Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 
Օ Ր Ե Ն Ք Ը
 

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

ՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի
(այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) դրամագլուխ` անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում և համալրվում է պետական բյուջեից
կատարվող հատկացումների և Օրենքով սահմանված այլ աղբյուրներից իրականացվող վճարների հիման
վրա։»
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) կինեմատոգրաֆիա` մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է մասնագիտական,
ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության համակցություն՝
ուղղված ֆիլմի ստեղծմանն ու օգտագործմանը»:
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և
տեխնիկական միջոցներով»։
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կինոժառանգություն` ֆիլմեր, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի ոչ
գույքային և գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է
Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։
6) 11-րդ կետում հանել «ազգային» բառը.
7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված
ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին
համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային
ծրագիր»:
8) 15-րդ կետի գործողությունը դադարեցնել.
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) ստեղծագործական խումբ`  ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում`
բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված
երաժշտական ստեղծագործության հեղինակ, երկխոսության հեղինակ, բեմադրող օպերատոր»։
10) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
11) «վարձութային վկայական`  Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման
և ցուցադրման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն»։
12) 23-րդ կետի գործողությունը դադարեցնել.
13) 23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների,
ծառայությունների և աշխատանքների» բառերով
14) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) ֆիլմ` տեսալսողական ստեղծագործություն, որը ստեղծվել է գեղարվեստական,
վավերագրական, գիտահանրամատչելի, կրթական, անիմացիոն, հեռուստատեսային կամ այլ ձևով
ստեղծագործական հայեցակարգի հիման վրա, որը բաղկացած է կինոժապավենի կամ այլ կրիչների վրա
ձայնագրված պատկերներից և միացված հաջորդաբար փոխկապակցված շրջանակների թեմատիկ
ամբողջության մեջ և նախատեսված է համապատասխան տեխնիկական սարքերի օգնությամբ ընկալելու
համար: »։
15) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ, որը իրավունք
ունի ֆիլմ տարածելու ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը:»։
16) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող կամ իրականացնող իրավաբանական
անձ։»։
17) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի
նկատմամբ բացառիկ գույքային և ոչ գույքային իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, որը
նախաձեռնել և պատասխանատվություն է ստանձել ֆիլմի ֆինանսավորման, արտադրության և տարածման
համար:»։
18) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվը, հակատիպը, ֆիլմի հսկիչ պատճենը, վերաձայնագրման
բնօրինակ մագնիսական հնչյունագրերը, երաժշտությունը, աղմուկը, ձայնասկավառակը և ցանկացած
նյութական ձևով ֆիլմը վերարտադրելու համար անհրաժեշտ այլ նյութեր։»։
19) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, կամ հեռարձակում
եթերով, կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և այլ տեխնիկական միջոցներով։»
20) Լրացնել 36-րդ կետը հետևյալ բովանդակությամբ․
«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի
ոլորտին տրամադրվող ֆինանսավորում։»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հանել «և շահերի բախման
կառավարելիությունը» բառերը.
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու մասնաբաժինները և
սահմանաչափերը, այդ նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։»։
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները
կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն։»։
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« 1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է,
որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ:
2. Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է
բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված
ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի
բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների
որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:»։
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի
պաշտոնե» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր
պայմաններին.
1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ
կազմակերպություն։
3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային
փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը
ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.
2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել
են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:
3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից
սահմանված կարգով։»
 Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Ազգային» բառը.
2) 2-րդ մասում «կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով
ազգային ֆիլմի փաստաթղթերը » բառերը փոխարինել «կինոժառանգության օգտագործումը
կազմակերպելու նպատակով ֆիլմի փաստաթղթերը» բառերով.

3) 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 3-ին մասի 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել
«Պետական ֆինանսավորում» բառերով։
2) 1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն
իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.
3) 3-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Լիազորված պետական մարմնի»
բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ
չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ
պակաս նախատեսելու համար:»։
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) պետական ֆինանսավորման տվյալ տարում հատկացված և չօգտագործված միջոցները մինչև
հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը փոխանցվում են դրամագլխին:»։
6) 6-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են ազգային
ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով» բառերը փոխարինել
«օգտագործվում են ազգային մարմնի կանոնադրական նպատակների իրականացման համար» բառերով։
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «Կառավարության» բառը փոխարինել
«Լիազորված պետական մարմնի» բառերով։
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտ ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը
բավարարում է հետևյալ չափանիշներին.
1) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի մասնակցությունը իրականացվում է
ֆինանսական, ստեղծագործական և տեխնիկական ուղղություններով
2) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական, տեխնիկական և
դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիակական միջոցներին առնչվող մասնակցությունը
համամասնական է նրանց ֆինանսական ներդրմանը.
3) ֆիլմի նկարահանման անձնակազմը բաղկացած է համատեղ
4) ֆիլմի հետարտադրությունը իրականացվել է համատեղ արտադրողների պետություններում
5) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը
վերաբերող դրույթներ, սահմանում է յուրաքանչյուր համատեղ արտադրողի գույքային և ոչ գույքային
իրավունքները, ապահովում է նրա համար ֆիլմի նյութերի հասանելիությունը։»։
2) 2-րդ մասի գործողությունը դադարեցնել.
Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել ։
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված է օտարալեզու ֆիլմի հայերեն
կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ կատարման
ժամկետը 2030 թվական, հետևաբար օրենքի փոփոխության նախագծում կներռվի նաև 28-րդ հոդվածի 1-
ին մասով սահմանված ժամկետի փոփոխություն:

  • Discussed

    09.07.2025 - 09.08.2025

  • Type

    Law

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7343

Print

Suggestions

Armine Harutyunyan

09.08.2025

Удивляюсь терпению моих коллег и их бесконечной работоспособности, которые просто вынуждены серьезно размышлять над глупостью, анализировать очевидные абсурд и доказывать избитые истины. Хотелось бы, чтоб люди, инициирующие такие аборигенские поправки к закону, заканчивали хотя бы какие-то курсы ликбеза. Это ж постараться надо поместить столько маразма на один квадратный сантиметр. Надо умудриться пойти против всех европейских конвенций и соглашений и начисто развалить идею совместного производства вообще; претендовать на авторство ряда коррупционных схем, где государственный фонд имеет право производить фильмы и само же себя финансировать; быть глубоко уверенным, что ни одной ведущей стране мира, у которой многомиллионные государственные фильм-фонды, не пришло в голову производить самоокупаемое кино, а финансировать и создавать культурные ценности, и одна только крошечная Армения на своем собственном глобусе способна там что-то окупать и не просить денег у государства. А авторские и имущественные права? Государство отбирает права у авторов и производителя? А что оно с ним будет делать и куда деть закон об авторском праве? Эта же команда будет исправлять?))). Все это просто кричит об отсутствии элементарной культуры, знаний и опыта, а также понимания, что это такое в целом. Комедия в том, что все это знакомо, я знаю первоисточник …это у Туркмении они начитались, там такие законы на смех и радость всем цивильным странам, даже своим ближайшим соседям)) Как быть и что делать? Срочно отозвать это позорище и спрятать так далеко, чтоб больше никто его видел.

Գրիգոր Պողոսյան

09.08.2025

Կրկնում եմ՝ Ձեր առաջարկի Հոդված 7. Օրենքի 10-րդ կետն անընդունելի է, հակասում է ՀՀ սահմանադրությանը, Կինոյի մասին Եվրոպական կոնվենցիային և ՀՀ Հեղինակային իրավունքի մասին օրենքին։ Սա կարմիր գիծ է, որ վտանգի տակ է դնում անկախ Հայկական կինոյի գոյությունը։ Պետությունը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով գույքային իրավունքներ հաստատի ստեղծագործության վրա և չպետք է կարողանա միջամտել ստեղծագործության բովանդակությանն ու դրա ստեղծմանը։

Գրիգոր Պողոսյան

09.08.2025

Կինոյի մասին գործող օրենքով Հիմնադրամի ղեկավարն ի պաշտոնե կրում է մի շարք պատասխանատվություններ, Ձեր առաջարկով հիմնադրամի ղեկավարը ազատվում է իր գործունեության արդյունքում և հետևանքով առաջացող բոլոր տեսակի պատասխանատվություններից։ Հիմնադրամի գործունեությունն ու նրա ղեկավարությանը պատասխանատվությունից ամբողջապես ազատում է նաև Ձեր կողմից գործող օրենքի Հոդված 27-ն ի սպառ հեռացնելը;

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: