Add to favourites
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Սողոմոնյան 23.07.2025 12:06:10 | Առաջարկում եմ հուշարձանների տարածքի և դրա պահպանման գոտիների հատակագծերի ձևերը, ինչպես նաև կոմունիկացիաներ և այլ տեսակի գույքերի հատակագծերի ձևերը սահմանել 75-Ն հրամանով։ Հակառակ պարագայում կստացվի, որ յուրաքանրյուր տեսակի գույքերի հատակագծերի ձևերի համար պետք է սահմանվի առանձին իրավական ակտ,որը կարծում եմ անտրամաբանական է։ | Չի ընդունվել: Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծը, որը մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի «Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» N 1028-Ն որոշմամբ: Բացի այդ հայտնում ենք նաև, որ քննարկվող նախագծի ընդունման համար հիմք է հանդիսանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-61-Ն օրենքի 4-րդ հոդվածը։ |