Add to favourites
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | KinoPark Multiplex Movie Theater 18.07.2025 22:52:49 | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Առնչությամբ ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի Հոդված 17-ի՝ ազգային ֆիլմերի ցուցադրման նվազագույն 15%-ի պահանջի (https://www.arlis.am/hy/acts/183527/latest) Հաշվի առնելով ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի յուրաքանչյուր հեռարձակող կամ կինոթատրոն պարտավոր է ամսական ցուցադրել ազգային արտադրության ֆիլմեր՝ ընդհանուր ցուցադրությունների ոչ պակաս քան 15%-ի սահմանում, ցանկանում ենք ներկայացնել հետևյալ իրավաչափ դիտարկումը։ Ընդունելով օրենքի նպատակն ու տրամաբանությունը՝ ուղղված ազգային կինոյի խթանմանը, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ նշված ցուցանիշի իրականացումը սեզոնային և իրական բաշխման պայմաններում ՝ անհնարին է։ Փաստացի վերլուծական դիտարկումների հիման վրա վկայում ենք՝ 1. Ազգային ֆիլմերի սակավաթիվ արտադրություն Տարվա ընթացքում հայկական ֆիլմերի արտադրության քանակը միջինում չի գերազանցում 12–15 անունը (տարեկան ցուցանիշներ ըստ Կինոյի հիմնադրամի և դիստրիբյուտորների տվյալների)։ Սա նշանակում է, որ որոշ ամիսներ ընդհանրապես չունենք նոր ազգային պրեմիերաներ։ 2. Արտադրական ցիկլի ոչ հավասարաչափ բաշխում Հայկական ֆիլմերը հիմնականում թողարկվում են սեպտեմբերից մարտ ամիսներին՝ հաճախ զուգադիպելով պետական աջակցությամբ ծրագրերի վերջնաժամկետներին։ Հունիս-օգոստոս և ապրիլ-մայիս ամիսները հաճախ զերծ են ազգային թողարկումներից։ 3. Կոմերցիոն ռիսկերի խթան Ազգային ֆիլմերի կրկնվող ցուցադրությունն առանց նոր բովանդակության բերում է հանդիսատեսի նվազման, ինչը խոչընդոտում է կինոթատրոնների ֆինանսական կայունությունը։ 4. Նպատակային հարաբերակցության անհնարին իրականացում Օրինակ՝ եթե ամսվա ընթացքում կինոթատրոնում ծրագրվում է ցուցադրել 40 տարբեր ֆիլմ (հիմնականում արտասահմանյան թողարկումներ), ապա օրենքի համաձայն անհրաժեշտ է ունենալ առնվազն 6 ազգային ֆիլմ՝ ցուցադրված գոնե մեկ անգամ։ Սակայն, եթե տվյալ ամիս ազգային ֆիլմ չկա՝ պահանջը դե ֆակտո դառնում է անիրագործելի։ Կինո Պարկ Մուլտիպլեքս Կինոթատրոն | ||||
| 2 | Կինոթատրոն Մոսկվա ՍՊԸ 22.07.2025 14:56:40 | Պաշտոնական մեկնաբանություն «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի Հոդված 17-ի՝ ազգային ֆիլմերի ցուցադրման նվազագույն 15%-ի պահանջի առնչությամբ (https://www.arlis.am/hy/acts/183527/latest) Հիմք առնելով ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջը՝ համաձայն որի մեկ հեռարձակողը կամ մեկ կինոթատրոնը պարտավոր է ամսական ցուցադրել ազգային արտադրության ֆիլմեր՝ ընդհանուր ցուցադրությունների ոչ պակաս քան 15%-ի սահմանում, ցանկանում ենք ներկայացնել մեր կողմից մի քանի դիտարկումներ։ Ընդունելով օրենքի նպատակը, որի հիմքում ազգային կինոյի խթանումն է, անհրաժեշտ ենք համարում նշել, որ նշված ցուցանիշի իրականացումը սեզոնային և իրական բաշխման պայմաններում անհնարին է կամ կարող է առաջացնել խնդիրներ: Դրա համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք պատճառներ, օրինակ՝ Ազգային ֆիլմերի ոչ բավարար քանակի արտադրությունը, քանի որ մեկ տարվա ընթացքում հայկական ֆիլմերի արտադրության քանակը միջինում չի գերազանցում 12–15 անունը: Հետևաբար, հնարավոր է լինեն տարվա մեջ ամիսներ, երբ տեղական արտադրության ֆիլմեր չլինեն կինովարձույթում: Բացի այդ, պետք է նշել, որ հաճախ նկարահանված ու կինովարձույթում հայտնված ազգային ֆիլմերը հավասարաչափ չեն բաշխվում տարվա բոլոր ամիսների մեջ, որը ևս կարող է խոչընդոտ հանդիսանալ ամսական կտրվածքով նշված տոկոսը ապահովելու համար: Օրինակ, մայիս-օգոստոս ամիսները համարվում են ազգային ֆիլմերի պրեմիերաների մասով ավելի պասիվ ամիսներ: Իսկ այդ շրջանում, շարունակելով ցուցադրել մյուս ամսիներին վարձույթում գտնվող ազգային ֆիլմերը, կրկնվող ցուցադրությունների արդյունքում հնարավոր է ունենալ հանդիսատեսի կրճատում կինոթատրոններում, որը բացասական կարող է անդրադառնալ կինոթատրոնի գործունեության վրա՝ նվազեցնելով ֆինանսական մուտքերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք մեր մտահոգությունը առ այն, որ ազգային ֆիլմերի ոչ բավարար քանակի առկայության դեպքում կինոթատրոններում օրենքի պահանջը փաստացիրորեն իրագործելը դառնում է անհնարին: | ||||
| 3 | ԿԻՆՈՄԱՆԻԱԿ 25.07.2025 16:27:29 | Փոփոխությունների և լրացումների այս փաթեթը ամբողջությամբ մասնագիտորեն անթույլատրելի է: Սա կինոարդյունաբերության բոլոր ճյուղերի ստրկացման առաջարկություն է: Քննարկելու որևէ կետ չկա: | ||||
| 4 | Mery Aghakhanyan 02.08.2025 19:26:27 | Շատ վատ նախագիծ է, չարժե անգամ աշխատել իր վրա, քանզի առկա են բացահայտ հակասություններ՝ արտադրողին կախյալ վիճակի մեջ դնելու մի շարք կետերով։ Դուք ասում եք՝ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը՝ հիմա որո՞նք են կոնկրետ ՀՀ օրենսդրության այլ ակտերին հակասող դրույթները, թվարկե'ք դրանք։ Եթե չկա թվարկում՝ ողջ նախագիծը դառնում է մանիպուլատիվ և սխալ, քանզի ի սկզբանե առաջ քաշված պահանջը "իբր" հակասության մասին՝ սոսկ նախադասություն է, որը փաստով ապացուցված չէ։ Հետևաբար այս ողջ նախագիծը իր հիմքից, արդեն սխալ է և սխալի վրա է կառուցված։ Պահանջում եմ այն անբողջապես ետ կանչել։ | ||||
| 5 | Mery Aghakhanyan 02.08.2025 21:06:02 | Առաջարկում եմ վերադառնալ ՀՀ Կինոմատոգրաֆիայի մայր օրենքին և չեղարկել այս նախագիծը։ Կինոհիմնադրամը, ազգային մարմինը չունի և չպետք է ունենա ֆիլմ արտադրելու, ֆիլմ պատվիրելու ֆինասնական գործունեություն՝ դա պետք է լինի միայն ֆիլմարտադրողի գործը։ Հնարավոր չէ հիմնադրամը մի ձեռքով կոմնապահորեն գումար տա իր ուզած ֆիլմին՝ ֆիլմերի մրցույթ կազմակերպելով, և մյուս ձեռքով իրականացնի այդ ֆիլմի արտադրությունը։ Բացի շահերի բախումից, սա լրիվ կոռուպցիոն մեխանիզմ, սխեմա է (Հոդված 7. 2. ) Այն Ամբողջովին գցելու է Հայաստանի վարկանիշը միջազգային համա-արտադրության մեջ և կագնեցնելու է հիմնադրամին դատական գործերի առաջ։ | ||||
| 6 | Mery Aghakhanyan 02.08.2025 23:34:01 | Մեջբերում եմ ձեր բացատրությունը. «Գործող օրենքը զրկում է ազգային մարմնին ֆիլմարտադրության շղթայում իրական մասնակցություն ունենալու հնարավորությունից՝ սահմանափակելով նրա դերը որպես միայն աջակցող: Սա խոչընդոտում է ոչ միայն նրա արդյունավետությունը, այլ նաև՝ ոլորտում երկարաժամկետ ռազմավարությունների իրականացումը: Առաջարկվող փոփոխությամբ ազգային մարմնին տրվում է գործիքակազմ՝ մասնակցելու արտադրական գործընթացներին, ներդրումներ կատարելու, գույքային իրավունքներ ձեռք բերելու և շահույթը հետագա ֆինանսավորման նպատակով վերաբաշխելու համար։ Սա խթան կհանդիսանա հայաստանյան կինոարտադրության մրցունակության և կենսունակության բարձրացման գործում։» Հարց՝ եթե կինոֆոնդը, կամ իր ղեկավարությունը ցանկանում են իրականացնել արտադրական գործունեություն ինչո՞ւ ուրեմն դուրս չեն գալիս իրեենց ղեկավարման պաշտոնից և դառնում առանձին ֆիլմարտադրող ընկերություն։ Ինչով է պայմանավորված Հարակատուների և մյուս ֆիլմարտդրողների հաշվին հեշտ ձևով այս գործունեություն իրագործելու, և գույք ձեռք բերելու ցանկությունը։ Հիմնադրամը աջակցող պետք է լինի, և պետք է արդար պայմաններ ապահովի արտադրողնեերի համար։ Սխալ է «աջակից» «աջակցությունը» հանելը, ֆիլմը և մշակույթի զարգացումը տոկոսով փող չէ, կամ բանկ, քանզի հակառակ դեպքում դուք խթանում եք միայն ձեր արտադրությունը, բայց ոչ առհասարակ արտադրողներին։ Նույնիսկ կարող է ամեն ինչ անեք, որ չընտրվեն նախագծեր, որ շատ գումար մնա ձեր ֆինանսական գործունեության համար։ Այս կետերը չեն ապահովում հավասար մրցակցություն, առաջացնում են շահերի բախում, խտրական վերաբերմունք և կոռուպցիոն սխեմաներ, էլ չասած, որ հեղինակային իրավունքի խախտումներ՝ յուրացնում եք իմ ժառանգության իրավունքը։ Եվ ո՞նց կարելի է այս ամենը անվանել ֆիլմի զարգացման ռազմավարություն... սա հայկական կինոինդուստրիայի թաղումը կլինի ուղղակի։ Պահանջում եմ ետ կանչել այս նախագիծը և վերադառնաալ ՀՀ կինոմաատրոգրաֆիայի մայր օրենքի կետերին։ | ||||
| 7 | Armine Anda 04.08.2025 13:55:43 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՆԱԽԱԲԱՆ Առաջարկվող նախագիծը հակասում է 3 միջազգային կոնվենցիայի և ՀՀ սահմանադրությանը։ Առաջարկվող նախագիծը, նրա հիմնական գաղափարը և նպատակը, որին էլ ծառայում է այս ամբողջ նախագիծը, և որն է պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի գույքային իրավունքի ձեռքբերումը հիմնադրամի կողմից և Հայաստանի կինոյի հիմնադրամը ֆիլմարտադրողի վերածելը, հակասում է երեք միջազգային կոնվենցիայի և ՀՀ սահմանադրությանը։ Հղումներն ու փաստարկները՝ յուրաքանչյուր հոդվածի ներքո և եզրափակող մեկնաբանության մեջ։ Նախագիծը հիմնավորված չէ։ Փաստարկ 1. Առաջարկվող նախագծի հիմնավորումներում, որոնք պետք է հիմք հանդիսանային այս օրինագծի գոյության համար, նշված չէ, թե Օրենքի որ կետը չի համապատասխանում ՀՀ կամ միջազգային օրենսդրության որ օրենքի որ կետին, և ինչով չի համապատսխանում։ Բացառություն են կազմում մեկ-երկու հոդվածի ավելորդ լինելու պատճառաբանությունները։ Դրամագլխի հասկացության և Համատեղ արտադրության սահմանումների մեջ, նույնպես, փոփոխություն առաջարկող հոդվածները առանց որևէ հիմանվորման հայտարարում են, որ փոփոխությունը պայմանավորված է միջազգային կոնվենցիաներին կամ ներպետական օրենքներին համապատասխանեցման նպատակով, և դարձյալ, չկա որևէ հիմնավորում, թե գործող օրենքի սահմանումը կամ ձևակերպումը որ օրենքի որ կետին չի համապատասխանում, ինչով չի համապատասխանում։ Փոխարենը, առանց հիմքի՝ առաջարկվել է նախագիծ, որը միջազգային կոնվենցիաներն ու ՀՀ սահմանադրությունը խախտում է՝ ոչ մեկ կետով։ Հղումներն ու փաստարկները՝ յուրաքանչյուր հոդվածի ներքո և եզրափակող մեկնաբանության մեջ։ Փաստարկ 2․ Մեջբերում անեմ առաջարկվող օրինագծի հիմնավորումներից․ «Հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին․․․․» Տվյալ նախագծի հեղինակները արդյո՞ք համոզված են, որ օրենքը պետք է համապատասխանի ակտերին։ Արդյո՞ք ակտերը չէ, որ պետք է համապատասխանեն օրենքին։ Մեջբերման շաորւնակություն․ «․․․կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը․․․»։ Ո՞րն է այն համոզման հիմքը, որ ֆիլմի իրավունքը արտադրողից վերցնելով, մենաշնորհային արտադրող ստեղծելով, համատեղ արտադրությունը կասեցնելով, և վստահ քայլելով դեպի ընդամենը մի քանի տոտալիտար երկրների համակարգեր շարժվելը ուղղված է զարգացմանը։ Եվ, վերջապես, ո՞րն է այն համոզման հիմքը, որ կինոհամայնքի ամբողջական բացակայությամբ ստեղծված նախագիծը արտահայտում է ոլորտի շահը կամ միտված է ոլորտի զարգացմանը։ Որևէ մշակութային կամ տնտեսական վերլուծություն կա՞, որ այդպիսի հեռանկարի ապացույց է հանդիսանում։ Եթե կա էլ, այս փաստաթղթում կամ նրա հիմնավորումներում ներառված չէ։ Այսպիսով, առաջարկվող նախագիծը հիմնավորված չէ։ | ||||
| 8 | Armine Anda 04.08.2025 13:55:43 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 1) - ԿԵՏ 21) ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 1) Հասկանալի չէ, թե ինչու է Կինեմատոգրաֆիայի Օրենքի հիմնական հասկացությունների շարքից դուրս բերվում «Ազգային ֆիլմ» հասկացությունը։ Անկախ նրանից, որ այն սահմանվում է 13-րդ հոդվածով, այն պետք է ներառված լինի հիմնական հասկացությունների մեջ՝ որպես օրենքի հիմնական հասկացություն, որը բազմաթիվ անգամներ օգտագործվում է այլ դրույթներում։ Նույն հոդվածի՝ նույն կետով, առաջարկվում է Կինեմատոգրաֆիայի օրենքից ընդհանրապես դուրս բերել «Աջակցող» հասկացությունը։ Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով արդեն իսկ առկա են կարգավորումներ նման գործընթացներ իրականցնելու համար, բացի այդ սույն փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող»: Այսպիսով, այս նախագիծը հայտարարում է, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող։ Ազգային մարմնին աջակցող կարգավիճակից դուրս բերելը, նրան պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի սեփականատեր և հետեւաբար մենաշնորհային արտադրող դարձնելը Ա․հակասում է մի քանի միջազգային կոնվենցիայի և ՀՀ սահմանադրությանը Բ․կասեցնում է համատեղ արտադրոթյունը Գ․ունի վտանգ՝ խաթարելու մասնավոր կինոարտադրությունը Դ․Վերը նշված կետերի արդյունքում վտանգի է ենթարկելու հայ կինոյի զարգացումը Դ․ազդելու է Հայաստանի միջազգային թե մշակութային և թե քաղաքական վարկանիշի Փաստարկներն ու հղումները՝ Հեղինակային և գույքային իրավունքին վերաբերող՝ հոդվածի 6 և հոդված 7-ի ներքո և եզրափակող մեկնաբանության մեջ։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 2)․ Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «Սույն կետը նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել դրամագլխի հասկացությունը և համապատասխանեցնել այն օրենսդրությանը»: Որտե՞ղ է հիմանվորումը որ գործող օրենքի սահմանումը չի համատասխանում օրենսդրությանը։ Ո՞ր օրենքի՝ որ կետին չի համապատասխանում։ Ինչո՞վ չի համապատասխանում։ Նույն տրամաբանությամբ՝ ինչպես առաջաբանում, հիմնավորում է ներկայացվում՝ առանց ապացույցի կամ փաստարկի։ Այսինքն այս հոդվածը փոխելու նպատակը հիմնավորված չէ։ Մեջբերում եմ երկու սահմանումները․ Մեջբերում՝ Օրենքից․ «4) «դրամագլուխ՝ անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում կամ համալրվում է պետական բյուջեից և աջակցողների կողմից կատարվող հատկացումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին» Մեջբերում առաջարկվող նախագծից․ «4) դրամագլուխ` անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում և համալրվում է պետական բյուջեից կատարվող հատկացումների և Օրենքով սահմանված այլ աղբյուրներից իրականացվող վճարների հիման վրա։» Այս երկու սահմանումների տարբերությունը միայն «աջակցողների կողմից կատարվող հատկացումների» և «իրականացվող վճարների» բառակապակցությունների մեջ է, ինչը նշանակում է, որ հասկացության սահմանման նպատակը ոչ թե որևէ օրենքի համապատսխանեցումն է օրենսդրությանը, որը փաստորեն ոչ ճշգրիտ տեղեկություն է նախագծի հիմնավորումների մեջ, այլ հիմնադրամին ֆիլմարտադրության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության իրավունք տալը, որը որևէ ձևով չի քննարկվել ոլորտի հետ, չունի որևէ ուսումնասիրություն հետևանքների մասին, խոչընդոտում է հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը, առաջացնում է շահերի բախում և կոռուպցիոն ռիսկեր։ Հ․Գ․ Նաև, արդյո՞ք անձեռնմխելի կապիտալի գոյությունը և ձեռնարկատիրական գործունեությունը միմյանց չեն հակասում՝ ըստ ՀՀ օրենսդրության։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի սահմանմանը։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 8) Այս կետի հիմնավորումը հակասում է առաջարկված ձևակերպմանը․ Մեջբերում առաջարկվող նախագծից «8) կինեմատոգրաֆիա` մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության համակցություն՝ ուղղված ֆիլմի ստեղծմանն ու օգտագործմանը»: Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «Կինեմատոգրաֆիա հասկացությունը նեղ իմաստով վերաբերում է ֆիլմի ստեղծման գործընթացին, իսկ տարածումը՝ կոմերցիոն, կազմակերպչական և իրավական առանձին գործընթաց է: Փոփոխությունը նպատակ է հետապնդել հստակեցնել և որոշակիացնել հասկացությունը»։ Այս կետի հիմնավորման մեջ ասվում է․ «Կինեմատոգրաֆիա հասկացությունը նեղ իմաստով վերաբերում է ֆիլմի ստեղծման գործընթացին, իսկ տարածումը՝ կոմերցիոն, կազմակերպչական և իրավական առանձին գործընթաց է»։ Իսկ ձեւակերպման մեջ ասվում է․ «․․․ուղղված է ստեղծմանն ու օգտագործմանը»։ Օգտագործումը ոչ այլ ինչ է, քան տարածում, և հետեւաբար հասկացության ձեւակերպումը հակասում է հիմնավորմանը։ Բացի այդ, այն, որ հիմնավորման մեջ նշվում է, թե «կինեմատոգրաֆիա» հասկացությունը վերաբերվում է ֆիլմի ստեղծման գործընթացին, իսկ տարածումը կոմերցիոն, կազմակերպչական և իրավական, նույնպես հակասություն ունի, քանի որ ֆիլմի ստեղծման գործընթացն էլ է իրավական, կազմակերպչական և կոմերցիոն։ Հասկացության առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ունի հակասություններ և պրոֆեսիոնալ իմաստով՝ ունի սխալներ։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի սահմանմանը։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 9) «Կինոթատրոն» հասկացությունից դիտորդների պարտադիր թվի դուրս բերումը կբերի նրան, որ երկու հոգով ցանկացած կինոդիտման վայր կհամարվի «կինոթատրոն»։ Առաջարկում եմ վերադառնալ Օրենքի սահմանմանը։ ՀՈԴՎԱԾ 2, կԵՏ 10) Կինոժառանգություն հասկացությունից անթույլատրելի է դուրս բերել «ժառանգաբար փոխանցված» բառակապակցությունը, քանի որ այն պետությանը իրավունք է տալիս չճանաչել ժառանգների գոյությունը։ Մեջբերում առաջարկվող նախագծից․ «10) կինոժառանգություն` ֆիլմեր, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի ոչ գույքային և գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։ Այս հասկացությունը գործող օրենքում ձևակերպված է հաշվի առնելով Հեղինակային իրավունքի միջազգային և ՀՀ օրենսդրությունը։ Մեջբերում Օրենքից․ Հոդված 2, 10) կինոժառանգություն՝ ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող և հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութը, ֆիլմի բնօրինակը կամ դրա պատճենը, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական և անշարժ գույքը. «ժառանգաբար փոխանցված» բառակապակցության դուրս բերումը հավանաբար նաև նպատակ ունի այսօր արտադրվող ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունք ձեռք բերելով՝ բոլորը դնել մեկ ափսեի մեջ, առանց բաժանելու ժառանգությունը՝ արտադրողի սեփականությունից, կամ, դարձյալ, նպատակ ունի չճանաչել ժառանգների իրավունքները։ Հասկանալի չէ։ Սակայն երկու հնարավոր պատճառներն էլ անընդունելի են։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի սահմանմանը։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 11) Ազգային բառի դուրս բերումը, կնշանակի, որ արտասահմանյան ֆիլմերը, որոնք չունեն հայ արտադրող, պետք է ներառվեն ՀՀ կինոռեեստրի մեջ։ Ի՞նչ նպատակ ունի սա, արդյո՞ք այն իրատեսական է, ինպե՞ս է դա կապվում պետական շահերի հետ- որտե՞ղ է այս որոշման փաստարկը։ Հոդված 2, կետ 13) Մեջբերում առաջարկվող նախագծից․ «13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային ծրագիր»: Միջոցառումը չի կարող հանդիսանալ ցուցադրություն։ Այն ներառում է ցուցադրություններ, բայց ինքնին ցուցադրություն չէ, ավելին, ցուցադրություններից բացի՝ շատ այլ բաղադրիրչներ ունի- վարպետության դասեր, կինոշուկա, և այլն։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի՝ տրամաբանական, նաեւ հայերեն լեզվով ճիշտ ձևակերպմանը․ Մեջբերում Օրենքից․ 13) «կինոփառատոն՝ մեկ և ավելի անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով և հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում»։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 15) Հասկանալի չէ, թե ինչու է Օրենքի հիմնական հասկացությունների շարքից դուրս բերվում «Համատեղ արտադրություն» հասկացությունը։ Անկախ նրանից, որ այն սահմանվում է Օրենքի այլ հոդվածով, այն պետք է լինի հիմնական հասկացությունների մեջ՝ որպես Օրենքի հիմնական հասկացություն, որը բազմաթիվ անգամներ օգտագործվում է այլ դրույթներում։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 21) Մեջբերում առաջարկվող նախագծից․ «21) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակ, երկխոսության հեղինակ, բեմադրող օպերատոր»։ Մեջբերում հիմնավորումից․ «Սույն կետի փոփոխությունը պայմանավորված է այն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածին համապատախանեցնելու նպատակով»։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածում սահմանված է ոչ թե ստեղծագործական խումբը, որը կարող է ոլորտից ոլորտ տարբեր լինելլ, այլ հեղինակային խումբը, որը ֆիլմի ստեղծագործական խմբի մի մասն է միայն։ Որպեսզի ՀՀ համատեղ արտադրության վկայական ստանալիս, կարողանանք Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի հավելվածներում ներառված մասնագիտությունների միավորները ապահովել թե ներսում, թե միջազգային դաշտում, որպեսզի ֆիլմարտադրության գործընթացները ապահով կազմակերպելու համար կարողանանք գույքային իրավունք վերցնել ստեղծագործական մասնագիտությունների մասնագետներից, և որպեսզի ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքը չհայտարարի, որ նկարիչը, դերասանը, մոնտաժորը կամ հնչյունային ռեժիսորը ստեղծագործաական մասնագիտություն չեն, անհրաժեշտ է վերադառնալ Օրենքում ներառված՝ ստեղծագործական խմբի սահմանմանը․ Մեջբերում օրենքից․ ««21) ստեղծագործական խումբ՝ ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, նկարիչ, դիմահարդար, առաջին, երկրորդ և երրորդ դերի դերասաններ. | ||||
| 9 | Armine Anda 04.08.2025 13:55:43 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 22) - ԿԵՏ 35) ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 22) Առաջարկվող տարբերակը պրոֆեսիոնալ չէ՝ որպես սահմանում։ Այն, թե ում կողմից է տրամադրվում վարձութային վկայականը, ներառված է Ազգային մարմնի լիազորությունների մեջ (Հոդված 9, կետ 12)։ Պարտադիր լինելը բխում է Օրենքի Հոդված 20-ից, որի հիմքով արդեն ընդունվել է Կառավարության որոշում։ Եվ սահմանումը չի կարող ներառել «պարտադիր հանդիսացող» բառակապակցություն։ ՀՀ օրենքը այսպես թե այնպես վերաբերվում է ՀՀ տարածքին, այնպես որ անիմաստ է դա նշել սահմանման մեջ։ Մանավանդ որ վարձութային վկայական ասվածը չի կարող միայն ՀՀ տարածքին վերաբերվել։ Մենք չենք կարող չէ՞ սահմանել, որ «Ֆիլմ»-ը վերաբերվում է միայն ՀՀ տարածքին։ Սահմանման փոփոխությունը բացարձակապես հասկանալի չէ։ Կարծում եմ պետք է վերադառնալ Օրենքի պրոֆեսիոնալ սահմանմանը․ Մեջբերում առաջարկվող Օրինագծից․ 22) «վարձութային վկայական` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման և ցուցադրման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն: Մեջբերում Օրենքից․ 22) վարձութային վկայական՝ ֆիլմի բնօրինակը, դրա պատճենը կամ օրինակները շրջանառության մեջ դնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ. ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 23) Մեջբերում առաջարկվող օրինագծի հիմնավորումներից․ «Տնտեսավարող սուբյեկտ հասկացության ներառումը Օրենքում անտեղի է, քանի որ այն չունի ոլորտին հատուկ բովանդակային հղում, չի արտահայտում կինեմատոգրաֆիայի գործընթացների բնույթը և հստակություն չի ապահովում»: Տնտեսվարող սուբյեկտ հասկացության սահմանումը և գոյությունը անհրաժեշտ է «ֆիլմարտադրող», «ֆիլմ տարածող», «ֆիլմ ցուցադրող» հասկաությունների մեջ ներառելու նպատակով, քանի որ տվյալ հասկացությունները միայն «իրավաբանական անձ» հասկացությամբ սահմանելը թույլ է տալիս ոչ-շահութաբեր գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց զբաղվել ֆիլմարտադրությամբ, լինել դիստրիբյուտոր և այլն։ Դա չի նպաստում կինոարտադրության զարգացմանը՝ քանի որ ամենաքիչը չի ապահովում հավասար պայմաններ։ Եթե թե տնտեսվարող սուբյեկտներին, և թե այլ իրավաբանական անձանց թույլատրվի զբաղվել ֆիլմարտադրությամբ, բոլորին ժամանակի ընթացքում ավելի հարմար կլինի այլ իրավաբանական անձով զբաղվել ֆիլմարտադրությամբ։ Դա կինոարտադրության զարգացմանը, դարձյալ, չի նպաստի։ Նաև, համատեղ արտադրությունը չի կարող տեղի ունենալ ոչ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, ինչը, դարձյալ, անհավասար պայմաններ կստեղծի համատեղ ատրադրություն իրրականցնողների և մնացածների միջև, որոնք կսկսեն ֆիլմեր արտադրել՝ այլ իրավաբանական անձ լինելով։ Եվ վերջապես, հավանաբար, այս հասկացությունը դուրս է բերվում ազգային մարմնին արտադրողի կարգավիճակ տալու համար, ինչը վտանգ է ողջ կինոարտադրության զարգացման համար։ (Ապացույցները՝ Հոդված 6, 7-ի ներքո)։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ տնտեսվարող սուբյեկտ սահմանելուն․ Մեջբերում Օրենքից․ 23) տնտեսավարող սուբյեկտ՝ կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ. ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 24) «Ֆիլմ» հասկացության սահմանման այս առաջարկի մեջ ներառված են ֆիլմի կատեգորիաներ և ժանրեր՝ առանց իրարից տարբերակման, նաև չապահովելով դրանց ամբողջությունը։ Հիմնական երեք կատեգորիաների մեջ բացակայում է «խաղարկային» կատեգորիան (փաստորեն ըստ այս ասահմանման՝ խաղարկային ֆիլմը ֆիլմ չէ)։ Իսկ ժանրերի դեպքում՝ բացակայում են տասնյակ ժանրեր։ Եթե ֆիլմի հիմնական կատեգորիաները կարելի է ներառել սահմանման մեջ, բայց պարտադիր չէ, ապա ժանրերը ոչ մի դեպքում չի կարելի, քանի որ դրանց թիվն անսահման է, և օր օրի՝ մեծանում է։ Ժանրերի միջոցով սահմանումը ոչ միայն չի կարող ավելի հստակ լինել, այլև կսահմանափակի որևէ չնշված ժանրի պատկանող ֆիլմը համարել ֆիլմ։ Սա վառ օրինակ է նաև, որ այս կետի և բազմաթիվ այլ կետերի «նպատակ է հետապնդում ավելի հստակեցնել» հիմնավորումը հիմնավորում չէ։ Այն չի պարունակում փաստարկ, որ ձևակերպումն ավելի հստակ է, այլ միայն հայտարարում է դրա մասին։ «Ֆիլմ» հասկացության սահմանման առաջարկվող փոփոխությունը ապացույց է, որ ոչ մի հստակություն չբերելով, առաջացրել է նաև մասանգիտական կոպիտ սխալ։ Առաջարկում եմ վերադառնալ Օրենքի ձևակերպմանը։ Մեջբերում օրենքից․ 24) ֆիլմ՝ ստեղծագործական խմբի համատեղ գործունեությամբ ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված և համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն. ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 26) Այս կետով նախագիծն առաջարկում է «Ֆիլմ տարածող» հասկացությունից դուրս բերել «տնտեսվարող սուբյեկտ» պայմանը։ Ֆիլմ տարածողը պետք է անպայմանորեն լինի տնտեսվարող սուբյեկտ, քանի որ զբաղվելու է առևտրային գործունեությամբ և կնքելու է արտադրողի հետ լիցենզիայի պայմանագրեր։ Հասկանալի չէ, թե ինչու է ֆիզիկական անձին այդպիսի թույլտվություն տրվում։ Անհրաժեշտ է վերադառնալ Օրենքի ձևակերպմանը․ Մեջբերում Օրենքից․ 26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)՝ ֆիլմի տարածումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ. ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 27) Այս կետով նախագիծն առաջարկում է «Ֆիլմ ցուցադրող» հասկացությունից դուրս բերել «տնտեսվարող սուբյեկտ» պայմանը։ Ֆիլմ ցուցադրողը պետք է անպայմանորեն լինի տնտեսվարող սուբյեկտ, քանի որ զբաղվելու է առևտրային գործունեությամբ և կնքելու է արտադրողի հետ լիցենզիայի պայմանագրեր։ Հասկանալի չէ, թե ինչու է դուրս բերվում «տնտեսվարող սուբյեկտ» հասկացությունը այս համատեքստում։ Անհրաժեշտ է վերադառնալ գործող օրենքի սահմանմանը․ Մեջբերում Օրենքից․ 27) ֆիլմ ցուցադրող՝ ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսավարող սուբյեկտ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 28) Ֆիլմարտադրողը պետք է անպայմանորեն լինի տնտեսվարող սուբյեկտ, քանի որ զբաղվելու էառևտրային գործունեությամբ, իրականացնելու է արտադրություն հեղիանկային և գույքային իրավունքի / hամատեղ արտադրություն միջազգային պայամանգերրի հիմոի վրա, զբաղվելու է իր ֆիլմերի օգտագործմամբ և տարածմամբ։ Հասկանալի չէ, թե ինչու է դուրս բերվում տնտեսվարող սուբյեկտ լինելու պահանջը։ Տնտեսվարող սուբյեկտ լինելու պահանջը մերժելը չի նպաստելու կինոարտադրության զարգացմանը՝ քանի որ ամենաքիչը չի ապահովում հավասար պայմաններ։ Եթե թե տնտեսվարող սուբյեկտներին, և թե այլ իրավաբանական անձանց թույլատրվի զբաղվել ֆիլմարտադրությամբ, բոլորին ժամանակի ընթացքում ավելի հարմար կլինի այլ իրավաբանական անձով զբաղվել ֆիլմարտադրությամբ։ Նաև, համատեղ արտադրությունը չի կարող տեղի ունենալ ոչ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, ինչը, դարձյալ, անհավասար պայմաններ կստեղծի համատեղ ատրադրություն իրրականցնողների և մնացածների միջև, որոնք կսկսեն ֆիլմեր արտադրել՝ այլ իրավաբանական անձ լինելով։ Եվ վերջապես, հավանաբար, այս հասկացությունը դուրս է բերվում ազգային մարմնին արտադրողի կարգավիճակ տալու համար, ինչը վտանգ է ողջ կինոարտադրության զարգացման համար։ (Ապացույցները՝ Հոդված 6, 7-ի ներքո)։ Անհրաժեշտ է վերադառնալ Օրենքի սահմանմանը․ Մեջբերում Օրենքից․ 28) ֆիլմարտադրող՝ ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտ, որը նախաձեռնում է ֆիլմարտադրությունը և պատասխանատվություն կրում դրա համար. ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 31) Մեջբերում Նախագծից․ 31) ֆիլմի հիմնանյութ՝ նեգատիվ, հակատիպ, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակը, վերստուգիչ պատճենը և նյութական կրիչի վրա պահվող ու «31) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվը, հակատիպը, ֆիլմի հսկիչ պատճենը, վերաձայնագրման բնօրինակ մագնիսական հնչյունագրերը, երաժշտությունը, աղմուկը, ձայնասկավառակը և ցանկացած նյութական ձևով ֆիլմը վերարտադրելու համար անհրաժեշտ այլ նյութեր։»։ Մեջբերում Օրենքից․ 31) ֆիլմի հիմնանյութ՝ նեգատիվ, հակատիպ, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակը, վերստուգիչ պատճենը և նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման և վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր. Այս փոփոխությունը ոչ մի ձևով չի հստակեցնում սահմանումը և ունի լեզվի խնդիր։ Առաջարկում եմ վերադառնալ Օրենքի սահմանմանը։ ՀՈԴՎԱԾ 2, ԿԵՏ 35) Մեջբերում Նախագծից․ «35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, կամ հեռարձակում եթերով, կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և այլ տեխնիկական միջոցներով։» Մեջբերում Օրենքից․ 35) ֆիլմի ցուցադրում՝ ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը)։ Այս փոփոխությունը ոչ թե հստակեցնում, այլ սահմանափակում է հասկացության սահմանը։ Անհրաժեշտ է վերադառնալ Օրենքի սահմանմանը։ | ||||
| 10 | Armine Anda 04.08.2025 13:55:43 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾՆԵՐ 3, 5, 8, 13 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 3 Նախագիծն առաջարկում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «և շահերի բախման կառավարելիությունը» բառերը. Մեջբերում այս կետի հիմնավորումից․ «Ազգային մարմնի կանոնադրությամբ շահերի բախման կառավարելիության գործառույթ վերապահված չէ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջացել կատարել սույն փոփոխությունը»: Այս հիմնավորումը հակա-իրավական է։ Սովորաբար կանոնադրությունն է ենթարկվում օրենքին, ոչ թե օրենքը կանոնադրությանը։ Այս կետը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող նախագիծը նպատակ ունի ենթարկել ՀՀ օրենքը հիմնադրամին մենաշնորհային արտադրողի կարգավիճակ տալու նպատակին։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 5 Նախագիծն առաջարկում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «10) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու մասնաբաժինները և սահմանաչափերը, այդ նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։»։ Լիազորված մարմինը պետք է անպայմանորեն հաստատի նաև մրցույթների անցկացման Ազգային մարմնի կանոնակարգը, ինչպես առաջարկված է Օրենքում։ Դրա նպատակը կոռուպցիոն ռիսկերից ազատ՝ անաչառ կանոնակարգ ունենալն է։ Այդպիսի գործառույթները Ազգային մարմնի լիազորությունների մեջ թողնելը վտանգ ունի Ազգային մարմնին դարձնել սեփական շահերին ծառայող մարմին և ունի կոռուպցիոն ռիսկեր։ Օրենքի այս կետը լայն քննարկում է ունեցել Օրենքը ստեղծելիս, և կինոգործիչները եկել են այն եզրակացության, որ Ազգային մարմնի կանոնակարգը պետք է անպայմանորեն հատատվի լիազորված մարմնի կողմից։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 8 Նախգիծն այս կետով առաջարկում է Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի պաշտոնե» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով։ Ինչը ազգային մարմնի խորհրդի կազմում պետական մարմինների ղեկավարների փոխարեն թույլ է տալիս ընդգրկել նրանց լիազորված ներկայացուցիչներին։ Կարծում եմ, ԿԳՄՍ նախարարը պետք է լինի խորհրդի նախագահը, և դա չի կարող փոխարինվել լիազորված ներկայացուցչով։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 13 Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետում նախագիծնառաջարկվում է պետական ֆինանսավորման տվյալ տարում հատկացված և չօգտագործված միջոցները մինչև հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը փոխանցել դրամագլխին։ Հասկանալի չէ, թե ինչու է վերջնաժամկետ դրվում այդ փոխանցման համար՝ ի տարբերություն Օրենքի, որը ոչ մի վերջնաժամկետ չի դնում։ Ո՞րն է այդ վերջնաժամկետի նպատակը։ Ոչ մի հիմնավորում չկա, որ հակսանալի լինի, արդյո՞ք դա միակ ճանապարհն է։ Տվյալ տարվա գումարը պահելու մեծանիզմը հաջորդ տարվա մրցույթի համար նախատաեսված գումարը նաև մեծացնելն է։ Արդյո՞ք սա է միակ կամ լավագույն ճանապարհը դա անելու։ Թե՞ դարձյալ հիմնադրամի տրամդարության տակ եղած գումարը մեխացնելու նպատակ է դրվում։ Առանց հստակ հիմանվորման, կարծում ենք պետք է վերադառնալ ժամկետը չնշելու, ինչպես դա արված է Օրենքում։ Շարունակելի | ||||
| 11 | Armine Anda 04.08.2025 20:29:47 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 9, 10 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 9 Ազգային ֆիլմի սահմանման փոփոխության վտանգները․ Ա․ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելու պահանջի դուրս բերումը «Ազգային ֆիլմ»-ի սահմանումից՝ ունի ռազմավարական վտանգ։ Նախ, ինչպես կարո՞ղ է Ազգային ֆիլմի ո՛չ ռեժիսորը, ո՛չ էլ սցենարիստը չլինել ՀՀ քաղաքացի։ Շատ երկրներում, միայն ռեժիսորի քաղաքացի և նույնիսկ ռեզիդենտ լինելը պահանջ է (ինչին, օրինակ համաձայն եմ ես)։ Սակայն հաշվի առնելով սփյուռքի ռեժիսորների հնարավոր մասնակցությունը նաև առավելագույն մասնակցությամբ (մեծամասնական) ֆիլմերին, Օրենքը ստեղծելիս, ընտրել ենք Իրլանդիայի օրինակը, որն էլ Օրենքի պահանջն է դարձել։ Տվյալ երկրի ֆինասավորումը առաջին հերթին և մեծամասամբ իր երկրի քաղաքացիների համար է։ Քանի որ այլ երկրի քաաքացիները ֆինանսավորումներ ստանալու հնարավորություն ունեն նաև այն երկրներում, որի քաղաքացի են։ Եվ ռազմավարությունը, որը որդեգրել են ամենատարբեր երկրների Ազգային հիմնադրամների ստվար մեծամասնությունը, կառուցված է հենց այդ սկզբունքի վրա։ Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելը թույլ չի տալիս հիմնական ֆինանսավորումը տրամադրել այլ երկրի հեղինակների ֆիլմերին, սակայն նրանք կարողանում են դիմել նվազագույն մասնակցությամբ ֆիլմի դեպքում։ Եվ վերջապես, հայ ռեժիսորը կամ հայ սցենարիստն է պատմում Հայաստանում ծնված պատմություններ։ (Առավելագույն և նվազագույն մասնակցությամբ ֆիլմերի սահմանումների՝ Օրենքից դուրս բերման այս նախագծի առաջարկի մեկնաբանությունը՝ Հոդված 16-ի ներքո)։ Բ․Կինոթատրունում ցուցադրության համար նախատեսված լիենլը բխում է նաև Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի պահանջներից (Հոդված 3, կետ «ա»): Գ․ Գույքային իրավունքների փոխանցման մասին խոսելիս չի կարելի դուրս բերել «Ժառանգաբար փոխանցվել են» արտայայտությունը։ (Տես Հոդված 2, կետ 10-ի մեկանբանությունը) Դ․Հասկանալի չէ, թե ինչու է Ազգային ֆիլմի սահմանման մեջ նշվում, թե ում կողմից է այն տրվում, երբ դա կարող է արվել տվյալ մարմնի լիազորություններին վերաբերվող հոդվածում։ Սահմանումը չի կարող ներառել նման մանրամասն։ Սահմանումը սահմանում է, և վաղը կարող է փոխվել այն մարմինը, որն այն տալիս է։ Ե․Ֆիլմի բնօրինակը կարող է պահանջ ունենալ հայերեն լեզվի տոկոսային չափի մասին, որր կարող է լինել Մրցույթի Առավելագույն և նվազագույն մասնակցությամբ հայտերի պահանջ։ Զ․ Ռեզիդենտ կազմակերպության վերաբերյալ առաջարկը, կարծում եմ, պետք է ուսումնասիրվի։ Անհրաժեշտ է վերադառնալ Օրենքի սահմանմանը․ Մեջբերում օրենքից․ «Հոդված 13, Ազգային ֆիլմը 1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները. 1) ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. 2) ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. 3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։ 2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 10. Այս հոդվածի փոփոխության ամբողջական առաջարկը և հիմնավորումը իրենցից ներկայացնում են իրավական աբսուրդ և ունեն մեծ վտանգներ։ Փաստարկները՝ ստորև։ Այս հոդվածը առաջարկում է Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասից հանել «Ազգային» բառը; 2) 2-րդ մասում «կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը» բառերը փոխարինել «կինոժառանգության օգտագործումը կազմակերպելու նպատակով ֆիլմի փաստաթղթերը» բառերով; 3) 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։ Մեջբերում Օրենքից․ «Հոդված 14․ Կինոռեեստրը, ֆիլմի պահպանությունը և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքները 1. Ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները ազգային մարմինը հավաքում և գրանցում է կինոռեեստրում՝ Կառավարության սահմանած կարգով։ 2. Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Կառավարության սահմանած կարգով։ 3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց»: Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «ՀՀ կառավարության 18.01.2024 թվականի N 92-Ն որոշմամբ սահմանվում է վարձութային վկայական տրամադրելու ընթացակարգը: Նույն որոշմամբ նաև սահմանված է, որ վարձութային վկայականը տրամադրելուց հետո ֆիլմերը մուտքագրվում են կինոռեեստր, ընդ որում, ինչպես ազգային ֆիլմերը, այնպես էլ բոլոր այլ ֆիլմերը: Սույն փոփոխությունը կատարվում է իրավական ակտերը միմյանց համապատասխանեցնելու անհրաժեշտությունից ելնելով»: Առաջին, ոչ թե օրենքն է համապատասխանեցվում Կառավարության որոշումներին, այլ հակառակը։ Երկրորդ, կա Կառավարության երկու որոշում․ Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին Կառավարության որոշումը (7 դեկտեմբերի 2023 թվականի N 2127-Ն), այսուհետ ՈՐՈՇՈՒՄ 1, և Կինոռեեստրը վարելու և Ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձննելու կարգը հաստատելու մասին կառավարության որոշումը(18 հունվարի 2024 թվականի N 92-Ն), այսուհետ Որոշում 2: ՈՐՈՇՈՒՄ 2-ում, ինպես և Օրենքում խոսվում է միայն Ազգային ֆիլմերի մասին։ ՈՐՈՇՈՒՄ 1-ի ո՞ր դրույթն է պարտադրում Հայաստանի Հանրապետութոյւն մտած ցանկացած ֆիլմ մուտքագրել կինոռեեստր, երբ կինոռեեստրը ստեղծվել է Ազգային ֆիլմերի հաշվառման և պահպանման համար, հասկանալի չէ։ Այդպիսի դրույթ այս կետի հիմնավորման մեջ նշված չէ, և այն «չի գտնվում»։ Նույնիսկ եթե գտնվեր, ավելի ուշ հատատված ՈՐՈՇՈՒՄ 2-ը, ինչպես և Օրենքը, խոսում են միայն Ազգային ֆիլմերի մասին։ Ի՞նչ է ստացվում, որ սկզբում այս նախագծով հանում ենք «Ազգային» բառը Կառավարության որոշմանը համապատասխանեցնելու համար (ի դեպ առանց ապացույցի, որ չի համապատասխանում), հետո փոխում ենք Կառավարության որոշումները, որ դրանք համապատասխանեն օրենքին։ Եվ այդպես անվե՞րջ։ Մեջբերման շարունակություն․ «Հանրային օգտագործում» տերմինը իրավական առումով պատշաճ ձևակերպում չէ, և դրա կիրառումը չի ապահովում իրավական որոշակիության պահանջը»: «Հանրային օգտագործում» տերմինը Հեղինակային իրավունքի միջազգային կոնվենցիաներում գոյություն ունեցող տերմին է (public domain)։ Եվ առանց այդ տերմինի անհնար է խոսել մշակույթի ժառանգականության և Հանրային սեփականության օրենքների մասին, որոնք Հեղինակային իրավունքների մաս են կազմում։ Եվ վերջապես, այս հոդվածում առաջարկվող՝ կետ 3-ի դադարեցման մասին։ Մեջբերում եմ կետը, որն այս նախագծում առաջարկվում է հանել․ «3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց»։ Այսինքն, ֆիլմարտադրողը պետք է ֆիլմ արտադրի՝ առանց գույքային իրավունքի՞։ Հիմնադրամը ձեռք է բերելու բոլորի գույքային իրավունքները, իսկ ֆիլմարտադրողները ֆիլմ են անելու առանց իրավունքների՞։ Ի՞նչ հիմքով են ֆիլմ անելու։ Միայն հիմնադրամին գույքային իրավունքներ տալու համար՝ անօրինական ֆիլմեր ե՞նք արտադրելու, առանց ստեղծագործական կազմի հետ պայամնագրերի՞։ Ի դեպ, իսկ ի՞նչ են անելու նրանք, ովքեր առանց հիմնադրամի են ֆիլմ արտադրելու։ Առաջարկված քաոսի հետեւանքները ուսումնասիրվե՞լ են առաջարկողների կողմից։ Մնում է ասել․ ինչ լավ է, որ Օրենքի Հոդված 14, կետ 3-ի գործողությունը դադարեցնելու այս առաջարկը խախտում է Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի Հոդված 7-ը և հետևաբար Հոդված 14, կետ 3-ի գործողությունը չի կարող դադարեցվել։ Եթե մտադրություն չունենք ամբողջ կինոարտադրությունը նետել քաոսի մեջ, առաջարկում եմ վերադառնալ Օրենքի սահմանմանը։ | ||||
| 12 | Armine Anda 04.08.2025 20:29:47 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 12, 14 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 12. Այս հոդվածով առաջարկվում է դադարեցնել Օրենքի Հոդված 21-ի՝ Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ամբողջական հոդվածի, գործողությունը։ Ինչպես և այս նախագծի բազմաթիվ կետերի փոփոխության հիմնավորումներում, այս կետի հիմնավորումը ևս միայն նշում է, որ նպատակահարմար չէ։ Ինչո՞ւ նպատակահարմար չէ, որտե՞ղ են փաստարկները, որ նպատակահարմար չէ, ի՞նչ նպատակով և ի՞նչ պատասխանատվությամբ է այդքան կարևոր կետերի գործողությունը դադարեցվելու առաջարկ արվում, կա՞ հնարավոր հետևանքների վերլուծություն։ Եթե կա էլ, այն ներառված չէ այս փաստաթղթում; Հիմնավորում չկա։ Հասկանալի չէ, թե ի՞նչ նպատակ է հետապնում ներդրումների մասնակից վերադարձի մեխանիզմը, եթե այս փաստաթղթիդ առաջարկի արդյունքում պետական աջակցությունը դառնում է պետական սեփականություն, մաքսային գործընթացները չեն պարզեցվում, ֆիլմարտադրության նպատակով ՀՀ ժամանող անձինք աշխատանքի թույլտվություն պետք է ստանան և անցնեն դժվարությունների միջով, և վերջապես ինչի՞ է համար է ներդրումների մասնակից վերադարձի մեխանիզմը, եթե այս փաստաթղթի արդյունքում մասնավոր կինոարտադրությունը քայլելու է դեպի Սովետական Միություն կամ 2006 թվականի կինոարտադրող ՊՈԱԿ։ Հասկանալի չէ, թե ինչու է դադարեցվում կետ 5-ի գործողությունը, եթե ոչ ևս մեկ անգամ կինոարտադրողին վնաս հասցնելու նապտակով։ Միակ կետը, որի գործողությունը կարելի է դադարեցնել, եթե դա համաձայնեցվել է կինոթատրոնների հետ, դա կետ 6-ն է։ Մնացած կետերի գործողության դադարեցումը անհասկանալի է, իսկ առանց հիմանվորման՝ անընդունելի։ Պահանջում եմ «Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը» հոդվածի գործողությունը չդադարեցնել։ Պահանջում եմ որևէ փոփոխություն՝ առանց հիմնավորման և հետագա զարգացումների վերլուծության՝ չանել։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 14․ Այս հոդվածը առաջարկում է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով» բառերը փոխարինել «օգտագործվում են ազգային մարմնի կանոնադրական նպատակների իրականացման համար» բառերով։ Այս առաջարկի հետւանքում կարող են առաջանալ կոռուպցիոն մեծ ռիսկեր։ Այս առաջարկը չունի ռազմավարական վերլուծություն, որ այդպիսի որոշումը ավելի ճիշտ է, քան Օրենքում ձևակերպված որոշումը՝ Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրել ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։ Անհրաժեշտ եմ համարում վերադառնալ Օրենքի ձևակերպմանը։ Մեջբերում Օրենքից․ «Հոդված 23. Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը․ 1. Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է խորհրդի հաստատած տարեկան ծրագրով՝ դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների տարեկան գումարների սահմաններում: 2. Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով։ 3. Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը հաստատում է խորհուրդը։ 4. Դրամագլուխը կառավարելու նպատակով ազգային մարմինը բացում է հաշիվ կենտրոնական գանձապետարանում և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում»: Արմինե Անդա, շարունակելի | ||||
| 13 | Armine Anda 06.08.2025 04:19:48 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 6, 7 ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ Այս հոդվածները առաջարկում են Ազգային մարմինը դարձնել «կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն», որը «․․․իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:»։ Մեջբերում հիմնավորումից․ «Գործող օրենքը զրկում է ազգային մարմնին ֆիլմարտադրության շղթայում իրական մասնակցություն ունենալու հնարավորությունից՝ սահմանափակելով նրա դերը որպես միայն աջակցող: Սա խոչընդոտում է ոչ միայն նրա արդյունավետությունը, այլ նաև՝ ոլորտում երկարաժամկետ ռազմավարությունների իրականացումը: Առաջարկվող փոփոխությամբ ազգային մարմնին տրվում է գործիքակազմ՝ մասնակցելու արտադրական գործընթացներին, ներդրումներ կատարելու, գույքային իրավունքներ ձեռք բերելու և շահույթը հետագա ֆինանսավորման նպատակով վերաբաշխելու համար։ Սա խթան կհանդիսանա հայաստանյան կինոարտադրության մրցունակության և կենսունակության բարձրացման գործում։ Եթե պետության կողմից ֆինանսավորվող ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները չեն ամրագրվում ազգային մարմնի կամ պետության վրա, ապա դրանք դուրս են մնում վերահսկողությունից։ Առաջարկվող փոփոխություններով պետությունն ու ազգային մարմինը կկարողանան տնօրինել այդ իրավունքները՝ թույլ տալով վերահսկել պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»։ Հոդված 6 Եւ 7-ում բերված և իրար հետ անմիջական կապ ունեցող այս առաջարկությունները՝ ի դեմս հեղիանակային և գույքային իրավունքը հիմնադրամին փոխանցելուն և հիմնադրամը ֆիլմարտադրողի վերածելուն, որն ի վերջո բացահայտորեն այս փաստաթղթի իրական նպատակն է (քանի որ նրա շուրջ է հավաքած և նրան է ենթարկած ամբողջական նախագիծը), վստահ ճանապարհով կոլապսի է ենթարկելու հայկական կինոն։ Առաջին, Վերոնշյալ փոփոխությունների առաջարկությունները հակասում են Կինեմատոգրաֆիայի Համատեղ արտադրության կոնվենցիային (Ռոտերդամ, 2017), այսուհետ՝ Կոնվենցիա, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային (Փարիզ, Հոկտ․ 20, 2005), ասյուհետ՝ ՅՈՒՍՆԵՍԿՕ –ի կոնվենցիա, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքին, Կինեատոգրաֆիայի մասին օրենքի բազմաթիվ այլ դրույթների: Պետությունը, որը ստորագրել և վավերացրել է Կոնվենցիան, չի կարող հենց ինքն էլ հանդես գալ որպես ֆիլմարտադրող ընկերություն։ Կինեմատոգրաֆիայի համատեղ արտադրության կոնվենցիայի (2017) հիմնարար սկզբունքները հիմնված են պետություն-պետություն և արտադրող-արտադրող հարաբերությոնների վրա։ Ստեղծագործական ազատության և անկախ կինոարտադրողների համագործակցության սզբունքներն են, որոնք ամրագրված են Կոնվենցիայի տարբեր հովածներում։ Հիմնադրամի կողմից հեղինակային և գույքային իրավունք ձեռք բերելու և կառավարելու առաջարկը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի բ կետ-ին և 7-րդ հոդվածի 1 կետին։ Ավելին, դա խախտում է ոչ միայն նշված հոդվածները, այլ ստեղծագործական ազատության սկզբունքը, որը ամրագրված է Կոնվենցիայի առաջաբանում։ Այն նաև որդեգրված և ամրագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայում (2005), որի հիմքով էլ ստեղծված է Կոնվենցիայի առաջաբանը։ Հետևաբար խախտվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան։ Հոդված 6 Եւ 7-ում բերված առաջարկվող փոփոխությունները փաստացիորեն հակասում են նաև ՀՀ Սահմանադրության 15-րդ և 43-րդ հոդվածներին, քանի որ առաջինը ամրագրել է մշակույթի խթանման, իսկ երկրորդը՝ ստեղծագործական ազատության սկզբունքները։ Պետության կողմից հեղինակային և գույքային իրավունքների ձեռք բերման պահանջը հակասում է նաև Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի հոդված 6, 12, 34, 48-ին։ Դրանք հակասում են նաև Օրենքի բազմաթիվ այլ դրույթների՝ 4-6, 9, 22 հոդվածներում։ Երկրորդ, Օրենքում որդեգրված աջակցության մեխանիզմը, որը վերցվել է Ֆրանսիայի օրենքից, որտեղից էլ այն փոխանցվել է բոլոր կինեմատոգրաֆիայի մասին օրենքների, բխում է ոչ միայն համատեղ արտադրության, այլ ընդհանրապես արտադրողի զարգացման տրամաբանությունից, որովհետև արտադրողի զարգանալով է երկիրը զարգանում։ Եթե մեկ հիմնադրամին՝ ամբողջ ոլորտի ֆինանսավորումը՝ որպես սեփականություն տալը զարգացներ ոլորտը, աշխարհի բոլոր երկրներում բոլոր ոլորտները զարգացնելու համար մեկ հիմնադրամ կստեղծեին և ոլորտի ֆինանսավորումն իրեն կտային՝ որպես սեփականություն։ Վերահսկելը հեշտ կլիներ, մյուսներն էլ թող իրեն ծառայեին։ Սա չէ՞ այս փաստաթղթի առաջարկը։ Սակայն որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է դա իրավական, որքանո՞վ է դա ռազմավարական, և վերջապես, որքանո՞վ է դա բարոյական։ Երկիրը զարգանում է մեկ հիմնադրամո՞վ, թե՞ հարյուրավոր արտադրողներով։ Ինչո՞ւ են Կինեմատոգրաֆիայի մասին օրենքները նպատակ դնում արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել․ պարզ պատճառով- որովեհտեւ թե՛ մշակութային կապիտալի ստեղծումը, և թե՛ երկրի տնտեսական զարգացումը հենց նրանց միջոցով է տեղի ունենում։ Այս նախագծդի ամենամեծ վտանգը կինոարտադրողի դեմ լինելն է։ Ապացույցը աջակցության մեխանիզմի մերժումն է։ Եթե հիմնադրամը ՀՀ կողմից ստեղծված պետական քաղաքականություն իրականացնող մշակութային կառույց է, այն չի կարող հանդես գալ ֆիլմարտադրողի կարգավիճակում, բազմաթիվ կոնվենցիաներ և օրենքներ խախտելուն զուգահեռ՝ դա նաև ուղղակի վտանգ է մասնավոր կինոարտադրության համար, վերջապես դա մենաշնորհի չարաշահում է և ունի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «․․․իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»։ Եվ վերջապես, առաջարկած մոդելը «նորություն» լինելով աշխարհում, քանի որ նույնիսկ տոտալիտար երկրներն են այնուամենայնիվ ուրիշ մոդելներ որդեգրել, նորություն չէ Հայաստանում, որտեղ 2006 թվականին ստեղծված ՊՈԱԿ-ը հենց այս մոդելն էր որդեգրել և կինոարտադրոթյունը 15 տարի փակուղու մեջ պահել։ Այլ մեջբերում հիմնավորումից․ «․․․Առաջարկվող փոփոխությամբ ազգային մարմնին տրվում է գործիքակազմ՝ մասնակցելու արտադրական գործընթացներին, ներդրումներ կատարելու, գույքային իրավունքներ ձեռք բերելու և շահույթը հետագա ֆինանսավորման նպատակով վերաբաշխելու համար։ Սա խթան կհանդիսանա հայաստանյան կինոարտադրության մրցունակության և կենսունակության բարձրացման գործում։․․․» Արտադրական գործընթացներին մասնակցելը հակասում է ստեղծագործական ազատության վերը նշված օրենքներին, իսկ մենաշնորհային արտադրողի միջոցով մրցունակության և կենսունակության բարձրացումը երևի համաշխարհային մասշտաբով առաջին անգամ պետք է որ տեղի ունենա։ Իհարկե, հասկանալի չէ, թե ինչպես։ Հոդված 6 Եւ 7-ում բերված առաջարկությունները՝ ի դեմս հեղիանակային և գույքային իրավունքը հիմնադրամին և պետությանը փոխանցելուն, աջակցության ռազմավարությունը մերժելուն, հիմնադրամը մենաշնորհային ֆիլմարտադրողի վերածելուն, ինչի հետւանք են նաև այս նախագծի շատ այլ դրույթներ, հակասում են մի քանի միջազգային կոնվենցիաների, ՀՀ սահմանադրությանը, ՀՀ այլ օրենքների, այդ թվում և հենց Օրենքի շատ դրույթների, սահմանափակում են ստեղծագործական ազատությունը, վտանգում մասնավոր արտադրության զարգացումը, կասեցնում միջազգային համագործակցությունը։ Այս առաջակները անընդունելի են։ Մեջբերում Օրենքից․ «Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները․ 1. Ազգային մարմինը` 1) ապահովում է շահերի բախման կառավարելիությունը. 2) ապահովում է կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը. 3) ապահովում է անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը. 4) ապահովում է պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը. 5) իրականացնում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, ինչպես նաև սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողություն. 6) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը. 7) աջակցում է համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը. 8) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը. 9) աջակցում է կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը. 10) ուսումնասիրում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն. 11) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնում կարգավիճակը. 12) ուսումնասիրում է վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է վարձութային վկայական և դադարեցնում դրա գործողությունը. 12.1) ուսումնասիրում է ներդրումները մասնակի վերադարձնելու, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում նաև՝ վերադարձը պետական բյուջե հետ գանձելու կամ ներդրումների մասնակի վերադարձը դադարեցնելու և վերադարձված ֆինանսական հատկացումը պետական բյուջե հետ գանձելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն լիազոր պետական մարմնին՝ համապատասխան որոշում կայացնելու համար. 13) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ: (9-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.09.23 ՀՕ-291-Ն) (12.09.23 ՀՕ-291-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) Մեջբերում Օրենքից․ «Հոդված 10. Ազգային մարմինը․ 1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ (այսուհետ՝ մրցույթ) կազմակերպելու և անցկացնելու գործում։ 2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն՝ կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա։ | ||||
| 14 | Armine Anda 06.08.2025 04:19:48 | ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՀՈԴՎԱԾ 16. Այս հոդվածում առաջարկվում է փոփոխել Համատեղ արտադրությանը վերաբերող Օերնքի հոդվածը՝ Հոդված 26-ը։ Մեջբերում նախագծի հիմնավորումից․ «Սույն հոդվածով սահմանված փոփոխությունները նպատակ ունեն համապատասխանեցնել համատեղ արտադրության հասկացությունը ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերին, ինչպես նաև ներպետական օրենսդրությանը»։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ՉԼԻՆԵԼԸ Այս հիմնավորումը, ինչպես և մյուս հիմնավորումները, որտեղ խոսվում է օրենքներին համապատասխանեցնելու մասին, չունեն անհամապատասխանելու մասին ոչ մի ապացույց կամ փաստարկ, քանի որ չեն նշում թե որ օրենքի, որ կետին և ինչումն է արտահայտվում անհամապատասխանությունը։ Սակայն քանի որ բանավոր խոսակցություններում՝ դարձյալ առանց ապացույցների, հնչել են, որ սահմանումը հակասում է Կոնվենցիային, կբերեմ փաստարկներ, որ Օրենքում ամրագրված Համատեղ արտադրության սահմանումը ոչ մի կերպ չի կարող հակասել Կոնվենցիային, քանի որ այն ստեղծված է Կոնվենցիայի հոդվածների հիման վրա։ Միաժամանակ, կբերեմ փաստարկներ, որ նախագծում առաջարկվող սահմանումը ունի թե՛ հակասություններ, և թե՛ մասնագիտական սխալներ։ Փաստարկները՝ ստորև․ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԼԻՆԵԼԸ Մեջբերում Օրենքից․ «Հոդված 26․ 1. Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները․․․»- Հիմնված է Կոնվենցիայի Հոդված 3, կետ բ-ի վրա (Article 3, b)։ Մեջբերում Օրենքից․ «1) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողի, որը բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը որպես ազգային ֆիլմ ճանաչելու պայմանները․․․»- Հիմնված է Կոնվենցիայի Հոդված 9, կետ բ-ի վրա (Article 9, b)։ Մեջբերում Օրենքից․ «2) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ նվազագույն մասնակցություն ունեցող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրողի․․․»- Հիմնված է Կոնվենցիայի Հոդված 3, կետ գ-ի (Article 3, c) և Հոդված 9, կետ ա (Article 9, ա)-ի վրա։ Հաջորդ մեջբերումն Օրենքից․ «3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ․․․» Հիմնված է Կոնվենցիայի Հոդված 9, կետ դ (Article 9, d)-ի վրա։ Օրենքի Հոդված 26-ի կետ 2-ը ընդամենը Օրենքով տրվող առավելություններ է հաստատում, որը ցանկացած պետության իրավունքն է, և չի կարող հակասել կոնվենցիային։ Իսկ կոնվենցիայի 9-րդ հոդվածի կետ 2-ը արդեն իսկ Օրենքի համատեղ արտադրության վկայականի հոդվածով է կարգավորվում։ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ Այստեղ կուզենայի հրավիրել ուշադրություն, որ կոնվենցիայի պաշտոնական թարգմանության մեջ Հոդված 9, կետ ա-ում կա սխալ, Կոնվենցիայի հայերեն թարգմանության մեջ ասվում է․ «ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն` ներառում են մեկ կամ ավել միայն ֆինանսական նվազագույն ներդրումներ՝ պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության ծախսերի 10%-ից պակաս և 25%-ից ավել»։ Իսկ անգլերեն օրիգինալում ասվում է․ «a) include one or more minority contributors which may be financial only, in accordance with co-production contract, provided that each national share is neither less than 10% nor more than 25% of the production costs. Կոնվենցիայի անգլերեն տեքստը նշանակում է․ «ներառում է մեկ կամ ավելի նվազագույն մասնակցությամբ ֆիլմարտադրողներ (քանի որ համատեղ արտադրության կողմերը ֆիլմարտադրողներն են), որոնք կարող են ունենալ միայն ֆինանսական ներդրում՝ համատեղ արտադրության պայմանագրին համապատսխան, պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության ծախսերի 10%-ից պակաս և 25%-ից ավել»։ Այս սխալը հաճախ բերում է տարբեր փաստգաթղթերում, ներառյալ կանոնակարգային փատաթղթերը համատեղ արտադրության կողմերի վերաբերյալ ոչ ճիշտ պահանջների ձևակերպման կամ Օրենքի ձևակերպման մեջ սխալ տեսնելուն։ Սակայն Օրենքի ձևակերպումը օրիգինալի հետ հակասություն չունի։ Անհերքելի եզրակացություն․ Օրենքի սահմանումը կոնվենցիայի հետ ոչ մի խնդիր չունի։ Հիմա վերլուծեմ այս նախագծում առաջարկված սահմանումն ու նրա հակասությունները․ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ Մեջբերում նախագծից․ «1.Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և ՀՀ ռեզիդենտ ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ չափանիշներին․․․»- Հիմնված է Կոնվենցիայի Հոդված 3, կետ բ-ի վրա, որին հակասում են հենց այս նախագծի Հոդված 2, կետ 1-ը, հոդված 6, 7, հոդված 10, կետ 3-ը, և այլ շատ դրույթներ, որոնք կառուցված են գույքային իրավունքի գաղափարի վրա։ Մեջբերում նախագծից․ «1) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի մասնակցությունը իրականացվում է ֆինանսական, ստեղծագործական և տեխնիկական ուղղություններով: 2) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական, տեխնիկական և դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիկական միջոցներին առնչվող մասնակցությունը համամասնական է նրանց ֆինանսական ներդրմանը: 3) ֆիլմի նկարահանման անձնակազմը բաղկացած է համատեղ արտադրողների պետությունների քաղաքացիներից: 4) ֆիլմի հետարտադրությունը իրականացվել է համատեղ արտադրողների պետություններում.․․․» Առաջարկվող նախագծի այս սահմանումը հիմնված է Կոնվենցիայի Հոդված 8-ի վրա (Article 8)։ Սակայն կոնվենցիայի Հոդված 8-ի առաջին կետում ասվում է՝ արդյունավետ տեխնիկական և ստեղծագործական մասնակցություն», այն դեպքում երբ այս նախագծի սահմանման մեջ ավելացել է «ֆինանսական» բառը՝ ի վնաս հայ արտադրողի․ «ֆինանսական, տեխնիկական և ստեսծագործական»։ Հարց է ծագում․ ինչո՞ւ։ ՀՀ օրենքով ինքներս մեզ վնասելու համա՞ր։ Ունի նաև այլ մասնագիտական սխալներ։ Օրինակ․ «ֆիլմի հետարտադրությունը իրականացվում է համատեղ արտադրողների պետություններում»- հայերենում նշանակում է բոլոր պետոթյուններում։ Սա նպատակահարմար չէ համաատեղ արտադրության կառուցվածքներին, քանի որ հետ-արտադրությունը սովորաբար բաժին է ընկնում արտադրող երկրներից մեկին կամ երկուսին, և հազվադեպ՝ բոլորին։ Սխալ մեկնաբանության հիմքում ընկած է այն, որ անգլերենում նույն ձևակերպումը նշանակում է․ հետ-արտադրությունը չի կարող իրականացվել այլ երկրում, քան համատեղ արտադրության երկրները։ Եվ սա միակ սխալը չէ։ Հաջորդ մեջբերումը․ «5) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ, սահմանում է յուրաքանչյուր համատեղ արտադրողի գույքային և ոչ գույքային իրավունքները, ապահովում է նրա համար ֆիլմի նյութերի հասանելիությունը։»։- Հիմնված է կոնվենցիայի Հոդված 7-ի , և Հոդված 9, կետ դ (Article 9, d)-ի վրա, որոնց հակասում են այս նախագծի Հոդված 2, կետ 1-ը, հոդված 6, 7, հոդված 10, կետ 3-ը, և այլ շատ դրույթներ, որոնք կառուցված են գույքային իրավունքի գաղափարի վրա։ Համատեղ արտադրությանը վերաբերվող հոդվածից ընդհանրապես դուրս են բերվել «առավելագույն մասնակցությամբ», «նվազագույն մասնակցությամբ» ֆիլմարտադրող հասկացությունները։ Թե՛ կոնվենցիան, թե՛ Եվրիմաժի կանոնակարգը նշում են առավելագույն մասնակցությամբ և նվազագույն մասնակցությամբ ֆիլմարտադրողի մասին։ Դրանք Օրենքից դուրս բերելը կարող է համատեղ արտադրության կառուցվածքների, ֆինանսավորման համակարգի մեջ նրանց տեղավորելու դժվարություններ և քաոս առաջացնի։ Չի կարելի դադարեցնել նաև 2) 2-րդ կետի գործողությունը, քանի որ նվազագույն մասնակցությամբ ֆիլմը պետք է կարողանա օգտվել Ազգային ֆիլմին տրվող առավելություններից։ Այսինքն տարբերությունը լինելու է միայն ֆիանսավորման թույլատրված կատեգորիաները, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի կամայականությունից խուսափելու և տրամաբանական ֆինանսավորումների հատկացման համատեքստում։ Այս հոդվածի առաջարկը երևի այս փաստաթղթի ամենավառ ապացույցներից մեկն է, որ առանց ոլորտի ներգրավվման՝ օրինագիծ առաջարկելը ոչ թե վտանգավոր է, այլ պարզապես անհնար։ 26-րդ հոդվածի դեպքում ևս, Օրենքի հոդվածին վերադառնալը անհրաժեշտություն է։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈԴՎԱԾ 17 և 18 Կինոգործիչները չորս տարի է, սպասում են Օրենքի ամբողջական գործողությանը։ Ես արդարացի չեմ համարում այս դրույթների գործողության դադարեցումը։ Շարունակելի | ||||
| 15 | Armine Anda 06.08.2025 13:38:00 | ԵԶՐԱՓԱԿՈՂ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Այս նախագիծը հակասում է․ -«Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային (2017 թվ․, Ռոտերդամ), Հոդված 3, Հոդված 7 -«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիային (Փարիզ, Հոկտեմբեր 20, 2005), Հոդված 2 -ՀՀ Սահամանդրությանը, Հոդված 15, 43, 59, 86 -«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքին, Հոդված 6, 12, 34, 48, Նախագիծը չունի հիմնավորում։ ՔԱՂԱՔԱԿԱՆ Քաղաքական առումով, Հայաստանը, առաջարկվող մեխանիզմը որդեգրելով՝ եվրոպական համակարգից շարժվում է դեպի ռեժիմի երկրներ, որոնց թիվն ի դեպ հինգից չի անցնում (պետության կողմից գույքային իրավունքի ձեռք բերումով՝ դրանց շարքում չէ նույնիսկ Ռուսաստանը) և առանց հետեւանքների որևէ գնահատման՝ խաղում Հայաստանի թե՛ մշակութային, թե՛ քաղաքական վարկանիշի հետ։ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ Եւ ԲԱՐՈՅԱԿԱՆ 2021թ․-ին պետությունը որոշել է իր քաղաքականությունը և արտահայտել իր կամքը։ Բոլոր վերլուծությունների հիման վրա համոզվել է, որ թե՛ մշակութային, և թե՛ տնտեսական զարգացման համար ավելի ճիշտ է որդեգրել Ֆրանսիայում ծնված և ամբողջական Եվրոպայում վաղուց որդեգրված Աջակցության փիլիսոփայությունը և դրա մեխանիզմը՝ որպես զարգացման՝ մինչև այսօր միակ արդյունավետ ռազմավարություն։ Մշակույթի աջակցության փոխարեն գործող պետական սեփականության մեխանիզմը այսօր գոյություն չունի աշխարհում ավել քան, երեք-չորս ռեժիմի երկրներում։ Համատեղ արտադրության կոնվենցիայի հիմնարար սկզբունքը պետություն-պետություն և արտադրող-արտադրող հարաբերությունն է։ Ինչը նշանակում է, որ պետությունը հարաբերություն է ունենում պետության հետ՝ օրենքների տեսքով, իսկ անկախ արտադրողները համատեղ արտադրում են՝ պետությունների աջակցությամբ, կիսելով ֆիլմի իրավուքները՝ ինչպես պահանջում է Համատեղ արտադրության կոնվենցիան։ Եվ մեր պետությունն էլ ստորագրել և վավերացրել է Համատեղ արտադրության կոնվենցիան՝ հենց այդ նպատակով (երևի)։ Հենց այդ նպատակով էլ 2021թ․-ին ընդունել է ՀՀ օրենքը կինեմատոգրաֆիայի մասին՝ օրենքի ուժ տալու Աջակցության փիլիսոփայությանն ու նրանից բխող ռազամվարությանը, որը ֆրանսիան դեռ 1946 թվականին է հիմնադրել։ 2006 թվականին ստեղծված ՊՈԱԿ-ը ունեցել է հենց այն մոդելը, որն առաջարկված է այս նախագծով։ Մենք 15 տարի պայքարելով՝ հասել ենք Կինեմատոգրաֆիայի մասին օրենքին ու Աջակցության համակարգին օրենքի ուժ տալու, որ կարողանանք իրականացնել մեր երազանքներն ու հայկական կինո ստեղծել ու ամբողջ աշխարհի հետ կիսել Հայաստանում ստեծված ու կինոյի լեզվով պատմած պատմությունները։ Որտե՞ղ է տարրական արդարությունը՝ ահռելի դժվարություններով ֆիլմեր անող կինոգործիչների հանդեպ։ ՊՈԱԿ-ի փակուղի տանող մեխանիզմը կաթիլ կաթիլ փոխելուց հետո՝ հանկարծ նորից հետ ստանալ 2006 թվականի ՊՈԱԿ-ի մոդելը։ Ո՞րն է՝ արդեն լիիրավ իրեն չարդարացրած, Համատեղ արտադրության կոնվենցիան խախտելու պատճառով արդեն մեկ անգամ դուրս բերված և ՀՀ կինոարտադրությանը մեկուսացման ուղղող այս մոդելի վերադարձի և համաշխարհային մասշատաբով արդեն մի 50-ամյակ իր ռազմավարության արդյունավետությունն ապացուցած, աշխարհի 99 տոկոս երկրներում որդեգրած ֆրանսիական մոդելի մերժման տրամաբանությունը։ Եթե կա, որտե՞ղ գտնել դա։ Նախագծի այս մանրամասն վերլուծությունն արել եմ հետեւյալ իրավունքը վաստակելու համար․ առաջարկում եմ Ի-դրաֆթում նախագծի ժամկետը լրանալուց հետո՝ այս փաստաթուղթը չշարունակել։ Շնորհակալ եմ իմ գործընկերներին, հին և նոր։ Արմինե Անդա Ռեժիսոր, պրոդյուսեր Անիմացիայի գիլդիայի նախագահ ՀՀ կինոգործիչների միության անդամ ՀՀ և Եվրոպական կինոակադեմիաների անդամ | ||||
| 16 | Սոնա Մարգարյան 04.08.2025 20:31:36 | ՄԻԱՆՇՆԱԿ ԴԵՄ ԵՄ ՆԱԽԱԳԾԻՆ 1․ Նախագծում նշվում է, որ հիմնադրամը կարող է ունենալ ֆիլմի գույքային իրավունքները կամ համահեղինակ լինել։ Սա հակասում է միջազգային համատեղ արտադրության ընդունված պրակտիկային։ Օրինակ՝ Ֆրանսիայի CNC (Centre national du cinéma et de l'image animée) պետական ֆոնդը աջակցում է ֆիլմերին որպես դրամաշնորհի տրամադրող, առանց գույքային իրավունքներ պահանջելու։ Նույն մոտեցումն ունեն նաև այլ եվրոպական հեղինակավոր ֆոնդեր (օր.՝ NFI՝ Հունգարիա, DFFF՝ Գերմանիա, կամ Flamish Audiovisual Fund՝ Բելգիա)։ Հայաստանում նույնպես հիմնադրամի դերը պետք է լինի նպաստել ստեղծագործությանը, այլ ոչ թե փոխարինել պրոդյուսերական իրավական ու ֆինանսական պարտականությունները։ 2․ Ֆինանսավորումը պետք է դիտարկվի որպես ոչ վերադարձվող գումար, պետական աջակցությունը պետք է ծառայի հանրային շահի իրականացմանը, ոչ թե ներդրումային շահույթ ակնկալող մոդել լինի։ Կրկին, եվրոպական պրակտիկան հիմք ընդունելով՝ պետական աջակցությունը տրամադրվում է առանց վերադարձի, պայմանով, որ ֆիլմը ստեղծվի, մասնակցի փառատոնների, հեռարձակվի հանրային հարթակներում և այլն։ 3․ Հայաստանը ստորագրել է European Convention on Cinematographic Co-production պայմանագիրը, որը կարգավորում է համատեղ արտադրությունների իրավական ու ֆինանսական հարաբերությունները։ Այս նախագիծը, եթե ընդունվի ներկա ձևակերպմամբ, կարող է հակասել այդ պայմանագրին, քանի որ առաջարկվող իրավական կառուցվածքը խաթարում է պրոդյուսերների ազատությունը, խաթարում է այլ երկրների ֆոնդերի վստահությունը, և նվազեցնում է Հայաստանի՝ որպես հուսալի համահամագործակցի դերը։ Նման մոտեցումը կարող է ուղղակի խոչընդոտել ապագա համատեղ արտադրությունները։ | ||||
| 17 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | Մեկնաբանություն՝ Ներածություն Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը ոչ թե շտկում է գործող օրենքում եղած հնարավոր թերությունները, այլ ամբողջովին փոխում է պետական աջակցության և հավասար մրցակցության հիմքային տրամաբանությունը։ Նախագծի հիմնական գաղափարը և նպատակը՝ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի գույքային իրավունքը Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից ստանալը և հիմնադրամին ֆիլմարտադրողի վերածելը, կխախտի հավասար մրցակցության և անկախ արտադրողի պաշտպանության սկզբունքները։ Նախագիծը հիմնավորված չէ․ Հիմնավորումներում բացակայում է հստակ իրավական վերլուծություն, թե գործող օրենքի որ կետն է հակասում այլ իրավական ակտերին։ Փոխարենը առաջարկվում է մոդել, որը թուլացնում է անկախ արտադրողի դիրքերը և կենտրոնացնում վերահսկողությունը մեկ պետական կառույցի ձեռքում։ «Զարգացման» հիմնավորումները չեն պարունակում մշակութային կամ տնտեսական վերլուծություն, որը կարդարացնի փոփոխության հետևանքները։ Այսպիսով, նախագիծը չի բխում ոլորտի իրական շահերից և կարող է վնասել ինչպես ազգային կինոարտադրությանը, այնպես էլ համատեղ արտադրության միջազգային համագործակցությանը։ Նման դեպքում առաջարկում եմ չշարունակել այս փաստաթղթի շրջանառությունը։ | ||||
| 18 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | «Ազգային ֆիլմ» և «Աջակցող» հասկացությունները Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի հիմնաքարային տարրերն են։ Դրանք դուրս բերելն ոչ միայն ձևական փոփոխություն չէ, այլ ամբողջ համակարգի դերակատարության վերասահմանում։ «Ազգային ֆիլմ» հասկացության բացակայությունը թուլացնում է օրենքի մշակութային նպատակադրումը և աղոտացնում է պետական աջակցության հասցեատիրոջ սահմանումը։ «Աջակցող» կարգավիճակի վերացումը նշանակում է, որ ազգային մարմինը այլևս չի գործելու որպես աջակցող կառույց, այլ կվերածվի շուկայում գործող արտադրողի։ Այս քայլը խախտում է պետական աջակցության չեզոքության սկզբունքը, բերում է շահերի բախման և ստեղծում է մենաշնորհային ռիսկեր։ Այս փոփոխությունը համակարգի տրամաբանության փոփոխություն է՝ հավասար մրցակցության փոխարեն ստեղծելով մրցակցային անհավասարություն և պետական գերիշխող դիրք շուկայում։ | ||||
| 19 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | Մեկնաբանություն՝ «Կինեմատոգրաֆիա» հասկացության փոփոխություն Առաջարկվող ձևակերպումը սահմանափակում է «կինեմատոգրաֆիա» հասկացության ծավալը՝ այն ներկայացնելով հիմնականում որպես ֆիլմի ստեղծման գործընթաց, իսկ տարածումը և օգտագործումը դիտարկելով որպես առանձին կոմերցիոն կամ կազմակերպչական գործունեություն։ Ֆիլմի ստեղծումն ու տարածումը միասին են ձևավորում կինոոլորտը։ Դրանց բաժանումը առնվազն տարօրինակ է, քանի որ նախագծի սկսելու պահից արտադրողը աշխատում է նաև դրա տարածման ռազմավարության վրա և արտադրական գործընթացները պայմանավորում է դրա պահանջներին համապատասխան։ | ||||
| 20 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | Մեկնաբանություն՝ Հոդված 2, կետ 21 — «Ստեղծագործական խումբ» Առաջարկվող փոփոխությունը կտրուկ կրճատում է «ստեղծագործական խումբ» հասկացության ծավալը՝ դուրս թողնելով մի շարք կարևոր ստեղծագործական մասնագիտություններ, որոնք առանցքային են ինչպես ֆիլմարտադրության, այնպես էլ համատեղ արտադրության համար։ Որպես կինոյի և անիմացիայի նկարիչ և «Ավրորայի Լուսաբացը» ֆիլմի անիմացիայի սուպերվայզեր՝ սա համարում եմ անձամբ անընդունելի։ Ներկայացված փոփոխությամբ ոչ միայն իմ, այլև դերասանների, նկարիչների, մոնտաժողների, հնչյունային ռեժիսորների և այլ մասնագետների աշխատանքը փաստացի դուրս է մնում «ստեղծագործական» կարգավիճակից։ Այս մոտեցումը․ Թուլացնում է ֆիլմարտադրության ամբողջական ստեղծագործական բնույթը, Վնասում է համատեղ արտադրության միջազգային համագործակցությանը, քանի որ համատեղ արտադրության միջազգային կոնվենցիաներում այս մասնագիտությունները հստակ նշված են և տալիս են միավորներ նախագծի ազգային կարգավիճակ ստանալու համար, Կրճատում է մասնագիտական դերերի արժեքն ու ազդեցությունը ոլորտում։ Առաջարկում եմ պահպանել գործող օրենքում ամրագրված «ստեղծագործական խումբ» հասկացության ամբողջական ձևակերպումը, որտեղ ներառված են բոլոր կարևոր մասնագիտությունները։ | ||||
| 21 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | Մեկնաբանություն՝ «Ֆիլմ» հասկացության փոփոխություն Ժանրերով սահմանումը ոչ միայն հստակություն չի բերում, այլև վտանգում է դուրս թողնել այն ժանրերը, որոնք սահմանման մեջ նշված չեն։ Ժանրերի թիվը անսահման է և տեխնոլոգիական զարգացման շնորհիվ օրեցօր ավելանում է։ Օրինակ – այսօր աշխարհում լայն տարածում ունեն VR ֆիլմերը, որոնց համար բազմաթիվ միջազգային փառատոններ ունեն առանձին մրցութային ծրագրեր։ Նման նախագծերը առաջարկվող սահմանման ներքո կարող են պարզապես չհամարվել ֆիլմ։ Սա վկայում է, որ սահմանման փոփոխությունը պատրաստվել է առանց ժամանակակից կինոոլորտի և տեխնոլոգիական միտումների մասնագիտական վերլուծության։ Առաջարկվող փոփոխությունը ոչ միայն չի ապահովում հստակություն, այլև բերում է մասնագիտական կոպիտ սխալների։ Առաջարկում եմ պահպանել գործող օրենքում ամրագրված «Ֆիլմ» հասկացության ձևակերպումը։ | ||||
| 22 | Tigran Arakelyan 05.08.2025 14:31:37 | Մեկնաբանություն՝ Հոդված 5 Առաջարկվող փոփոխությամբ լիազոր մարմնին տրվում է ավելի լայն և անսահմանափակ լիազորություն պետական ֆինանսավորման մասնաբաժինների և սահմանաչափերի հաստատման հարցում։ Գործող օրենքում մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը պետք է հստակ սահմանված լինի օրենքով կամ ենթաօրենսդրական ակտերով, որպեսզի ապահովվի թափանցիկություն և հավասար մրցակցային պայմաններ։ Նոր ձևակերպումը հնարավորություն է տալիս լիազոր մարմնին սեփական հայեցողությամբ սահմանել ֆինանսավորման չափանիշներ և մասնաբաժիններ, ինչը կարող է բերել անհավասար և անարդարացի պայմանների։ Ֆինանսավորման քաղաքականության նման չափազանց կենտրոնացված վերահսկողությունը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը և նվազեցնում է ոլորտում կանխատեսելիության ու վստահության մակարդակը։ Առաջարկում եմ պահպանել հստակ և կանխորոշված կանոնների համակարգը՝ բացառելով լիազոր մարմնի կողմից չափազանց լայն հայեցողության հնարավորությունը։ | ||||
| 23 | Tigran Arakelyan 05.08.2025 14:53:34 | Ազգային մարմնի կարգավիճակի և լիազորությունների փոփոխություն Առաջարկվող փոփոխությամբ Հայաստանի կինոյի ազգային մարմնի կարգավիճակը փոխվում է արմատապես՝ այն այլևս չհամարվելով աջակցող, այլ վերածվելով պետական մենաշնորհային արտադրողի և սեփականատիրոջ։ Գործող օրենքում հստակ ամրագրված է, որ ազգային մարմինը աջակցող կառույց է․ այն չի կարող վերցնել ֆիլմերի գույքային իրավունքները, չի կարող զբաղվել արտադրական ձեռնարկատիրական գործունեությամբ, չի կարող դառնալ շուկայի խաղացող։ Նոր ձևակերպմամբ․ Ազգային մարմինը պետական ֆինանսավորման դիմաց կդառնա ֆիլմերի գույքային իրավունքների համասեփականատեր։ Կկարողանա ինքնուրույն արտադրել ֆիլմեր կամ ունենալ բաժնեմասնակցություն այլ արտադրող ընկերություններում՝ ազդելով նրանց կառավարման և որոշումների վրա։ Ռիսկերը և հետևանքները Հավասար մրցակցության խախտում Ազգային մարմինը կդառնա և՛ մրցավար, և՛ խաղացող․ կկարողանա ինքն իր համար սահմանել առավել նպաստավոր պայմաններ և ռեսուրսներ, մուտքը մրցույթներին դարձնելով ձևական այլ մասնակիցների համար։ Մենաշնորհի և շուկայի կենտրոնացման վտանգ Պետական ֆինանսավորման և լիազորությունների կենտրոնացումը մի ձեռքում հանգեցնելու է կինոշուկայի մենաշնորհացմանը։ Սա կսահմանափակի անկախ արտադրողների գործունեության հնարավորությունները։ Համատեղ արտադրության խաթարում Միջազգային համատեղ արտադրության գործընկերները չեն ցանկանա աշխատել մի համակարգում, որտեղ պետական կառույցը մրցում է նրանց հետ նույն նախագծերի համար կամ վերցնում է գույքային իրավունքները՝ անկախ ներդրումային համամասնությունից։ Կոռուպցիոն ռիսկերի աճ Միևնույն կառույցը, որը որոշում է ով ստանա ֆինանսավորում, կունենա անմիջական շահ լինել նաև շուկայում մրցակից։ Սա ստեղծում է շահերի բախում և կոռուպցիոն վտանգի բարձր մակարդակ։ Մշակութային քաղաքականության խեղաթյուրում Պետական աջակցությունը մշակութային քաղաքականության գործիք է, ոչ թե պետական արտադրական ձեռնարկություն կառուցելու միջոց։ Այս փոփոխությամբ աջակցող գործառույթը վերածվում է տնտեսական շահի ապահովման գործառույթի։ Միտումը Այս փոփոխությունը վկայում է հստակ միտում՝ պետական աջակցող համակարգը վերածել պետական արտադրական մենաշնորհի։ Սա ուղղակիորեն հակասում է ազատ մրցակցության, ստեղծագործական ազատության և անկախ արտադրողի պաշտպանության միջազգային և ներպետական սկզբունքներին։ Անթույլատրելիություն Այս փոփոխությունը․ Հակասում է մշակութային ոլորտի պետական աջակցության հիմնական տրամաբանությանը։ Խաթարում է անկախ կինոարտադրության հիմքերը։ Վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանը՝ հատկապես համատեղ արտադրության գործընկերների շրջանում։ Առաջարկում եմ չընդունել այս փոփոխությունը և պահպանել գործող օրենքում ամրագրված՝ աջակցող ազգային մարմնի կարգավիճակը։ | ||||
| 24 | Վարդան Հակոբյան 05.08.2025 19:36:07 | Այս նախագիծը հակասում է առնվազն երեք միջազգային կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրությանը։ Նախագիծն ամբողջությամբ դեմ է անկախ և մասնավոր կինոյի զարգացմանը։ Այն էականորեն սահմանափակում է ստեղծագործական ազատությունները, իրականում դարձնելով անհնարին միջազգային համատեղ արտադրությունները և վտանգի տակ դնում ողջ կինոարտադրական դաշտի գոյությունն ու զարգացումը։ Փաստաթղթում առկա են նաև կոռուպցիոն ռիսկեր և ուրվագծվող մեխանիզմներ, որոնք նպաստում են ոլորտի կենտրոնացված վերահսկողությանը՝ խոչընդոտելով առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը։ Նախագիծը այնքան թերահաշվարկված և անհամապատասխան է, որ այն նույնիսկ քննարկման առարկա դարձնելը նպատակահարմար չէ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ եմ անում վերադառնալ ՀՀ Կինոմատոգրաֆիայի մայր օրենքի դրույթներին և ամբողջությամբ չեղարկել առաջարկվող նախագիծը։ | ||||
| 25 | Boomerang Media.AM 05.08.2025 22:41:14 | Զառա Ջյան Ռեժիսոր, Պրոդյուսեր Բումերանգ Մեդիա․ամ ՍՊԸ Բարև Ձեզ, Նախ և առաջ նշեմ, որ նման փոփոխություններ և լրացումներ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում անթույլատրելի է ներկայացնել հրապարակային քննարկման՝ առանց ոլորտի նախնական ներգրավման և համատեղ մշակման, այն ակնհայտ պատճառով նաև , որ նման փոփոխությունների հեղինակը ընդհանրապես տեղյակ չէ ոլորտի ոչ միայն գործող մեխանիզմներից ներքին շուկայում այլ ընդհանրապես միջազգային կոնվենցիայից։ Այս փոփոխությունները հակասում են․ 1․ ՀՀ Սահմանադրությանը, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին։ Իրավական ապացույցները պատրաստ ենք տրամադրել: 2․Գաղափարական հիմքին ու կառուցվածքին՝ ի վնաս մշակութային արժեքներին, միջազգային մեխանիզմերին, արտադրողների և հեղինակների իրավունքներին։ Դրանք առաջարկում են քաղաքականություն, որը հակասում է բարձրաձայնված «ոլորտի աջակցության» տրամաբանությանը և վերածում է հիմնադրամը մենաշնորհային արտադրական կառույցի՝ շեշտը դնելով արտադրողի գույքային իրավունքի սեփականացման և ձեռնարկատիրական մենաշնորհի վրա։ 3․ Մարդկային իրավունքին, որպես գերագւյն արժեքի 4․ Տնտեսական առումով նման քաղաքականությունն ակնկալվում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին: Բացի այդ, այս փիլիսոփայությամբ առաջարկվող մոտեցումները արդեն իսկ լրջորեն վնասում են Հայաստանի միջազգային հեղինակությանը՝ որպես վստահելի կինոգործընկեր` ուղիղ ճանապարհով խաթարելով համատեղ արտադրությունը, որը դժվար ճանապարհով ձեռք էր բերվել վերջին տարիների ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ջանքերի շնորհիվ։ 5,6,7․․․ և այսպես շարունակ․․ Այս մոտեցումը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող փոփոխությունները չեն կրում սոսկ տեխնիկական բնույթ, այլ արտահայտում են ոլորտի կառավարման գլոբալ սխալ փիլիսոփայություն, որը տանում է դեպի կենտրոնացված վերահսկողություն և շուկայի մոնոպոլիզացում։ Մշակութային աջակցության տրամաբանությունը, որը պետք է լիներ ոլորտի անկախության ու բազմազանության երաշխավորը, փոխարինվում է կոռուպցիոն ռիսկերով հագեցած, սեփական շահերին ծառայող կառույցով։ Այս փոփոխությունների ոչ գրագետ ձևակերպումների մասին կարելի է գրել և մեկնաբանել յուրաքանչյուր տողի տակ, քանի որ ընդհանուր գաղափարային սխալ ուղղություն է տրված դրանց և խաղտված է ամբողջ կառուցվածքը։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մենք այժմ կանգնած ենք ՔԱՂԱՔԱԿԱՆ խնդրի առաջ, քանի որ, փորձելով հենց Ձեզ ապացուցել, թե որքան ողբերգական կարող են լինել հետևանքները, մենք բնականաբար դիմում ենք մեր գործընկերներին Եվրոպայում և այլ երկրներում, որոնց հետ համագործակցում ենք և որոնց շնորհիվ ներդրումներ ենք բերում Հայաստան և համարտադրություններ ենք իրականացնում Հայաստանում։ Մեր հղած հարցումները, բնականաբար, հուզում են մեր գործընկերներին ու ապագա հնարավոր ներդրողներին Հայաստանի կինոարդյունաբերությունում։ Արդեն իսկ լուրեր են տարածվում, թե Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, և հարցականի տակ է դրվում այնպիսի ծրագրերի ապագան, որոնք գրեթե հաստատված էին։ Հաշվի առնելով այն փաստը, որ մենք այցելում ենք միջազգային կինոշուկաներ, և վերջին շուկան, որին մենք մասնակցել ենք՝ Marché du Film-ը Կաննի կինոփառատոնում, որտեղ մենք հաստատակամորեն ընդգծում էինք, որ Հայաստանում արդեն իսկ հնչել են հայտարարություններ նախարարության կողմից՝ կինոարդյունաբերությունը էլ ավելի զարգացնելու մասին և առաջարկներ էինք անում մեր երկրի, մեր նախագծերի, մեր մշակույթի մեջ ներդրումներ անելու։ Այժմ մեր բոլոր ջանքերը արժեզրկվում են այս փոփոխությունների ոչ գրագետ մակարդակի պատճառով։ Ակնհայտ է , որ այս Օրենքի փոփոխությունները կազմվել են լոկալ խնդիրների հիման վրա, իսկ գլոբալ խնդիրները, գաղափարային թեման հաշվի չեն առնվել։ Երևի թէ պետք է հարց առաջանար թե ինչու ամբողջ աշխարհում գույքային իրավունք չկա, աջակցությունը միջին նույնիսկ ոչ շատ զարգացած պետություններում առկա է , իսկ Հայաստանում փոփոխությանների մեջ անհետացել է։ Նաև ուզում եմ նշել, որ ամբողջ աշխարհում կա ընդամենը երեք, առավելագույնը չորս երկիր, որտեղ «աջակցություն» բառը հանվել է օրինագծից։ Դրանք են՝ Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Չինաստանը։ Այլ երկրներում՝ նույնիսկ Ռուսաստանում չկա նման սահմանում, և բոլոր գործընթացները շատ գրագետ կազմակերպված են Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության և Կինոյի հիմնադրամի միջև։ «Աջակցություն» բառը այնտեղ բոլոր գործընթացների անբաժանելի մասն է։ Զուտ որպես օրինակ , որին չգիտես ինչու հղումներ էր արվում այս փոփոխությունները բացատրելու նպատակով։ Այն ամենը, ինչ բարձրաձայնվեց այս օրինագծի փոփոխությունների վերաբերյալ, մենք պատրաստ ենք ներկայացնել բարձր մակարդակով՝ իրավական տեսանկյունից, բոլոր ձևակերպումներով, բոլոր նշումներով և անհամապատասխանություններով, բոլոր խախտումներով։ Մենք պահանջում ենք, որ գործող օրինագծի մեջ ներառված փոփոխությունները հետ կանչվեն։ Եթե այսօր գործող օրենքում առկա են որևէ խոչընդոտներ, ապա մենք պատրաստ ենք քննարկել դրանք և կատարել անհրաժեշտ փոփոխություններ հենց գործող օրենքում։ Սա կխնայի ժամանակ և ռեսուրսներ, որոնք այժմ, ստեղծագործության և մեր երկիր ներդրումներ բերելու փոխարեն, ծախսում ենք Ձեզ ապացուցելու համար, որ այն մեխանիզմը, որը մշակվել է Ձեր կողմից, չի համապատասխանում այն նպատակներին, որոնք դուք հայտարարում եք, այն է՝ կինոարդյունաբերության զարգացումը՝ ոչ միայն մշակութային, այլև ներդրումների և կինոարվեստի միջոցով եկամուտների տեսանկյունից։ Այս փոփոխությունները անընդունելի են ։ |