Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 09:43:44 | 5. Ամբողջ տեքստում հանդիպող «համայնքապետարանի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի շրջանառվող նախագծերը ևս շարադրված են ՀՀ Սահմանադրության նշված դրույթին համապատասխանեցված տերմինաբանությամբ: | ||||
| 2 | Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 11:35:48 | «Մրցույթը հայտարարվում է համայնքային ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` ոչ ուշ քան վեցամսյա ժամկետում։» նախադասությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթին: | ||||
| 3 | Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 11:50:42 | Առաջարկում ենք մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու իրավասությունը վերապահել համայնքի աշխատակազմի քարտուղարին (պետական կառավարման համակարգում ընդունված պրակտիկայի համանմանությամբ): Նման կարգավորումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ խնդիրներից ու դժգոհություններից այն քաղաքացիների կողմից, որոնք դիմել են մասնակցելու մրցույթին և միայն վերջին պահին են տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մասնակցել: |