Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---   ---------- 2025 թվական N ----  Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագրում, ինչպես նաև Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ «բնակելի տարածքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների» բառերը․

2) Որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով․  

3) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության միջոցով բարելավել բնակության վայրի խնդիր ունեցող անձանց կենսապայմանները:»։

2․  Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի վերնագրում, ինչպես նաև N 3 հավելվածի 1-ին կետում «բնակելի տարածքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների» բառերը․

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Discussed

    10.07.2025 - 31.07.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1268

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: