Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 25-Ի № 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:», իսկ 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: (...):»:

2021 թվականի փետրվարի 25-ին ընդունված և 2021 թվականի փետրվարի 28-ից ուժի մեջ մտած «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» № 252-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Կառավարության աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ) սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

Աշխատակարգի 2-5-րդ կետերը սահմանում են հետևյալը՝

«2. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության ծրագրին և դրա շրջանակներում վարչապետի կողմից սահմանված Կառավարության ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան:

  1. Կառավարությունն իր ծրագրի կենսագործումն ապահովելու նպատակով հաստատում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը:
  2. Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը (այսուհետ` միջոցառումների ծրագիր):
  3. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը` նախարարությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների, պետական վերահսկողական ծառայության և ազգային անվտանգության ծառայության):»:

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2021 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Պետական պահպանության ծառայությունը գրասենյակի կարգավիճակով գործել է Ազգային անվտանգության ծառայության կազմում, իսկ Արտաքին հետախուզության ծառայությունը դեռևս ստեղծված չի եղել:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «2. Պետական մարմինը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված պետական մարմնի (մարմինների) կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից:»:   

2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-611-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 29.01.2023թ.) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» № 354-Լ որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 30-ին:

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «Ենթակա պետական մարմինն ստեծվում է օրենքով:»:

2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» ՀՕ-600-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 31.12.2022թ.) և 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-601-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 31.12.2022թ.) 2-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ վարչապետին ենթակա Արտաքին հետախուզության ծառայությունը:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախարարությունը մշակում և իրականացնում է իրեն վերապահված գործունեության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:», իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականությունը՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:»: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են սույն օրենքի հավելվածում: (...):»:

Մինչդեռ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, պետական վերահսկողության, պետական պահպանության և արտաքին հետախուզության ոլորտներում:»:

  Վերոգրյալից ակնհայտ է, որ թե´ Պետական պահպանության ծառայությունը, թե´ Արտաքին հետախուզության ծառայությունը, հանդիսանալով ՀՀ վարչապետին ենթակա մարմիններ, չեն մշակում, չեն իրականացնում և չեն ապահովում Կառավարության քաղաքականությունը առանձին ոլորտներում, այլ միայն գործում են համապատասխանաբար պետական պահպանության և արտաքին հետախուզության ոլորտներում, իսկ Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով հանդես չեն գալիս որպես պատասխանատու մարմիններ, սակայն կարող են հանդիսանալ համակատարող մարմիններ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ անհրաժեշտ է Պետական պահպանության և Արտաքին հետախուզության ծառայությունները նույնպես ներառել Աշխատակարգի 5-րդ կետով սահմանված բացառությունների թվում և հաշվի առնելով, որ այդպիսով նշված բացառությունները կներառեն Վարչապետին ենթակա բոլոր մարմինները՝ ուստի նպատակահարմար ենք համարում խմբագրել նշված կետը՝ միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող մարմինների թվում չներառելով վարչապետին ենթակա մարմինները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Աշխատակարգի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը՝ նախարարությունների և Կառավարությանը ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների):»:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կամրագրվի, որ վարչապետին ենթակա մարմինները Կառավարության միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացնում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին պարբերությունից՝ «Կստեղծվի Արտաքին հետախուզության ծառայություն: Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հա­յաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործու­նեու­թյան մի­ջո­ցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին № 1902-Լ որոշման № 1 հավելվածի Անվտան­գու­թյան խորհրդի գրասենյակ բաժնի 1-ին կետի 4-րդ սյունակից՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ուրույն դերակատարում ունեցող և Հայաստանի Հանրապետության Վարչապետին ենթակա արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մասնագիտացված ծառայության ստեղծում:» և 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից:»:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Обсуждалось

    28.08.2025 - 12.09.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Общественное управление

  • Министерство

    Служба государственной охраны

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 928

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: