«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի № 252-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ——————— 2025 թվականի № -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 25-Ի № 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» № 252-Լ որոշման հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միջոցառումների ծրագրի նախագիծը կազմում է վարչապետի աշխատակազմը՝ նախարարությունների և Կառավարությանը ենթակա մարմինների առաջարկությունների հիման վրա (բացառությամբ տեսչական մարմինների):»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ...................... ........
Երևան
-
Discussed
28.08.2025 - 12.09.2025
-
Type
Decision
-
Area
Public management
-
Ministry
State Protection Service
Views 931
Print