«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 25-Ի № 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:», իսկ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: (...):»:
2021 թվականի փետրվարի 25-ին ընդունված և 2021 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ մտած «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» № 252-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Կառավարության աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ) սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
Աշխատակարգի 2-5-րդ կետերը սահմանում են հետևյալը՝
«2. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության ծրագրին և դրա շրջանակներում վարչապետի կողմից սահմանված Կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան:
- Կառավարությունն իր ծրագրի կենսագործումն ապահովելու նպատակով հաստատում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը:
- Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը (այսուհետ` միջոցառումների ծրագիր):
- Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը` նախարարությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների, պետական վերահսկողական ծառայության և ազգային անվտանգության ծառայության):»:
Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2021 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Պետական պահպանության ծառայությունը գրասենյակի կարգավիճակով գործել է Ազգային անվտանգության ծառայության կազմում, իսկ Արտաքին հետախուզության ծառայությունը դեռևս ստեղծված չի եղել:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «2. Պետական մարմինը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից:»:
2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-611-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 29.01.2023թ.) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» № 354-Լ որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 30-ին:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Ենթակա պետական մարմինն ստեծվում է օրենքով:»:
2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՕ-600-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 31.12.2022թ.) և 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-601-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 31.12.2022թ.) 2-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ վարչապետին ենթակա Արտաքին հետախուզության ծառայությունը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:», իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականությունը՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:»: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում: (...):»:
Մինչդեռ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, պետական վերահսկողության, պետական պահպանության և արտաքին հետախուզության ոլորտներում:»:
Վերոգրյալից ակնհայտ է, որ թե´ Պետական պահպանության ծառայությունը, թե´ Արտաքին հետախուզության ծառայությունը, հանդիսանալով ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, չեն մշակում, չեն իրականացնում և չեն ապահովում Կառավարության քաղաքականությունը առանձին ոլորտներում, այլ միայն գործում են համապատասխանաբար պետական պահպանության և արտաքին հետախուզության ոլորտներում, իսկ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով հանդես չեն գալիս որպես պատասխանատու մարմիններ, սակայն կարող են հանդիսանալ համակատարող մարմիններ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է Պետական պահպանության և Արտաքին հետախուզության ծառայությունները նույնպես ներառել Աշխատակարգի 5-րդ կետով սահմանված բացառությունների թվում և հաշվի առնելով, որ այդպիսով նշված բացառությունները կներառեն Վարչապետին ենթակա բոլոր մարմինները՝ ուստի նպատակահարմար ենք համարում խմբագրել նշված կետը՝ միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող մարմինների թվում չներառելով վարչապետին ենթակա մարմինները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Աշխատակարգի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը՝ նախարարությունների և Կառավարությանը ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների):»:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կամրագրվի, որ վարչապետին ենթակա մարմինները Կառավարության միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացնում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին պարբերությունից՝ «Կստեղծվի Արտաքին հետախուզության ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին № 1902-Լ որոշման № 1 հավելվածի Անվտանգության խորհրդի գրասենյակ բաժնի 1-ին կետի 4-րդ սյունակից՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ուրույն դերակատարում ունեցող և Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենթակա արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մասնագիտացված ծառայության ստեղծում:» և 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:»:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Discussed
28.08.2025 - 12.09.2025
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
State Protection Service
Views 924
Print