ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 127-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
«11․ Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք չի ներկայացվում: Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում»:
Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել օրենքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերի։
Հոդված 3. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ․
«7. Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ, 10-րդ ու 11-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում դրանք ստանալուց հինգ օր հետո, եթե դրանց դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք չի ներկայացվում:
- Վարչական դատարանի՝ սույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից և կարող են բողոքարկվել դրանք ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։»։
Հոդված 4. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ Օրենսգրքի 148-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միջանկյալ դատական ակտերի։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
20.08.2025 - 06.09.2025
-
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Վարչական իրավախախտում
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1141
Տպել