Add to favourites
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 167-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը, «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արևհատ Քոլայան 04.09.2025 00:34:06 | Ողջունում եմ սույն նախագիծը, որը համարձակ և անհրաժեշտ քայլ է Հայաստանի հանրակրթության համակարգի արդիականացման ճանապարհին։ Առաջարկում եմ ներդնել երրորդ կողմի կարծիքի հնարավորություն։ Սահմանել ընթացակարգ, որով ուսուցիչը, տնօրենի գնահատականի հետ անհամաձայնության դեպքում, կարող է դիմել անկախ երրորդ կողմի՝ օրինակ, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամին կամ մենթոր դպրոցի ներկայացուցչին ՝ լրացուցիչ դիտարկում և կարծիք ստանալու համար։ Նախագծում նշվում է, որ ԿԶՆԱԿ-ի կամ մենթոր դպրոցների դասալսումները կարող են կարիք արձանագրել ։ Հարկավոր է հստակեցնել, թե արդյոք այս մեխանիզմը կարող է կիրառվել նաև որպես վեճերի լուծման գործիք։ | Առաջարկվող փոփոխությունը նպատակահարմար չէ, քանի որ արդեն իսկ նախատեսված են բողոքարկման և վերանայման գործընթացներ, որոնք երաշխավորում են ուսուցչի իրավունքների պաշտպանությունը։ Երրորդ կողմի կարծիքի ներգրավումը կառաջացնի գործընթացների կրկնություն և վարչարարական բարդացում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել որոշումների ընդունման ժամկետների անհարկի երկարաձգման։ Բացի այդ, ԿԶՆԱԿ-ը և մենթոր դպրոցները նախագծում ունեն այլ գործառույթներ (դասալսումների միջոցով կարիքների արձանագրում, մասնագիտական աջակցություն), և դրանց ներգրավումը վեճերի կարգավորման գործընթացում կառաջացնի լիազորությունների խախտման և շահերի բախման վտանգ։ Վեճերի լուծման համար պետք է գործի միայն հստակ և կենտրոնացված մեխանիզմ՝ առանց միջանկյալ կամ այլընտրանքային կառույցների ներգրավման։ | |||
| 2 | Արևհատ Քոլայան 04.09.2025 00:34:06 | N 1667-Ն որոշման նախագծի 38-րդ կետը նախատեսում է, որ տնօրենը մշտադիտարկում է վերապատրաստման արդյունքում ուսուցչի ձեռք բերած գիտելիքների և հմտությունների կիրառումը։ Առաջարկում եմ, ԿԳՄՍ նախարարության կամ ԿԶՆԱԿ-ի կողմից մշակել և հաստատել մշտադիտարկման միասնական ուղեցույց կամ մեթոդաբանություն տնօրենների համար։ Այն պետք է ներառի դասալսումների ձևանմուշներ, գնահատման սանդղակներ և հետադարձ կապ տրամադրելու կառուցվածքային մոտեցումներ։ | Լրացուցիչ մեթոդաբանության կամ ուղեցույցի մշակման կարիք չկա, քանի որ գործող գործիքակազմը թույլ է տալիս ապահովել մշտադիտարկման գործընթացի միատեսակություն և արդյունավետություն։ | |||
| 3 | Լիլիթ Օհանյան 06.09.2025 14:01:11 | Ողջունում եմ նման նախաձեռնությունը, քանի որ այն ուղղված է ուսուցչի աշխատանքի կարևորության գնահատմանը և մասնագիտական առաջընթացի խրախուսմանը։ Այնուամենայնիվ, նախագիծը որոշակի հստակեցումների և բարելավումների կարիք ունի, որպեսզի իրապես արդյունավետ լինի։ Առաջարկում եմ ատեստավորման չափորոշիչների թափանցիկություն և հստակություն։ Ատեստավորման գործընթացը պետք է լինի առավելագույնս թափանցիկ։ Հարկավոր է հստակեցնել, թե կոնկրետ ի՞նչ գիտելիքներ և հմտություններ են գնահատվելու։ Չպետք է լինեն «մութ» կետեր, որպեսզի ուսուցիչները կարողանան պատրաստվել գործընթացին և հասկանան, թե ինչպես կարող են բարելավել իրենց մասնագիտական որակները։ Կարելի է ստեղծել մանրամասն ուղեցույց, որը կներկայացնի ատեստավորման բոլոր չափորոշիչները և գնահատման համակարգը։ Այդ ուղեցույցը պետք է հրապարակվի նախքան ատեստավորման գործընթացի մեկնարկը։ | Նախագծով ատեստավորման չափորոշիչների թափանցիկությունն ու հստակեցումը լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն չունի, քանի որ գործող ոլորտային իրավական ակտերում արդեն իսկ սահմանված են գիտելիքների և հմտությունների գնահատման հիմնական չափորոշիչները, ինչպես նաև դրանց կիրառման մեխանիզմները։ Գործող կարգավորումները ապահովում են ուսուցիչների համար անհրաժեշտ կանխատեսելիություն և հասանելիություն՝ միաժամանակ բացառելով կրկնակի կամ զուգահեռ փաստաթղթերի անհրաժեշտությունը։ Հետևաբար, առանձին ուղեցույց մշակելու և հրապարակելու պահանջը նպատակահարմար չէ, քանի որ անհրաժեշտ իրավական բազան արդեն իսկ առկա է և գործառության մեջ։ | |||
| 4 | Լիլիթ Օհանյան 06.09.2025 14:01:11 | Ատեստավորման բարձր արդյունքները չպետք է սահմանափակվեն միայն աշխատավարձի բարձրացմամբ։ Կարևոր է, որ ուսուցիչները զգան, որ իրենց աշխատանքը գնահատվում է նաև այլ ձևերով։ Առաջարկում եմ ավելացնել հետևյալները՝ ա) մասնագիտական զարգացման հնարավորություններ. Ատեստավորման բարձր արդյունքներ ունեցող ուսուցիչներին տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ մասնակցելու միջազգային կոնֆերանսների, սեմինարների և դասընթացների։ բ)կարիերայի աճ. Նման ուսուցիչներին կարող է տրվել նախապատվություն դպրոցի ներսում առաջխաղացման համար (օրինակ՝ փորձագետ-ուսուցիչ)։ Նախքան նախագծի վերջնական հաստատումը՝ անցկացնել լայնածավալ քննարկումներ ուսուցչական համայնքի հետ՝ հաշվի առնելով նրանց առաջարկություններն ու մտահոգությունները։ Այս առաջարկները, ի լրումն նախագծում ներառված դրույթների, կօգնեն ստեղծել արդար, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտության հեղինակության բարձրացմանը և կրթական որակի շարունակական բարելավմանը։ | Քննարկումները արդեն իրականացվում են E-draft հարթակի միջոցով, իսկ ուսուցիչների առաջխաղացման և ատեստավորման գնահատման ընթացակարգերը արդեն հստակ կարգավորված են գործող կարգերով։ | |||
| 5 | Հերիքնազ Գևորգյան 06.09.2025 22:38:53 | Որպես հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ, կարևորում եմ ներկայացված նախագծի ընդունումը և ներկայացնում եմ հետևյալ առաջարկները․ Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունումը պետք է ապահովի ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացի շարունակական և նպատակային բնույթը՝ միաժամանակ արձագանքելով կրթական համակարգի արդի պահանջներին։Ատեստավորման ընթացակարգերը նպատակահարմար է հստակեցնել և ապահովել դրանց թափանցիկությունը։ Առաջարկում եմ գնահատման գործընթացում կիրառել բազմակողմանի գործիքներ՝ դասի տեսագրությունների դիտարկում, ուսուցչի պորտֆոլիոյի գնահատում, ինչպես նաև մենթորական կարծիքի ներառման հնարավորություն։ Անհրաժեշտ է, որ վերապատրաստման համակարգը դիտարկվի ոչ միայն որպես պարտադիր բաղադրիչ, այլև որպես շարունակական աջակցություն ուսուցչին։ Այս նպատակով առաջարկում եմ ապահովել անվճար կամ մասնակի սուբսիդավորված վերապատրաստման ծրագրերի հասանելիություն բոլոր ուսուցիչների համար՝ ներառյալ մարզերում և հեռավոր համայնքներում աշխատողներին։ Նոր խմբագրությամբ փաստաթղթում նպատակահարմար է ընդգծել ուսուցիչների համար հավասար հնարավորությունների ապահովումը՝ անկախ բնակության վայրից և սոցիալական պայմաններից։Առաջարկում եմ մշակվող մեխանիզմները համադրել միջազգային լավագույն փորձի հետ՝ ապահովելով Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը և ուսուցիչների մասնագիտական զարգացման համաշխարհային չափանիշներին մոտեցումը։ | Շնորհակալություն: Նշված դիտարկումները լիովին համահունչ են նախագծի նպատակներին․ դրանք ուղղված են ուսուցիչների մասնագիտական զարգացման շարունակականության ապահովմանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը: | |||
| 6 | Դիաննա Այվազյան 08.09.2025 18:53:17 | Ատեստավորման ընթացակարգերի վերանայումն ու ճշգրտումը ուղղված է թափանցիկության, արդարության և արդյունավետության ապահովմանը, ինչը կարող է բարձրացնել ուսուցիչների մոտիվացիան և վստահությունը համակարգի նկատմամբ։ Շնորհակալ ենք շատ։ Ողջունելի կլիներ նաև այն, որ ՄԿՈՒ համակարգի հանրակրթական բլոկին էլ վերաբերվեր։ Կանխավ շնորհակալ եմ։ | Շնորհակալություն ներկայացված առաջարկության համար։ ՄԿՈՒ համակարգի հանրակրթական բլոկը կարգավորվում է այլ իրավական ակտերով և այս նախագիծն անմիջականորեն չի վերաբերում դրան։ | |||
| 7 | Դիաննա Այվազյան 08.09.2025 18:54:24 | Ատեստավորման ընթացակարգերի վերանայումն ու ճշգրտումը ուղղված է թափանցիկության, արդարության և արդյունավետության ապահովմանը, ինչը կարող է բարձրացնել ուսուցիչների մոտիվացիան և վստահությունը համակարգի նկատմամբ։ Շնորհակալ ենք շատ։ Ողջունելի կլիներ նաև այն, որ ՄԿՈՒ համակարգի հանրակրթական բլոկին էլ վերաբերվեր։ Կանխավ շնորհակալ եմ։ | Շնորհակալություն ներկայացված առաջարկության համար։ ՄԿՈՒ համակարգի հանրակրթական բլոկը կարգավորվում է այլ իրավական ակտերով և այս նախագիծն անմիջականորեն չի վերաբերում դրան։ | |||
| 8 | Արմինե Նազարյան 11.09.2025 20:30:31 | Նախագծում առաջարկվող փոփոխությունը անհրաժեշտ և կարևոր քայլ է։Առհասարակ, կրթության ոլորտում , բարեփոխումների արդիականացումը վստահություն ու համարձակություն է ներշնչում ուսուցչին։Նախագիծն ունի կրթական և սոցիալական հավասարություն ապահովող միտում։Կրթության ոլորտի բարեփոխումներն ուսուցչի մասնագիտական զարգացմանն ուղղված աջակցության և որակի բարելավմանն ուղղված կարևոր քայլ են։ Առաջարկում եմ, ատեստավորման գործընթացում տեսական նյութերից բացի ,գործընթացում ներառել ավելի շատ գործնական աշխատանքներ,որոնք կլինեն ավելի ուսանելի,իսկ ռեսուրսների կիրառմամբ նախատեսված դասընթացները լինեն ավելի մատչելի ու գործնական։Շնորհակալություն | Ատեստավորման գործընթացում նախատեսվում է տեսական և գործնական աշխատանքների համադրություն, ինչը հնարավորություն կտա ոչ միայն լսել տեսական գիտելիքները, այլև դրանք կիրառել գործնականում։ Բացի այդ, ռեսուրսների միջոցով իրականացվող դասընթացները լինելու են մատչելի և գործնական։ Շնորհակալություն դիտարկումների համար։ | |||
| 9 | Լիլիթ Ղազարյան 11.09.2025 21:01:10 | Լինելով հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ, որն այս պահին հերթական ատեստավորման ընթացակարգում է, ողջունում եմ գործընթացի գնահատմանն ուղղված հստակեցումների թափանցիկությանը միտված ցանկացած փոփոխություն։ Առաջարկում եմ` 1. գնահատման գործընթացը լինի հստակ և չափելի, թեստավորման պայմանում, ինչն իրականում այնքան էլ չափելի չի թվում, թափանցիկություն ապահովող ուղեցույցների նախապես հասանելի հրապարակում։ 2. Շեշտադրումը թեստավորումից տեղաշարժել այնպես, որ կապ ապահովվի վերապատրաստման և ուսուցչի դասավանդման որակի միջև, ինչին միտված պետք է լինի վերապատրաստումը։ 3.Գնահատել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած որակների ու կարողունակությունների կիրառումը, ոչ թե զուտ տեսական գիտելիքը։ 3. Նոր խմբագրությամբ կարգավորումների ընդունմամբ հստակեցրեք ստուգման կարգը, գնահատման չափանիշները, նպատակային և չափելի դարձրեք վերապատրաստումների բովանդակային կողմը։ Այս ամենը կապահովի ուսուցիչների համար նպատակային, արդյունավետ և որակական զարգացման հարմարավետ գործընթաց՝ ի նպաստ սովորողների կրթության որակի բարձրացման և հանրակրթության ոլորտի շարունակական զարգացման։ Չմոռանաք հաշվի առնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, որը շատ դեպքերում խոչընդոտում է մասնագիտական զարգացմանը։ Ուսուցիչների մասնագիտական զարգացման համաշխարհային չափանիշներին մոտեցումը միայն ու միայն կնպաստի մասնագիտական որակների աճին և կրթության որակի բարձրացմանը։ | Շնորհակալություն Ձեր դիտարկումների և առաջարկությունների համար։ Ձեր դիտարկումները կարևոր են գործընթացի թափանցիկությունն ու արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակային ու որակյալ կազմակերպումն ապահովելու համար։ Ձեր առաջարկները՝ գնահատման հստակեցման, թեստավորումից դասավանդման որակի վրա շեշտադրումը տեղափոխելու, վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտությունների կիրառությունը գնահատելու և բովանդակային չափելիության հստակեցման վերաբերյալ, անշուշտ կնպաստեն հանրակրթության ոլորտի շարունակական զարգացմանն ու սովորողների կրթության որակի բարձրացմանը։ | |||
| 10 | Ռուզան Կարապետյան 12.09.2025 19:45:37 | Առաջարկում եմ ստեղծել միասնական հարթակ վերապատրաստումների որակի ապահովման համար։ Տարբերակել կարճաժամկետ և երկարաժամկետ վերապատրաստումները՝ կոնկրետ հմտությունների զարգացման նպատակով։ Հաշվի առնել ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ապահովել իրական մասնակցություն։ Ատեստավորումը դարձնել մոտիվացնող գործընթաց։ | Շնորհակալություն առաջարկության համար։ Կարող ենք նշել, որ ներկայացված նախագիծը հենց նպատակ ունի ապահովել վերապատրաստումների որակի միասնական հարթակ՝ ընդգրկելով կարճաժամկետ և երկարաժամկետ շրջափուլեր՝ ուսուցիչների կոնկրետ հմտությունների զարգացման նպատակով։ Շրջափուլային համակարգը հաշվի է առնում նաև ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը և ապահովում ակտիվ ու իրական մասնակցություն: | |||
| 11 | Karine Kareyan 12.09.2025 22:41:27 | Ողջունում եմ փոփոխությունները և ունեմ առաջարկ հատուկ կարիքներ ունեցող ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ վերապատրաստող կազմակերպությունները չունեն համապատասխան մասնագետներ և նաև պայմաններ լսողության և տեսողության խնդիր ունեցող ուսուցիչների հետ աշխատելու համար: Ուստի առաջարկում եմ այս ուսուցիչների համար առանձին կետ ավելացնել, այն է՝ ազատել ատեստավորումից կամ ապահովել համապատասխան պայմաններ վերապատրաստման և ատեստավորման համար: | Շնորհակալություն առաջարկության համար։ Ուշագրավ է նշել, որ հատուկ կարիքներ ունեցող ուսուցիչների մասնագիտական վերապատրաստումները իրականացվում են հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջոցով, որը ապահովում է համապատասխան մասնագիտական աջակցություն և պայմաններ լսողության և տեսողության խնդիրներ ունեցող ուսուցիչների հետ աշխատանքին։ Ուստի լրացուցիչ կետ ավելացնելու անհրաժեշտություն նախագծում չկա, քանի որ այս հարցերը արդեն կարգավորված են գործող համակարգում։ | |||
| 12 | Նարինե Հագեյան 13.09.2025 01:23:51 | Հաշվի առնելով կրթական քաղաքականության զարգացման միտումները, հասարակական պահանջների փոփոխությունը և միջազգային լավագույն փորձի կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակահարմար է վերանայել ուսուցիչների մասնագիտական զարգացման և գնահատման ներկայումս գործող կարգավորումները։ Առաջարկում եմ 1. Կատարել փոփոխություններ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2021 թ. մարտի 5-ի N 24-Ն հրամանում՝ հստակեցնելու վերապատրաստման համակարգի կարգավորումները, կատարելագործելու վերահսկողության և գնահատման գործիքակազմը։ 2. Միջազգային փորձի հիման վրա ներդնել շարունակական մասնագիտական զարգացման նոր մեխանիզմներ, որոնք կնպաստեն ուսուցիչների որակական աճին և կխթանեն հանրակրթության համակարգի շարունակական զարգացումը։ Առաջարկվող փոփոխությունների իրականացումը կապահովի ուսուցիչների մասնագիտական զարգացման ու ատեստավորման գործընթացների թափանցիկ, արդյունավետ և որակական իրականացում՝ ի շահ սովորողների կրթության որակի բարձրացմանը։ | Շնորհակալություն առաջարկությունների համար։ Հարկ է նշել, որ վերապատրաստման և գնահատման համակարգին առնչվող բոլոր կարգավորումները, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2021 թ. մարտի 5-ի N 24-Ն հրամանը, ներկայումս գտնվում են փոփոխությունների փուլում և դրված են հանրային քննարկման։ Այդ գործընթացի շրջանակներում բոլոր առաջարկությունները դիտարկվում են՝ առավել արդյունավետ և թափանցիկ համակարգ ապահովելու նպատակով։ | |||
| 13 | Աստղիկ Հովսեփյան 13.09.2025 19:53:17 | Ինքս հանդիսանում եմ Հանրակրթական ուսումնական հաստատության դասվար, մանկավարժական գիտությունների թեկնածու, վերոնշյալ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1667-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ունեմ հետևյալ դիտարկումը․ Սույն որոշման 38-րդ և 39-րդ կետերը ընդունելի են, քանի որ տնօրենի մշտադիտարկումը իր ուսուցիչների վերապատրաստմանը տվյալ կազմակերպությունում նպաստելու է ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, իսկ վերապատրաստող կազմակերպությանը՝ ավելի արդյունավետ ու կառուցողական գործընթաց կազմակերպելուն։ Հատկապես կարևոր է, որ տնօրենի հետ միասին հետևողական է լինելու նաև ԿԶՆԱԿ-ը, որը դիտարկելու է տվյալ վերապատրաստող կազմակերպության բացթողումներն ու թերացումները և պարտավորվելու է միջամտել գործընթացին։Այսինքն , այս կետերը ոչ միայ կարևոր են , այլև կնպաստեն իրականացվող գործընթացի արդյունավետության բարձրացմանը, իսկ վերջինս դրականորեն կգործադրվի ի նպաստ սովորողի։ | Շնորհակալություն Ձեր դիտարկումների համար։ | |||
| 14 | Արուս Ավագյան 15.09.2025 21:04:40 | Կարգում հասկանալի չէ թե ատեստավորման ավարտին ի՞նպես են <<գնահատվելու>> ուսուցիչները։Առաջարկում եմ հստակ սահմանել չափանիշները և իրազեկել ուսուցիչներին, որպեսզի չխուսափեն անգամ տարրական մակարդակում վերապատրաստվել և բարձրացնել մասնագիտական կարողություններն ու հմտությունները։ | Ընդունվել է: Շնորհակալություն: | |||
| 15 | Ալիսա Մարտիրոսյան 16.09.2025 20:22:15 | Փոփոխությունները շատ ողջունելի են, և, իրոք, հանրակրթական դպրոցի ուսուցիչը մշտապես պետք է զբաղվի ինքնակրթությամբ ու քայլեր ձեռնարկի իր մասնագիտական զարգացման ուղղությամբ: Առաջարկում եմ ստեղծել շտեմարաններ և թեստերի ժողովածուներ՝ տալով ուսուցչին հնարավորություն նաև ինքնուրույն աշխատելու և ինքնազարգանալու համար, իսկ ատեստավորման բարձր արդյունքներ և որակավորման տարակարգի երրորդ ու չորրորդ աստիճան ունեցող ուսուցիչներին խրախուսել ոչ միայն հավելավճարներով, այլ նաև միջազգային կոնֆերանսներին մասնակցելու հնարավորության տրամադրմամբ: Առաջարկում եմ ֆինանսական լրացուցիչ աջակցությամբ ապահովել ուսուցիչների մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին որպես խոսնակ հանդես գալու, փորձի փոխանակման, մեթոդական զինանոցը հարստացնելու և գործընկերներին ձեռք բերած գիտելիքներն ու միջազգային փորձը փոխանցելու, ինչպես նաև կիրառելու համար: Կանխավ շնորհակալություն Հարգանքով՝ Ալիսա Մարտիրոսյան | Շնորհակալություն, հարգելի Ալիսա Մարտիրոսյան, Ձեր օգտակար դիտարկումների և առաջարկությունների համար: Հարկ է նշել, որ ներկայիս փոփոխությունները միտված են հենց ուսուցիչների մասնագիտական զարգացմանը խթանելու և իրենց գիտելիքներն ու հմտությունները բարելավելու գործընթացը կատարելագործելուն: Ձեր առաջարկած շտեմարանների, թեստերի ժողովածուների ստեղծումը և միջազգային կոնֆերանսներում մասնակցության խրախուսումը համահունչ են այս նպատակներին և կնպաստեն ուսուցիչների մասնագիտական աճին ու փորձի փոխանակմանը: Գնահատելի է Ձեր ակտիվ մասնակցությունը: ԿԳՄՍՆ-ն կարևորում է ուսուցիչների մտքերն ու առաջարկները գործընթացների կատարելագործման համար: | |||
| 16 | Արևիկ Հակոբյան 17.09.2025 16:52:32 | Այս նախագծի ընդունումը անհրաժեշտ եմ համարում, քանի որ այն վերացնում է <<Հանրակրթության մասին>> օրենքի և նախարարի հրամանի միջև առկա ուղղակի իրավական հակասությունը՝ ապահովելով օրենսդրական դաշտի ներդաշնակությունը։ Այս փոփոխությունը ոչ միայն տեխնիկական շտկում է, այլև ունի կարևոր գործնական նշանակություն ՝ թույլ տալով ավելի արագ և արդյունավետ լուծել մարզային դպրոցների մանկավարժական կադրերի համալրման խնդիրը։ Արդյունքում ուսուցչի կարիք ունեցող դպրոցները ստիպված չեն լինի սպասել երկրորդ անհաջող մրցույթին, ինչը կնպաստի կրթության անընդհատության ապահովմանը և մարզերում կրթության որակի բարելավմանը; | Շնորհակալություն Ձեր դիտարկումների համար։ | |||
| 17 | Վարդուհի Բադալյան 17.09.2025 23:26:36 | Ուսուցիչների հերթական ատեստավորման գործընթացի արդարացիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակով առաջարկում եմ կատարել փոփոխություն գնահատման մեխանիզմում։ Մասնավորապես՝ ուսուցչի գնահատմանը պետք է մասնակցեն ոչ միայն ինքը (ինքնագնահատում) և դպրոցի տնօրենը, այլև տվյալ առարկան դասավանդող մեկ այլ մասնագետ կամ տվյալ մեթոդական միավորման նախագահը: Իսկ վերջնական գնահատականը պետք է ստացվի նշված երեք գնահատականների միջինացման արդյունքում։ Այս մոտեցումը կնպաստի ավելի օբյեկտիվ գնահատմանը, կբարձրացնի վստահությունը արդյունքների նկատմամբ և կնպաստի ուսուցիչների միջև մասնագիտական համագործակցությանը։ | Շնորհակալություն առաջարկի համար։ Հարկ է նշել, որ ներկայացված փոփոխության անհրաժեշտություն չկա, քանի որ ուսուցիչների հերթական ատեստավորման գնահատման մեխանիզմն արդեն կարգավորված է գործող իրավական ակտերով և ընթացակարգերով, որոնք ապահովում են օբյեկտիվություն, թափանցիկություն և արդյունքների նկատմամբ վստահություն։ | |||
| 18 | Վարդուհի Բադալյան 17.09.2025 23:41:07 | Ըստ նախագծի՝ սահմանվել է, որ եթե տվյալ մոդուլով վերապատրաստված ուսուցիչների առնվազն 30%-ը չի հաղթահարել ատեստավորումը, ապա ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպությանը 3 տարով զրկում է տվյալ մոդուլի վերապատրաստում իրականացնելու իրավունքից։ Հաշվի առնելով համակարգի արդյունավետության բարձրացման և որակյալ կազմակերպություններին խրախուսելու անհրաժեշտությունը՝ առաջարկում եմ նաև սահմանել խրախուսման մեխանիզմ։ Օրինակ այն կազմակերպությունները, որոնք ապահովում են վերապատրաստված ուսուցիչների բարձր հաջողություն (օրինակ՝ 80% և ավելի ատեստավորում հաղթահարած), պետք է որևէ ձևով խրախուսվեն։ | Խրախուսման առաջարկվող մեխանիզմները նպատակահարմար չեն, քանի որ համակարգի հիմնական խնդիրը որակի նվազագույն շեմի ապահովումն է, իսկ դրանից բարձր արդյունքներն արդեն իրենցով են հանդիսանում կազմակերպության խրախուսման միջոց։ Նշված դրույթով սահմանված է բացառապես նվազագույն որակի շեմի ապահովումը․ այն վերաբերում է այն դեպքերին, երբ կազմակերպությունը լրջորեն չի կատարում իր պարտականությունները։ Այս դրույթը նպատակ ունի կանխել անորակ ծառայությունները, այլ ոչ թե ստեղծել խրախուսման մեխանիզմ։ |