09.06.2025
Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ներկայացվող նախագծի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք ունեցող անձանց, որպես կատարած աշխատանքի և նվիրվածության համար շնորհակալություն, տրամադրել կենսաթոշակի (նպաստի) միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալու հանգամանքով պայմանավորված որևէ հավելում կենսաթոշակին կամ նպաստին չի տրվում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն տրամադրվել է 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։
Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները դուրս են մնացել ծրագրից։
100 տարին լրացած անձանց ունեցած վաստակի դիմաց հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
Նախագիծն ընդունվելու դեպքում դրամական միանվագ հավելում կտրամադրվի 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի վերջին մասին, այն է՝ «Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:»։։
5. Տեղեկանք
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն նախագծի 6-րդ կետի, կներկայացվի Վարչապետի աշխատակազմ սահմանված ժամկետներում։
Discussed
30.05.2025 - 16.06.2025
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Status
Views 1534
Print09.06.2025
Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։
09.06.2025
Առաջարկում ենք նախատեսել բացառություններ այն անձանց համար, ովքեր մինչ վերոնշյալ ծրագրի ընդունումը ստանում էին կենսաթոշակ կանխիկ եղանակով։
09.06.2025
Առաջարկում ենք նախատեսել անցումային ժամանակահատված, սկզբնական վճարումները կատարել կանխիկ տարբերակով։