ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
«__»_____________2025 թ. N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման նախաբանում ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին» բառերով:
- Որոշման 1-ին կետում «նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «մասնագիտական ուսումնական հաստատություններ» բառերով,
- Որոշման Հավելվածի վերնագրում «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերով:
- Որոշման Հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:»:
- Որոշման Հավելվածի 5-րդ կետում և 9-րդ կետի 3-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառերով:
- Որոշման Հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«7. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ընդունվել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պետք է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` նախարարություն) առձեռն իսկ դիմում հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում լրացնեն դիմում-հայտ և ներբեռնեն հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով՝»:
- Որոշման Հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետում, 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 13-րդ և 16-րդ կետերում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով:
- Որոշման Հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր 7-րդ և 8-րդ ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«7) Հանրային ծառայությունների համարանիշի (Սոցիալական քարտ) պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայության համարանիշից հրաժարման տեղեկանքը:
8) Առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից:»:
- Որոշման Հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, իսկ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի բնօրինակը՝ թարգմանված (հայերեն կամ անգլերեն լեզուներով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:»:
- Որոշման Հավելվածի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի (այդ թվում` դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված) փորձաքննությունը և հաշվառումն, ինչպես նաև ընդունելության գործընթացը իրականացվում է հետևյալ փուլերով`
1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություն, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը՝ փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից:
2) ուսումնական հաստատությունը փաստաթղթերը ստանալուց կամ նախարարության կողմից դիմում-հայտը հաստատելուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն:
3) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս՝ չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը ապա անցկացվում է մրցույթն ըստ մասնագիտության և առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
4) մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում են՝ ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում (քննություն).
5) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումը և ընդունելությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, որով սահմանվում են կազմակերպման ժամկետները և պայմանները:
6) Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է Նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին:
7) Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:»:
- Որոշման Հավելվածի 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցելու միջոցով՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրման համակարգի կիրառմամբ: Դիմորդները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:»:
- Որոշման Հավելվածի 22-րդ կետից հետո լրացնել նոր 22.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«22.1 Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրեր տրամադրելու նպատակով ուսումնական հաստատությունը դիմում է Նախարարություն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջնորդություն ներկայացնելու համար, իսկ ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու նպատակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն միջնորդություն ներկայացնելու համար: Ուսումնական հաստատությունը ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու միջնորդության նպատակով Նախարարություն է դիմում օտարերկրյա քաղաքացիների հրամանագրումից հետո՝ 10-օրյա ժամկետում, իսկ ուսումնական հաստատությունից ազատվելու կամ հեռացվելու դեպքում ժամանակավոր կացության կարգավիճակից զրկելու նպատակով՝ երկշաբաթյա ժամկետում:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
-
Discussed
02.06.2025 - 18.06.2025
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1775
Print