Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար իրավական մեխանիզմները։ 

  • Discussed

    24.06.2025 - 09.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1541

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում անհրաժեշտ է սահմանել տվյալների հավաքման, մշակման, ապանձնավորման և կանոնավոր հրապարակման պարտականություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքականության ձևավորման նպատակով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Լիազոր մարմինն ապահովում է մեկուսացման և օբսերվացիայի վերաբերյալ տվյալների պարբերական հավաքումը, ապանձնավորումը և հրապարակումը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերլուծության և քաղաքականության մշակման նպատակով։ Հավաքվող տվյալները ներառում են տարիքային, սեռային, հաշմանդամության, սոցիալ-տնտեսական և այլ համապատասխան հատկանիշներ՝ առանց անձի նույնականացման հնարավորություն տվող տվյալների հրապարակման։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում անհրաժեշտ է սահմանել մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգի, ինչպես նաև դրա կատարման վայրի կամ պայմանների վերաբերյալ որոշումների բողոքարկման իրավունք և մեխանիզմ։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգը, ինչպես նաև դրա կատարման վայրը և պայմանները ենթակա են բողոքարկման անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում պետք է հստակ ամրագրվի, որ մեկուսացումը և օբսերվացիան կիրառվում են միայն որպես վերջին միջոց, երբ առկա են համաճարակաբանական հիմքեր, և հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել պակաս սահմանափակող միջոցներով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախապես դիտարկվել և բավարար արդյունք չեն տվել պակաս սահմանափակող այլ միջոցներ։ Մեկուսացում և օբսերվացիա իրականացնելու հրահանգից առաջ լիազոր մարմինը կամ տեսչական մարմինը պարտավոր են անձին առաջարկել տալ հոժարակամ գրավոր համաձայնություն՝ մշտադիտարկման պայմանով (այսուհետ՝ հոժարակամ համաձայնություն), որը ներառում է նրա կողմից վարակիչ հիվանդության կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման, բուժման, տեղաշարժի սահմանափակման և այլ հնարավոր միջոցառումներին հետևելու պարտավորությունների ընդունումը»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: