Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 09:43:44 5. Ամբողջ տեքստում հանդիպող «համայնքապետարանի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի շրջանառվող նախագծերը ևս շարադրված են ՀՀ Սահմանադրության նշված դրույթին համապատասխանեցված տերմինաբանությամբ:
2 Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 11:35:48 «Մրցույթը հայտարարվում է համայնքային ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` ոչ ուշ քան վեցամսյա ժամկետում։» նախադասությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթին:
3 Վաղինակ Հովհաննիսյան 07.07.2025 11:50:42 Առաջարկում ենք մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու իրավասությունը վերապահել համայնքի աշխատակազմի քարտուղարին (պետական կառավարման համակարգում ընդունված պրակտիկայի համանմանությամբ): Նման կարգավորումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ խնդիրներից ու դժգոհություններից այն քաղաքացիների կողմից, որոնք դիմել են մասնակցելու մրցույթին և միայն վերջին պահին են տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մասնակցել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: