Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա՝ պետու­թյան կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուց­մամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնա­գի­տու­թյունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:

Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:

Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

  • Discussed

    06.06.2025 - 21.06.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1943

Print

Suggestions

Լաուրա Թումասյան

12.06.2025

Բացի անվճար տեղերի հատկացումից, կարծում եմ, որ կարևոր է հստակեցնել ընդունելության մրցութային չափանիշները։ Հետևաբար, առաջարկում եմ լրացուցիչ միավորներ ունենալ հետևյալի համար. Բարձր առաջադիմություն ուսման ընթացքում։ Գիտական կամ հետազոտական աշխատանքներ բժշկության ոլորտում։ Կամավորական աշխատանք առողջապահական հաստատություններում։ Զինվորական ծառայություն անցած լինելը (հատկապես ինտերնատուրայի դեպքում)։ Առաջարկում եմ նաև հստակ մեխանիզմներ սահմանել, որոնք կապահովեն շրջանավարտների աշխատանքային պրակտիկան թիրախային ոլորտներում (ՀՀ զինված ուժեր, մարզային առողջապահական հաստատություններ)։ Սա կարող է ներառել պայմանագրային պարտավորություններ որոշակի ժամկետով (օրինակ՝ 3-5 տարի)։

Աննա Բաբլանյան

07.06.2025

Որպես մանկավարժ և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետ, կարևորում եմ նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ դրանք միաժամանակ լուծում են ինչպես կրթության որակի բարձրացման, այնպես էլ հանրային առողջապահական ոլորտի մարդկային ռեսուրսների համալրման խնդիրները։ Ներկայացված նախագիծը արժանահավատ և հիմնավորված է, քանի որ՝ • հիմնված է գործող օրենսդրության դրույթների վրա, • արտացոլում է ոլորտային վերլուծության արդյունքները, • կանխատեսում է համակարգային բարեփոխումների հիմք, • ներառում է շարունակական կրթության տրամաբանությունը՝ ուսումնական գործընթացից մինչև աշխատանքային տեղաբաշխում։ Բացի այդ, նախագծում տեսնում ենք մանկավարժական և կրթական տեսանկյունից մի շարք դրական մոտեցումներ՝ ✔ նպատակային ուսուցման մոդել, ✔ մրցութային ընդունելություն, ✔ ուսումնառության ընթացքում ֆինանսական աջակցություն, ✔ պարտադիր տեղաբաշխում ըստ համակարգային պահանջարկի։ Այնուամենայնիվ, պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման և համակարգային շահերի առավելագույն ապահովման նպատակով առաջարկում եմ հաշվի առնել հետևյալ կետերը՝ Օրինակ՝ հավելվածում հստակ նշել այն բժշկական մասնագիտությունները, որոնցում թերհամալրվածություն կա՝ մասնավորապես մարզային առողջապահության և զինված ուժերի ծառայության մեջ։ Օրինակ՝ ընտանեկան բժիշկ, , ռազմաբժշկական փորձագիտություն և այլն։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է տարածել պաշտոնական հարթակներով ժամանակին, որպեսզի դիմորդները կարողանան ճշգրիտ կողմնորոշվել՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ ընդունելության պայմանների առումով։ Նախատեսել մեխանիզմ, ըստ որի ուսումը պետության կողմից ֆինանսավորվի պայմանով, որ շրջանավարտը աշխաի համապատասխան հաստատությունում (օրինակ՝ մարզային ՊԲԿ, ԶՈւ հոսպիտալ) նվազագույն 3-5 տարի ժամկետով։ Սա կերաշխավորի ներդրված ռեսուրսների վերադարձն ու նպաստառու հատվածների իրական համալրումը։ Ինչպես նաև ներկայացնել ուսումնական հաստատություններին առաջարկություն՝ նպատակային օրդինատորների հետ իրականացնել հատուկ կարիքներին համապատասխան մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, որպեսզի ուսանողներն իրապես պատրաստ լինեն աշխատել հատկապես մարզային առողջապահական հաստատություններում։ Կառաջարկեմ նաև պետության աջակցությունն առավելապես հասանելի դարձնել նաև սոցիալապես խոցելի խմբերին, հատկապես՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին՝ սահմանելով լրացուցիչ դրույթներ կամ արտոնություններ։ Հաստատելով այս նախագիծը՝ պետությունն ապահովում է կրթության շարունակականության և սոցիալական նպատակայնության համատեղ իրականացումը, ինչը լիովին համահունչ է ժամանակակից մանկավարժության արժեքներին։

Լուսինե Մինասյան

07.06.2025

Առաջարկում եմ անվճար տեղերը հատկացնելիս առավելությունը տալ մարզաբնակներին ՝պայմանով,որ ավարտելուց հետո վերադառնան և համալրեն մարզային առողջապահության համապատասխան հիմնարկները։Դրա արդյունքում մարզային առողջապահության կադրային պահանջարկը կբավարարվի։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: