12.06.2025
Բացի անվճար տեղերի հատկացումից, կարծում եմ, որ կարևոր է հստակեցնել ընդունելության մրցութային չափանիշները։ Հետևաբար, առաջարկում եմ լրացուցիչ միավորներ ունենալ հետևյալի համար. Բարձր առաջադիմություն ուսման ընթացքում։ Գիտական կամ հետազոտական աշխատանքներ բժշկության ոլորտում։ Կամավորական աշխատանք առողջապահական հաստատություններում։ Զինվորական ծառայություն անցած լինելը (հատկապես ինտերնատուրայի դեպքում)։ Առաջարկում եմ նաև հստակ մեխանիզմներ սահմանել, որոնք կապահովեն շրջանավարտների աշխատանքային պրակտիկան թիրախային ոլորտներում (ՀՀ զինված ուժեր, մարզային առողջապահական հաստատություններ)։ Սա կարող է ներառել պայմանագրային պարտավորություններ որոշակի ժամկետով (օրինակ՝ 3-5 տարի)։