ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
Իրավական ակտի հիմնավորումը |
|
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
ՀՀ վարչապետի որոշման նախագծի նպատակն է հստակեցնել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը և կազմը։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով ուժը կորցրած են ճանաչվել Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրին վերաբերելի դրույթները։ Միաժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված լուծարվել է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը։ ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկվել է որոշակի փոփոխություններ են իրականացվել ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված է Հանձնաժողովի կազմում։ Միաժամանակ, նախարարություն է դիմել (25.06.2024 N Մ/31848-2024) «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահը` ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն իր լիազորությունները որպես Հանձնաժողովի անդամ դադարեցնելու մասին։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 1. Սույն նախագծով ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշումից հանվում է տարեկան ծրագրին վերաբերելի կետերը։ 2. ՀՀ ներքին գործերի նախարարության 06.12.2024 N 43/2/225464-24 գրությունով առաջարկությամբ ՀՀ Վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված N 2 Հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինվում է «Ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով։ 3. ՀՀ վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշուման N 2 հավելվածում ««Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» տողը ուժը կորցրած է ճանաչվում։ 4. Միաժամանակ, նախագծով ամրագրվում է հանձնաժողովի նիստերը հեռավար, կամ էլեկտրոնային հարցման միջոցով իրականացնելու վերաբերյալ դրույթ։ |
|
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
Հանձնաժողովի նիստերի արդյունավետության բարձրացում։ |
|
6. |
Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը |
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավա րման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
|
7. |
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում: |
|
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։ |
|
|
Նախագիծը փոխկապակցված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 22-րդ «Աշխատանքներ են տարվելու բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։» կետի հետ։ |
-
Քննարկվել է
12.06.2025 - 30.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1073
Տպել