Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——— 2025 թվականի N —— -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը՝
- Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-Ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված՝
- N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և սոցիալական ներառման տարեկան և համալիր ծրագրերի» բառերը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի» բառերով.
- N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «2) ուսումնասիրում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մշտադիտարկաման և գնահատման զեկույցը։ Զեկույցը և առկայության դեպքում՝ առաջարկությունները ազգային հանձնաժողովը ներկայացնում է վարչապետին։»․
- N 1 հավելվածի 10-րդ կետում «նախաձեռնությամբ։» բառից հետո լրացնել «Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար, ինչպես նաև էլեկտրոնային հարցման եղանակով։»․
- N 1 հավելվածը լրացնել նոր 19-րդ կետով՝ «19. 18-րդ կետով սահմանված դեպքերում հասարակական կազմակերպության նոր ներկայացուցչի թեկնածությունը առաջարկում են Հանձնաժողովի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները։»․
- N 2 հավելվածում «փոխնախարար» բառը փոխարինել «նախարարի տեղակալ» բառով
- N 2 հավելվածում «Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով։
- N 2 հավելվածում ««Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» տողը ուժը կորցրած ճանաչել։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
12.06.2025 - 30.06.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 1083
Print