Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 127-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

 «11․ Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացվում: Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում»:

Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ  մասը շարադրել նոր խմբագրությամբ․

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերի։

 Հոդված 3. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ․

 «7. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:

  1. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։»։

Հոդված 4.  Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ  մասը շարադրել նոր խմբագրությամբ․

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ Օրենսգրքի 148-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի։

Հոդված 5.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    20.08.2025 - 06.09.2025

  • Type

    Legal code

  • Area

    Economy, Administrative Offenses

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1143

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: