Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակն է 100 տարին լրացած և կենսաթոշակի կամ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնողի դեպքում նպաստի (այսուհետ՝ նպաստ) իրավունք ունեցող անձանց, որպես կատարած աշխատանքի և նվիրվածության համար շնորհակալություն, տրամադրել կենսաթոշակի (նպաստի) միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալու հանգամանքով պայմանավորված որևէ հավելում կենսաթոշակին կամ նպաստին չի տրվում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն տրամադրվել է 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները դուրս են մնացել ծրագրից։

100 տարին լրացած անձանց ունեցած վաստակի դիմաց հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։

 

  1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

 

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

  1. կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ վճարվում է միանվագ հավելում՝ 1000000 դրամի չափով,
  2. միանվագ հավելումը (այդ թվում՝ միանվագ հավելման չվճարված գումարը) վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակը (նպաստը) անկանխիկ եղանակով վճարման համար սահմանված կարգով,
  3. եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա 1000000 դրամ հավելումը նրան կվճարվի կենսաթոշակի (նպաստի) վճարման եղանակը փոխելու (անկանխիկ եղանակով ստանալու) դեպքում,
  4. որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող և այն անկանխիկ եղանակով ստացող անձին 1000000 դրամի չափով միանվագ հավելումը վճարվելու է կենսաթոշակի և նպաստի՝ 2025 թվականի առաջիկա ամսվա վճարման ցուցակներով։ Իսկ եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը (նպաստը) ստանում է կանխիկ եղանակով, ապա հավելումը կվճարվի վճարման եղանակը փոխելուց հետո,
  5. միանվագ հավելում չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են 1000000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)։ 
  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում դրամական միանվագ հավելում կտրամադրվի 100 տարին լրացած կենսաթոշակառուներին։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» գլխի վերջին մասին, այն է՝ «Կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման:»։։

5. Տեղեկանք

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն նախագծի 6-րդ կետի, կներկայացվի Վարչապետի աշխատակազմ սահմանված ժամկետներում։

 

  • Քննարկվել է

    30.05.2025 - 16.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1535

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Հայրապետյան

09.06.2025

Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։

Լիլիթ Հայրապետյան

09.06.2025

Առաջարկում ենք նախատեսել բացառություններ այն անձանց համար, ովքեր մինչ վերոնշյալ ծրագրի ընդունումը ստանում էին կենսաթոշակ կանխիկ եղանակով։

Լիլիթ Հայրապետյան

09.06.2025

Առաջարկում ենք նախատեսել անցումային ժամանակահատված, սկզբնական վճարումները կատարել կանխիկ տարբերակով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: