«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«.....» ………………… 2025 թվականի N…….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի՝
ա) «երեք բաղադրիչից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 7.1 կետով սահմանված առևտրային կազմակերպությունների համար» բառերով.
բ) 1-ին ենթակետից հանել «Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար կարգավորվող գործունեության մասով հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.» բառերը.
- որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով. «7.1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազա է ընդունում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.»
- որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 47-Լ» բառերով.
- որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14. Առանձին առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժնի սահմանված չափը (տոկոսը) կարող է փոփոխվել, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը կարող է հետաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
- որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը և 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«15. Շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման (շահութաբաժնի վճարումից ազատման, չափի նվազեցման կամ ավելացման), ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը հետաձգելու վերաբերյալ առևտրային կազմակերպությունների առաջարկությունները լիազորված մարմինները սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`
1) շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը հետաձգելու վերաբերյալ ֆինանսատնտեսական հիմնավորումները (հաշվարկները) և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը.»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
09.07.2025 - 24.07.2025
-
Type
Decision
-
Area
Financial
Views 1213
Print