Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

   «Հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման և հատակագծերի ներկայացման և տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-61-Ն օրենքի 5-րդ հոդվածի պահանջներով, մասնավորապես 3-րդ մասով, որով սահմանվում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47․2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները, հատակագծերի կազմման և հատակագծերի ներկայացման և տարածական հաշվառման իրականացման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

   2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրանց հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքների և պահպանական գոտիների տարածական հաշվառման համար անհրաժեշտ հատակագծերի կազմման ընթացակարգը:

   3. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

   4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Discussed

    07.07.2025 - 25.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1215

Print

Suggestions

Դավիթ Սողոմոնյան

23.07.2025

Առաջարկում եմ հուշարձանների տարածքի և դրա պահպանման գոտիների հատակագծերի ձևերը, ինչպես նաև կոմունիկացիաներ և այլ տեսակի գույքերի հատակագծերի ձևերը սահմանել 75-Ն հրամանով։ Հակառակ պարագայում կստացվի, որ յուրաքանրյուր տեսակի գույքերի հատակագծերի ձևերի համար պետք է սահմանվի առանձին իրավական ակտ,որը կարծում եմ անտրամաբանական է։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: