Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը և կազմը։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրին վերաբերելի դրույթները։

Միաժամանակ  ՀՀ ներքին գործերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված լուծարվել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկվել է որոշակի  փոփոխություններ են իրականացվել ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված է Հանձնաժողովի կազմում։

Միաժամանակ, նախարարություն է դիմել (25.06.2024 N Մ/31848-2024) «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը` ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն իր լիազորությունները որպես Հանձնաժողովի անդամ դադարեցնելու մասին։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝

1.     Սույն նախագծով ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշումից հանվում է  տարեկան ծրագրին վերաբերելի կետերը։

2.    ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկությամբ ՀՀ Վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը  փոխարինվում է «Ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով։

3.    ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշուման N 2 հավելվածում ««Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»  տողը ուժը կորցրած է ճանաչվում։

4.    Միաժամանակ, նախագծով ամրագրվում է հանձնաժողովի նիստերը հեռավար, կամ էլեկտրոնային հարցման միջոցով իրականացնելու վերաբերյալ դրույթ։

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Հանձնաժողովի նիստերի արդյունավետության բարձրացում։                        

6.

Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավա      րման մարմնի բյուջեում  ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում  չի նախատեսվում:

7.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում:

8.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։

 

Նախագիծը փոխկապակցված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 22-րդ «Աշխատանքներ են տարվելու բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։»  կետի հետ։

 

 

  • Discussed

    12.06.2025 - 30.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1076

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: