարգավորումները և ներկայացնելու դրանք նոր խմբագրությամբ։ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը կապահովի ուսուցիչների նպատակային, արդյունավետ և որակական զարգացման գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։

  ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշմամբ հաստատվել էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի ընթացքում պարզվել է, որ որոշման որոշ մեխանիզմներ և ընթացակարգեր բավարար ճշգրտությամբ և արդյունավետությամբ չեն ապահովում ուսուցիչների ատեստավորման ամբողջական, թափանցիկ և արդիական իրականացումը։

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական վերջին փոփոխությունների համատեքստում կարգավորումները հստակեցնելու և վերապատրաստման համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու արդյունավետությունն ավելացնելու պահանջով։

  • Discussed

    03.09.2025 - 18.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1880

Print

Suggestions

Վարդուհի Բադալյան

17.09.2025

Ըստ նախագծի՝ սահմանվել է, որ եթե տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30%-ը չի հաղթահարել ատեստավորումը, ապա ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է տվյալ մոդուլի վերապատրաստում իրականացնելու իրավունքից։ Հաշվի առնելով համակարգի արդյունավետության բարձրացման և որակյալ կազմակերպություններին խրախուսելու անհրաժեշտությունը՝ առաջարկում եմ նաև սահմանել խրախուսման մեխանիզմ։ Օրինակ այն կազմակերպությունները, որոնք ապահովում են վերապատրաստված ուսուցիչների բարձր հաջողություն (օրինակ՝ 80% և ավելի ատեստավորում հաղթահարած), պետք է որևէ ձևով խրախուսվեն։

Վարդուհի Բադալյան

17.09.2025

Ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացի արդարացիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով առաջարկում եմ կատարել փոփոխություն գնահատման մեխանիզմում։ Մասնավորապես՝ ուսուցչի գնահատմանը պետք է մասնակցեն ոչ միայն ինքը (ինքնագնահատում) և դպրոցի տնօրենը, այլև տվյալ առարկան դասավանդող մեկ այլ մասնագետ կամ տվյալ մեթոդական միավորման նախագահը: Իսկ վերջնական գնահատականը պետք է ստացվի նշված երեք գնահատականների միջինացման արդյունքում։ Այս մոտեցումը կնպաստի ավելի օբյեկտիվ գնահատմանը, կբարձրացնի վստահությունը արդյունքների նկատմամբ և կնպաստի ուսուցիչների միջև մասնագիտական համագործակցությանը։

Արևիկ Հակոբյան

17.09.2025

Այս նախագծի ընդունումը անհրաժեշտ եմ համարում, քանի որ այն վերացնում է <<Հանրակրթության մասին>> օրենքի և նախարարի հրամանի միջև առկա ուղղակի իրավական հակասությունը՝ ապահովելով օրենսդրական դաշտի ներդաշնակությունը։ Այս փոփոխությունը ոչ միայն տեխնիկական շտկում է, այլև ունի կարևոր գործնական նշանակություն ՝ թույլ տալով ավելի արագ և արդյունավետ լուծել մարզային դպրոցների մանկավարժական կադրերի համալրման խնդիրը։ Արդյունքում ուսուցչի կարիք ունեցող դպրոցները ստիպված չեն լինի սպասել երկրորդ անհաջող մրցույթին, ինչը կնպաստի կրթության անընդհատության ապահովմանը և մարզերում կրթության որակի բարելավմանը;

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: