Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Լուսինե Մինասյան 07.06.2025 22:00:50 Առաջարկում եմ անվճար տեղերը հատկացնելիս առավելությունը տալ մարզաբնակներին ՝պայմանով,որ ավարտելուց հետո վերադառնան և համալրեն մարզային առողջապահության համապատասխան հիմնարկները։Դրա արդյունքում մարզային առողջապահության կադրային պահանջարկը կբավարարվի։ Սույն նախագծի նպատակը մարզերի կադրային պահանջարկի համալրումն է: Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացած օրդինատորներն ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո, պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:
2 Աննա Բաբլանյան 07.06.2025 22:07:27 Որպես մանկավարժ և բարձրագույն կրթության ոլորտի մասնագետ, կարևորում եմ նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, քանի որ դրանք միաժամանակ լուծում են ինչպես կրթության որակի բարձրացման, այնպես էլ հանրային առողջապահական ոլորտի մարդկային ռեսուրսների համալրման խնդիրները։ Ներկայացված նախագիծը արժանահավատ և հիմնավորված է, քանի որ՝ • հիմնված է գործող օրենսդրության դրույթների վրա, • արտացոլում է ոլորտային վերլուծության արդյունքները, • կանխատեսում է համակարգային բարեփոխումների հիմք, • ներառում է շարունակական կրթության տրամաբանությունը՝ ուսումնական գործընթացից մինչև աշխատանքային տեղաբաշխում։ Բացի այդ, նախագծում տեսնում ենք մանկավարժական և կրթական տեսանկյունից մի շարք դրական մոտեցումներ՝ ✔ նպատակային ուսուցման մոդել, ✔ մրցութային ընդունելություն, ✔ ուսումնառության ընթացքում ֆինանսական աջակցություն, ✔ պարտադիր տեղաբաշխում ըստ համակարգային պահանջարկի։ Այնուամենայնիվ, պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման և համակարգային շահերի առավելագույն ապահովման նպատակով առաջարկում եմ հաշվի առնել հետևյալ կետերը՝ Օրինակ՝ հավելվածում հստակ նշել այն բժշկական մասնագիտությունները, որոնցում թերհամալրվածություն կա՝ մասնավորապես մարզային առողջապահության և զինված ուժերի ծառայության մեջ։ Օրինակ՝ ընտանեկան բժիշկ, , ռազմաբժշկական փորձագիտություն և այլն։ Տեղեկատվությունը անհրաժեշտ է տարածել պաշտոնական հարթակներով ժամանակին, որպեսզի դիմորդները կարողանան ճշգրիտ կողմնորոշվել՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ ընդունելության պայմանների առումով։ Նախատեսել մեխանիզմ, ըստ որի ուսումը պետության կողմից ֆինանսավորվի պայմանով, որ շրջանավարտը աշխաի համապատասխան հաստատությունում (օրինակ՝ մարզային ՊԲԿ, ԶՈւ հոսպիտալ) նվազագույն 3-5 տարի ժամկետով։ Սա կերաշխավորի ներդրված ռեսուրսների վերադարձն ու նպաստառու հատվածների իրական համալրումը։ Ինչպես նաև ներկայացնել ուսումնական հաստատություններին առաջարկություն՝ նպատակային օրդինատորների հետ իրականացնել հատուկ կարիքներին համապատասխան մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, որպեսզի ուսանողներն իրապես պատրաստ լինեն աշխատել հատկապես մարզային առողջապահական հաստատություններում։ Կառաջարկեմ նաև պետության աջակցությունն առավելապես հասանելի դարձնել նաև սոցիալապես խոցելի խմբերին, հատկապես՝ բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին՝ սահմանելով լրացուցիչ դրույթներ կամ արտոնություններ։ Հաստատելով այս նախագիծը՝ պետությունն ապահովում է կրթության շարունակականության և սոցիալական նպատակայնության համատեղ իրականացումը, ինչը լիովին համահունչ է ժամանակակից մանկավարժության արժեքներին։ Նախագծի հիմնավորման մեջ նշված են առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունները: Տեղերը բաշխելիս հիմք է ընդունվել կադրային պահանջարկը: Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացած օրդինատորները, ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո, պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:
3 Լաուրա Թումասյան 12.06.2025 22:34:09 Բացի անվճար տեղերի հատկացումից, կարծում եմ, որ կարևոր է հստակեցնել ընդունելության մրցութային չափանիշները։ Հետևաբար, առաջարկում եմ լրացուցիչ միավորներ ունենալ հետևյալի համար. Բարձր առաջադիմություն ուսման ընթացքում։ Գիտական կամ հետազոտական աշխատանքներ բժշկության ոլորտում։ Կամավորական աշխատանք առողջապահական հաստատություններում։ Զինվորական ծառայություն անցած լինելը (հատկապես ինտերնատուրայի դեպքում)։ Առաջարկում եմ նաև հստակ մեխանիզմներ սահմանել, որոնք կապահովեն շրջանավարտների աշխատանքային պրակտիկան թիրախային ոլորտներում (ՀՀ զինված ուժեր, մարզային առողջապահական հաստատություններ)։ Սա կարող է ներառել պայմանագրային պարտավորություններ որոշակի ժամկետով (օրինակ՝ 3-5 տարի)։ Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով: Մրցույթն անցկացվում է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հաստատված կանոնակարգերի հիման վրա: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: Ինտերնատուրայի շրջանավարտները պարտադիր պայմանագրային ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: