Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքը, որի 21-րդ հոդվածի 10-րդ մասով մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգի սահմանման լիազորությունը վերապահվել է Կառավարությանը:

Հայաստանի Հանրապետությունում օբսերվացիա կիրառվել է 2020 թվականին՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող և դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը» հաստատելու մասին N 26-Ն հրամանի, որն ուժը կորցրած է ճանաչվել Առողջապահության նախարարի 2022 թվականի հուլիս 26-ի N 48-Ն հրամանով:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար իրավական մեխանիզմների սահմանման անհրաժեշտությամբ։

2. Առաջարկվող կագավորումների նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը՝ մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինների գործառույթների իրականացման կարգը։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու համար իրավական մեխանիզմների։

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Առողջապահության նախարարություն» բաժնի 19-րդ կետի 19.1-րդ ենթակետի հետ։

Նախագիծը բխում է «Հանրային առողջապահության մասին» ՀՕ-114-Ն օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասից, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի հունիսի 17-ի ««Հանրային առողջապահության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 574-Ա որոշման հավելվածի 6-րդ կետից։

Նախագծի ընդունումը՝ ի կատարումն նշված իրավական ակտերի, նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ամրապնդմանը։

  • Discussed

    24.06.2025 - 09.07.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1546

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում անհրաժեշտ է սահմանել տվյալների հավաքման, մշակման, ապանձնավորման և կանոնավոր հրապարակման պարտականություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման և քաղաքականության ձևավորման նպատակով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Լիազոր մարմինն ապահովում է մեկուսացման և օբսերվացիայի վերաբերյալ տվյալների պարբերական հավաքումը, ապանձնավորումը և հրապարակումը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերլուծության և քաղաքականության մշակման նպատակով։ Հավաքվող տվյալները ներառում են տարիքային, սեռային, հաշմանդամության, սոցիալ-տնտեսական և այլ համապատասխան հատկանիշներ՝ առանց անձի նույնականացման հնարավորություն տվող տվյալների հրապարակման։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում անհրաժեշտ է սահմանել մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգի, ինչպես նաև դրա կատարման վայրի կամ պայմանների վերաբերյալ որոշումների բողոքարկման իրավունք և մեխանիզմ։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնելու հրահանգը, ինչպես նաև դրա կատարման վայրը և պայմանները ենթակա են բողոքարկման անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

08.07.2025

Կարգում պետք է հստակ ամրագրվի, որ մեկուսացումը և օբսերվացիան կիրառվում են միայն որպես վերջին միջոց, երբ առկա են համաճարակաբանական հիմքեր, և հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր չէ ապահովել պակաս սահմանափակող միջոցներով։ Առաջարկում ենք հավելվածը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «X. Մեկուսացումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նախապես դիտարկվել և բավարար արդյունք չեն տվել պակաս սահմանափակող այլ միջոցներ։ Մեկուսացում և օբսերվացիա իրականացնելու հրահանգից առաջ լիազոր մարմինը կամ տեսչական մարմինը պարտավոր են անձին առաջարկել տալ հոժարակամ գրավոր համաձայնություն՝ մշտադիտարկման պայմանով (այսուհետ՝ հոժարակամ համաձայնություն), որը ներառում է նրա կողմից վարակիչ հիվանդության կանխարգելման նպատակով ինքնամեկուսացման, բուժման, տեղաշարժի սահմանափակման և այլ հնարավոր միջոցառումներին հետևելու պարտավորությունների ընդունումը»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: