Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Սողոմոնյան 23.07.2025 12:06:10 Առաջարկում եմ հուշարձանների տարածքի և դրա պահպանման գոտիների հատակագծերի ձևերը, ինչպես նաև կոմունիկացիաներ և այլ տեսակի գույքերի հատակագծերի ձևերը սահմանել 75-Ն հրամանով։ Հակառակ պարագայում կստացվի, որ յուրաքանրյուր տեսակի գույքերի հատակագծերի ձևերի համար պետք է սահմանվի առանձին իրավական ակտ,որը կարծում եմ անտրամաբանական է։ Չի ընդունվել: Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանի նախագիծը, որը մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի «Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» N 1028-Ն որոշմամբ: Բացի այդ հայտնում ենք նաև, որ քննարկվող նախագծի ընդունման համար հիմք է հանդիսանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-61-Ն օրենքի 4-րդ հոդվածը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: