Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանի նախագծի ընդունման

 

  1. Կապըռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

 

2Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն համակարգող նախարարություն համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանի նախագծի  (այսուհետ՝ նախագիծ) ընդունման համար հիմք է հանդիսացել համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրները կապված համայնքային ծառայության թափուր պաշտոնը համալրելու նպատակով անցկացվող  մրցույթի անցկացման ընթացակարգի հետ։

Կարգավորմանն ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացն է, որը նպատակ ունի ապահովել համայնքային ծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրումը՝ հիմնված օրինականության, թափանցիկության, հավասար հնարավորությունների, արդար մրցակցության և մասնագիտական կարողությունների համարժեք գնահատման սկզբունքների վրա։

 

3Առկա իրավիճակը

 

Ներկայումս համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացը որոշ դեպքերում իրականացվում է ոչ միատեսակ և ոչ լիարժեք կանոնակարգված ձևով, ինչը կարող է հանգեցնել մրցույթի մասնակիցների իրավունքների խախտման, թափանցիկության պակասի, կամայական որոշումների ընդունման և մասնագիտական գնահատման ոչ բավարար արդյունավետության։ Բացի այդ, համայնքապետարաններում մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգերի նկատմամբ հստակ մեթոդաբանական մոտեցման և միասնական չափանիշների բացակայությունը կարող է խոչընդոտել համայնքային ծառայության համակարգում որակյալ և արժանի մասնագետների ներգրավմանը։

 Համայնքային ծառայության թափուր պաշտոնը կարող է ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրվել 6 ամսով և այս դրույթը խախտելու դեպքում գործող կարգով նկարագրված չեն խախտումը կանխելու համար դրույթներ և խախտման արդյունքում առաջացած հետևանքները։

 Այս իրավիճակը ստեղծում է անհրաժեշտություն՝ խմբագրելու և մշակելու մրցույթի անցկացման հստակ և ամբողջական կարգ, որը կապահովի իրավական որոշակիություն, մրցութային գործընթացների թափանցիկություն, պաշտոնների համալրման մեխանիզմների ամրապնդում, մրցույթի ընթացակարգերի ճիշտ կազմակերպում  և անցկացում, ինչպես նաև  մրցույթի արդյունքում՝ պաշտոնների համալրման մեխանիզմների ամրապնդում։

Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման գործընթացին վերաբերող իրավահարաբերությունները՝ սկսած մրցույթի հայտարարումից մինչև համայնքային ծառայողի պաշտոնում նշանակման իրավական ակտի ընդունումը։ Կարգավորումն ընդգրկում է նաև դիմումների ընդունման և ստուգման, թեստավորման և հարցազրույցի կազմակերպման, արդյունքների ամփոփման, բողոքարկման և պաշտոնի նշանակման բոլոր փուլերը։

 

4․  Կարգավորման նպատակը

 

Սույն կարգի նպատակն է ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման միատեսակ, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու գործընթաց՝ հիմնված հավասար հնարավորությունների, արդար մրցակցության, ինչպես նաև մասնակիցների մասնագիտական կարողությունների և արժանիքների համապարփակ գնահատման սկզբունքների վրա։

 

 

5 Ակնկալվող արդյունքը

 

Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

  • ապահովել թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացի
  • օրինականությունն ու թափանցիկությունը,
  • կանխել կամայականությունը և խտրական վերաբերմունքը,
  • երաշխավորել հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար,
  • բարձրացնել համայնքային կառավարման մարմինների աշխատանքի արդյունավետությունը՝ որակյալ և մասնագիտորեն պատրաստված կադրերի ներգրավմամբ,
  • ձևավորել և զարգացնել իրավական համայնքային ծառայության ինստիտուցիոնալ հիմքերը տեղական ինքնակառավարման համակարգում։

 

           

 

  1. Իրավականակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

 

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

 

 

7 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

 

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

 

9 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին

 

          «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Discussed

    25.06.2025 - 10.07.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1305

Print

Suggestions

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

Առաջարկում ենք մրցույթին մասնակցել թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ իրավական ակտ ընդունելու իրավասությունը վերապահել համայնքի աշխատակազմի քարտուղարին (պետական կառավարման համակարգում ընդունված պրակտիկայի համանմանությամբ): Նման կարգավորումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ խնդիրներից ու դժգոհություններից այն քաղաքացիների կողմից, որոնք դիմել են մասնակցելու մրցույթին և միայն վերջին պահին են տեղեկանում, որ իրենց չի թույլատրվում մասնակցել:

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

«Մրցույթը հայտարարվում է համայնքային ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո` ոչ ուշ քան վեցամսյա ժամկետում։» նախադասությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթին:

Վաղինակ Հովհաննիսյան

07.07.2025

5. Ամբողջ տեքստում հանդիպող «համայնքապետարանի աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքի աշխատակազմ» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով, որ «Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի շրջանառվող նախագծերը ևս շարադրված են ՀՀ Սահմանադրության նշված դրույթին համապատասխանեցված տերմինաբանությամբ:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: