Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«.....» ………………… 2025 թվականի N…….-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 49-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման մեջ կատարել հետև­յալ փոփո­խությունները և լրացումներ­ը՝
  • որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի՝

ա) «երեք բաղադրիչից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 7.1 կետով սահմանված առևտրային կազմակերպությունների համար» բառերով.

բ)  1-ին ենթակետից հանել «Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար կարգավորվող գործունեության մասով հաշվետու տարվա զուտ շահույթի մեծություն է ընդունվում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.» բառերը.

  • որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով. «7.1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից սակագնային կարգավորման ենթակա առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժինների հաշվարկման բազա է ընդունում հաշվետու տարվա համար յուրաքանչյուր առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում պլանավորված և հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում ներառված՝ տարեկան շահույթի մեծությունը.»
  • որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 47-Լ» բառերով.
  • որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը շարա­դրել նոր խմբա­գրու­թյամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«14. Առանձին առևտրային կազմակերպությունների համար շահութաբաժնի սահմանված չափը (տոկոսը) կարող է փոփոխվել, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը կարող է հետաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

  • որոշման N 1 հավելվածի 15-րդ կետը և 1-ին ենթակետը շարա­դրել նոր խմբա­գրու­թյամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«15. Շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման (շահութաբաժնի վճարումից ազատման, չափի նվազեցման կամ ավելացման), ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը հետաձգելու վերաբերյալ առևտրային կազմակերպությունների առաջարկությունները լիազորված մարմինները սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`

1) շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման, ինչպես նաև շահութաբաժնի պարտավորության ժամկետը հետաձգելու վերաբերյալ ֆինանսատնտեսական հիմնավորումները (հաշվարկները) և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը.»

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվա­նից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Обсуждалось

    09.07.2025 - 24.07.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1201

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: