«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) փոփոխության նախաձեռնությունը պայմանավորված է 05.05.2025թ. ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի NԿԱ/135 նիստի արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարմամբ, որով առաջարկվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը շրջանառել Որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ՝ կապված շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու իրավահարաբերությունների հստակեցման հետ:
Միաժամանակ, «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.11.2006թ. N1110-Ն հրամանը» ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը խմբագրել:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել շահութաբաժնի պարտավորության մարումը հետաձգելու հետ կապված իրավահարաբերությունները:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծով ակնկալվում է առանձին առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների պարտավորության մարումը հետաձգելու հետ կապված իրավահարաբերությունները, որը հնարավորություն կտա արդյունավետ կերպով կառավարել ընկերությունների ֆինանսական վիճակի հետ կապված ռիսկերը:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն
Սույն նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն չի առաջանում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Discussed
09.07.2025 - 24.07.2025
-
Type
Decision
-
Area
Financial
Views 1198
Print